Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.11K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения 9

2023-10-13 18:01:27 Հայաստանի կողմից ԼՂ Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում. Պուտին

Կրեմլի ղեկավարը հիշեցրել է, որ ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում ֆորմալ առումով պետք է մնա մինչև 2025 թվականի նոյեմբեր, սակայն Արցախի հայաթափումից հետո «գործընկերների հետ պետք է որոշեն՝ ինչ անել առաջիկայում»։
15.2K views15:01
Открыть/Комментировать
2023-10-13 17:46:50 Հայաստանի կողմից ԼՂ Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում. Պուտին

«Երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, այդ ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահներն արդեն հաստատ, առանց կասկածների, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Եվ իհարկե, հիմա, ուղիղ ասեմ՝ հայ բնակչության ծանր ելքից հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է», - հայտարարել է Պուտինը և հիշեցրել, որ 2020 թվականի եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին՝ մինչև Պրահայի հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չէր։
15.2K views14:46
Открыть/Комментировать
2023-10-13 17:04:19 Խաղաղության բանակցությունների հարցում Բաքուն կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ կողմնորոշվում է․ Կրեմլ

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է՝ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Բիշքեկ չգալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ «Նա դրա համար ունի իր պատճառները», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակն՝ առանց մասնրամասներ նշելու։
14.0K views14:04
Открыть/Комментировать
2023-10-13 16:52:32 Կրեմլում չգիտեն՝ արդյոք Պուտինն Ալիևի հետ քննարկել է Ռուբեն Վարդանյանի հարցը

«Զրույցի մի մասը դեմ առ դեմ էր․ բավականին երկար, և ես չգիտեմ, թե այնտեղ ինչ է քննարկվել», - ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողի ճշտող հարցի:
13.9K views13:52
Открыть/Комментировать
2023-10-13 16:14:53 Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին»,-հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակը։
14.3K viewsedited  13:14
Открыть/Комментировать
2023-10-13 16:00:07 Դանակով հարձակում Ֆրանսիայի Արրաս քաղաքի ճեմարանում․ կա զոհ, վիրավորներ

Ֆրանսիական աղբյուրների համաձայն՝ հարձակվողը հանցանքի պահին «Ալլահ աքբար» է բացականչել։ Ֆրանսիայի ոստիկանության աղբյուրը BFM հեռուստաընկերությանը հայտնել է, որ ձերբակալվածը մոտ 20 տարեկան է, ծնվել է Ռուսաստանում, ծագումով չեչեն է, տարիներ առաջ սովորել է նույն ճեմարանում։ Le Figaro-ի տվյալներով՝ Մագոմեդ Մոգուշկով անունով այդ անձը նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել արմատական իսլամիզմի կասկածանքով։
14.6K views13:00
Открыть/Комментировать
2023-10-13 15:41:28
Իսրայելը 24 ժամ է տվել Հյուսիսային Գազայի 1,1 միլիոն բնակիչներին՝ բնակավայրը լքելու համար
13.9K views12:41
Открыть/Комментировать
2023-10-11 10:09:37 Գազայի հատվածից հաղորդվում է 950 զոհի, 5 հազար վիրավորի, Իսրայելի բանակը հայտնում է 1200 զոհի, ավելի քան 2 հազար 700 վիրավորի մասին
12.7K views07:09
Открыть/Комментировать
2023-10-11 09:47:37 «Դա բացարձակապես ճիշտ չէ». Վաշինգտոնը հակադարձել է Լավրովին

Վաշինգտոնի միակ նպատակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, կայուն խաղաղության և կայունության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումն է, ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Լավրովը երեկ իր ծավալուն հոդվածում ԱՄՆ-ին մեղադրել էր իր «աշխարհաքաղաքական հավակնությունների» համար Հարավային Կովկասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցերին միջամտելու համար։
13.8K viewsedited  06:47
Открыть/Комментировать
2023-10-10 22:30:36 Ռուսական 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի ճակատագիրը՝ ՀՀ-ում

«Ռուսաստանի սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի մնալու հիմքերը շատ պարզ են, շարունակում են գոյություն ունենալ, և ՀՀ-ն և ՌԴ-ն նման հարց չեն բարձրացնում։ Բազում խնդիրներ կան, բայց ոչ բոլոր խնդիրներն են միմյանց հետ փոխկապակցված»,-նշում է Փաշինյանը։
16.6K views19:30
Открыть/Комментировать