Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.30K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения

2024-04-19 23:23:42 Ոսկեպարից «Ազատությանը» հատնեցին՝ այսօրվա պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում Նիկոլ Փաշինյանի ասածներին։ Վաղը ամենայն հավանականությամբ գյուղում կհավաքվեն, որոշելու իրենց հետագա անելիքները։
15.1K views20:23
Открыть/Комментировать
2024-04-19 23:07:35 Բաղանիսի բնակչի փոխանցմամբ՝ այս պահին բնակիչները փակել են Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը։

Այս ամենին նախորդել էր հայտարարությունը, որ

Տավուշ-Ղազախի 4 գյուղի սահմանազատման հարցում նախնական համաձանություն կա. Քարտեզն՝ այստեղ։

Այստեղ էլ բացատրում ենք՝ ինչ է որոշվել։

Թեման Մայր Աթոռի ու իշխանության բարդ հարաբերություններում նոր լարման պատճառ է։

Իսկ Շուշիի Կանաչ Ժամն էլ չկա՝ հիմնահատակ ոչնչացվել է։

Լավրովը հայտարարել է, որ Երևանն ինքը չգիտի՝ ուր է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։

Ու շեշտում, որ «ամեն դեպքում» ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են։

Իսկ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնեց՝ գործիչը 2 շաբաթ է, ինչ հացադուլի մեջ է Բաքվի բանտում։

Գուցե բաց էիք թողել, բայց թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գիշերամիզության ու գլխուղեղի կիստաների դեպքում զինծառայությունից ազատվել այլևս չի լինի։
12.9K viewsedited  20:07
Открыть/Комментировать
2024-04-19 18:49:26
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Հայաստանը համաձայնել է վերադարձնել չորս գյուղերը
• Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
• Զորակոչից ազատվելու հիվանդությունների ցանկը կկրճատվի
• Ի՞նչ է կատարվում առողջապահության նախարարությունում
• Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
• Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելի անօդաչուներ են խոցվել Իրանի երկնքում

Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
13.4K viewsedited  15:49
Открыть/Комментировать
2024-04-14 12:05:53 Իրանը հայտարարում է, որ «հաջողությամբ ավարտել է գործողությունը և մտադիր չէ շարունակել»

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել է, որ հարվածները «հասել են իրենց բոլոր նպատակներին»։ Գեներալ-մայորը նախազգուշացրել է Իսրայելին հակահարված չտալ՝ ասելով, որ Թեհրանի «պատասխանը շատ ավելի մեծ կլինի, քան այս գիշերվա ռազմական գործողությունները»:
15.1K views09:05
Открыть/Комментировать
2024-04-14 10:14:06 Նեթանյահուն հաղթանակ է խոստացել

«Մենք ընդհատեցինք, հետ մղեցինք, միասին կհաղթենք», - գրել է Իսրայելի վարչապետը X-ում։
Իսրայելը հայտարարել ս, որ դաշնակիցների հետ համատեղ որսացել են Իրանի արձակած շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»:
15.1K views07:14
Открыть/Комментировать
2024-04-14 10:05:55 Երուսաղեմի «հայկական թաղամասում ամեն ինչ նորմալ է». պատրիարքության ներկայացուցիչ

Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների այս պահի տվյալներով՝ երկրի վրա Իրանի հարձակումներից համայնքը կորուստներ չունի։
14.5K views07:05
Открыть/Комментировать
2024-04-14 09:36:58 Oգնեցինք Իսրայելին խոցել գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները. ԱՄՆ նախագահ

Միացյալ Նահանգների ղեկավարը շեշտել է՝ զգոն են մնալու բոլոր սպառնալիքների դեմ և չեն վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները ժողովրդին պաշտպանելու համար:
14.4K views06:36
Открыть/Комментировать
2024-04-12 20:31:49 «Ազատության» տեղեկություններով վիրավոր զինվորներին տեղափոխում են Երևանի «Մուրացանի» զինվորական հոսպիտալ։
12.8K views17:31
Открыть/Комментировать
2024-04-12 20:28:11 Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
12.9K viewsedited  17:28
Открыть/Комментировать
2024-04-12 19:40:39 Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, «Ազատության» տեղեկությամբ՝ Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Զինծառայողները Մեղրիի հիվանդանոցում են։
12.9K viewsedited  16:40
Открыть/Комментировать