Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.11K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения 2

2024-04-12 20:28:11 Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
12.9K viewsedited  17:28
Открыть/Комментировать
2024-04-12 19:40:39 Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, «Ազատության» տեղեկությամբ՝ Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Զինծառայողները Մեղրիի հիվանդանոցում են։
12.9K viewsedited  16:40
Открыть/Комментировать
2024-04-12 19:09:08 Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ. ՊՆ
13.5K views16:09
Открыть/Комментировать
2024-04-12 18:46:23
Գլխավոր լուրեր 12.04.2024

• 4 զոհ զինվորական «Ուրալ»-ի վթարի հետևանքով:

• ՀՀ սահմանապահներն են հատել սահմանը. ԱԱԾ։

• Կեղծ լուր ու դրա հետևաքով մեծ խուճապ Երևանում. տելեգրամյան մի ալիքում ակաբեկչության մասին կեղծ լուրերը բազմաթիվ ծնողների ստիպել են երեխաներին ժամանակից շուտ վերցնել դպրոցներից:

• Միրզոյանը չմասնակցեց ԱՊՀ հավաքին:

• 25-օրյա վարժական հավաքների ծանուցումները կդառանան հրապարակային:

• Կպետականացվե՞ն միությունների շենքերը:

• Ռեպորտաժ ուկրաինական առաջնագծից

Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
13.9K viewsedited  15:46
Открыть/Комментировать
2024-04-12 18:04:10 4 զոհ, վիրավորներ կան․ ՊՆ «Ուրալ» է շրջվել

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են, հայտնում են ՊՆ-ից:
13.0K viewsedited  15:04
Открыть/Комментировать
2024-04-12 16:43:11 Պեսկով. Մոսկվայի և Կիևի միջև 2022-ի ապրիլին քննարկված համաձայնագիրը կարող է բանակցությունների հիմք դառնալ

«Սակայն ոչինչ չի վկայում, թե Կիևը ցանկանում է քննարկել այդ հնարավորությունը»,-հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Երեկ Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է բանակցությունների հարցին, ասելով, թե ինքը պատրաստ է բանակցել՝ պայմանով, որ դրանք լինեն ոչ թե բանակցություններ հանուն բանակցությունների, այլ հանուն իրական արդյունքի, և պարտադիր պետք է հաշվի առնեն այսօրվա իրողությունները:
12.6K views13:43
Открыть/Комментировать
2024-04-08 08:00:58 Բաքուն հաղորդում է, որ ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նա մահացել է բուժհաստատությունում՝ սրտանոթային և շնչառական սուր անբավարարությունից։
12.7K views05:00
Открыть/Комментировать
2024-04-07 19:39:49 ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14.2K viewsedited  16:39
Открыть/Комментировать
2024-04-07 18:57:57 Պայթյուն Թբիլիսիում, կա երեք զոհ

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը որոտացել է Battleground խանութի հրաձգարանում։
Հրշեջներն ու փրկարարներն այս պահին աշխատում են տեղում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
14.5K views15:57
Открыть/Комментировать
2024-04-07 13:17:37
Անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. ՆԳՆ

Ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել, հայտնում է ՆԳՆ-ն։
15.3K viewsedited  10:17
Открыть/Комментировать