Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.11K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения 3

2024-04-07 10:15:32 Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45 00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե հայկական զինված ուժերը ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, «կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է այս հաղորդագրությունը։
15.3K viewsedited  07:15
Открыть/Комментировать
2024-04-06 23:03:20 Ակնհայտորեն ՀՀ-ն իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ, ՀՀ-ն էսկալացիայով շահագրգռված չէ. ԱԳ նախարար

«Այս անկանոն կրակոցները որևէ կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և նույնիսկ հասկանալի էլ չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի մոտ, խաղաղության գործընթաց ենք նախաձեռնում, ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում կառուցել, ադրբեջանական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումների կազմակերպիչներին կամ մեզ երկկողմ հանդիպման ժամանակ հավաստիացնում է, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակներ ստեղծելը՝ էսկալացիայի համար»,-Հանրայինի եթերում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
15.8K views20:03
Открыть/Комментировать
2024-04-06 22:20:30 Ուր են հասել ՀՀ-ԵՄ քննարկումները՝ անվտանգությունից մինչև վիզաների ազատականացում. Մանրամասներ Բրյուսելից

«Ազատության» բացառիկ հարցազրույցը ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի հետ

https://www.youtube.com/live/RTvygMMOUcU?si=--ddQcp62dagrExB
14.7K viewsedited  19:20
Открыть/Комментировать
2024-04-06 18:44:59 ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում: Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ…
14.9K views15:44
Открыть/Комментировать
2024-04-06 18:10:09
Գլխավոր լուրեր 06.04.2024

• Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ավելանում է

•Մանրամասներ ԵՄ-ից. անվտանգությունից մինչև վիզաների ազատականացում

•Բռնագանձման պահանջ հետախուզվող գործարարին

•Նոր հրթիռային ու անօդաչուների հարձակում Խարկովի ուղղությամբ

•Որքա՞ն են ծախսում կանայք գեղեցկության վրա

Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
15.2K viewsedited  15:10
Открыть/Комментировать
2024-04-06 17:16:17 ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում:
Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ, նշած է առաքելության X-ի գրառման մեջ։
13.9K views14:16
Открыть/Комментировать
2024-03-25 08:16:23 Մոսկվայի անմիջականորեն զինված հարձակման մեջ կասկածվող 4 անձինք կալանավորվել են

Նրանց ահաբեկչության մեղադրանքով ցմահ ազատազրկում է սպառնում։ Նշվում է, որ նրանցից երկուսը ընդունել են մեղքը։ Հանցագործության ենթադրյալ շարժառիթների մասին չի հաղորդվում։
13.0K views05:16
Открыть/Комментировать
2024-03-24 22:46:00
Այսօր Ռուսաստանում սգո օր է

Ողջ օրը չի դադարել ծաղիկներով, մոմերով, խաղալիքներով հարգանքի տուրքի եկող մարդկանց հոսքը դեպի Crocus City։ Երեկոյան ողբերգության վայրում հիշատակի մոմավառություն է տեղի ունեցել, շենքի պատին սպիտակ կռունկներ են պրոյեկտվել։

Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 137-ի, նրանցից 3-ը երեխաներ են։ Մինչ օրս նույնականացված է 62 մարմին։
14.9K views19:46
Открыть/Комментировать
2024-03-24 22:43:48 Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հաղորդում։
13.7K viewsedited  19:43
Открыть/Комментировать
2024-03-24 19:47:45
Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 180-ի

32-ը դուրս են գրվել բժշկական կենտրոններից։

Համերգասրահում մարտի 22-ի երեկոյան ինքնաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։ ՌԴ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 133 մարդ։
15.0K views16:47
Открыть/Комментировать