Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.11K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения 6

2023-10-28 20:15:31 Ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո մենք ունեցել ենք հետևյալ իրավիճակը.

«Բոլոր շրջանները կտրված էին կենտրոնից, միջպետական բոլոր ճանապարհները վերահսկում էին ադրբեջանական զինված ուժերը, նրանք շատ մոտ էին գտնվում խաղաղ բնակավայրերին և դա խուճապ էր առաջացնում։ Այս իրավիճակից դուրս գալու համար ամսի 21-ից անձամբ ադրբեջանական պաշտպանության նախարարության, ռուս խաղաղապահների հրամանատարի հետ շրջել ենք շրջաններով և շրջափակման մեջ գտնվող մեր զինծառայողներին դուրս էինք բերում». Արցախի նախագահ
12.9K views17:15
Открыть/Комментировать
2023-10-26 18:53:16
Գլխավոր լուրեր 26.10.2023

• Կառավարությունը արցախցիներին փախստականի կարգավիճակ է տալիս:

• Փաշինյանը խաղաղության օրակարգը ներկայացրել է Թբիլիսիում։

• Փաշինյանը դարձյալ դժգոհել է ՌԴ-ից, Կրեմլը պարզաբանում է ակնկալում:

• Դատախազությունն անմեղ է ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալին:

• Այսօր Ավագանին փոխքաղաքապետեր է նշանակել :

• Անցած գիշեր իսրայելական բանակը մտել է Գազայի հատված:

Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
12.6K viewsedited  15:53
Открыть/Комментировать
2023-10-22 17:37:22 Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա. ՊՆ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ֆրանսիական պարբերականի հետ զրույցում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր։
14.7K viewsedited  14:37
Открыть/Комментировать
2023-10-22 15:05:34 Միրզոյանը վաղը կմասնակցի «3+3»-ի հանդիպմանը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով վաղը Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի՝ «3+3» հանդիպմանը, հայտնում են ԱԳՆ-ից։

Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ, ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Իրանական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բացի տարածաշրջանային խնդիրներից, հանդիպմանը կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։
15.2K viewsedited  12:05
Открыть/Комментировать
2023-10-22 10:13:42 Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր. պաշտպանության նախարար

«Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը, մասնավորապես՝ կստորագրենք պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը»,-«Le Parisien»-ի հետ զրույցում հայտնել է Ֆանսիայի պաշտպանության նախարարը։
Բաքուն խիստ քննադատել է Փարիզի այս մտադրությունը։
15.3K views07:13
Открыть/Комментировать
2023-10-21 18:53:05
Գլխավոր լուրեր 21.10.2023

• Հայ - ադրբեջանական կարգավորման թեման՝ ԱՄՆ-ԵՄ ղեկավարների հանդիպման օրակարգում:

• Արցախի ներկայացուցչության դիմաց երեկվա դեպքերի 10 մասնակից է ձերբակալվել։

• Հայտնի են Երևանի փոխքաղաքապետների թեկնածուները:

• Քյարամյանին առնչվող խոշտանգման գործը դոփում է տեղում:

• Գազա մարդասիրական օգնություն է մտել:

• Արցախից Հայաստան. բռնագաղթի պատմությունը:

Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
16.4K views15:53
Открыть/Комментировать
2023-10-21 17:25:39 Արցախի իշխանությունները դատապարտում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը

«Նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության սահմաններում պարզաբանումներ տալով նրանց հուզող հարցերին», - ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը:
14.9K views14:25
Открыть/Комментировать
2023-10-21 16:26:28 ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին: ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նաև Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։
15.8K views13:26
Открыть/Комментировать
2023-10-21 12:00:09 Արցախի ներկայացուցչության դիմաց երեկվա դեպքերի 10 մասնակից է ձերբակալվել

Ըստ հաղորդագրության՝ հավաքված անձինք քաշքշել են, ձեռքերով հարվածներ հասցրել այլ քաղաքացու, վնասել տեղում եղած մեքենաներից մեկը, նշվում է նաև, որ ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումար է անհետացել, բջջային հեռախոս և պետհամարանիշ։
15.7K views09:00
Открыть/Комментировать
2023-10-20 09:34:02 Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները

Քաղաքացիներն իրենց հարցերին պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շուրջօրյա թեժ գծով՝ 114 հեռախոսահամարով, կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններին:
12.8K views06:34
Открыть/Комментировать