Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.11K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения 10

2023-10-07 20:42:42 Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի դեմ

Ընդգծելով, որ ահաբեկչությունը երբեք արդարացում չունի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է․ - «Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ և մեր ցավակցություններն ենք հայտնում այս հարձակումների արդյունքում զոհված իսրայելցիների համար: Մենք սերտ կապի մեջ ենք մնալու մեր իսրայելցի գործընկերների հետ»։
17.2K views17:42
Открыть/Комментировать
2023-10-07 20:39:40 Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից. ՀՀ ԱԳՆ

«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում։ Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»,- ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ։
16.3K viewsedited  17:39
Открыть/Комментировать
2023-10-07 18:44:11
Գլխավոր լուրեր 07.10.2023

• Ռազմական նոր էսկալացիա տարածաշրջանում
• Ի՞նչ իրավիճակ է Իսրայելի հայկական համայնքում
• Փաշինյանն ու Ալիևը զանգահարել են Պուտինին
• Ալիևը կարևորել է «3+3» ձևաչափով հանդիպումները
• Արևմտամետ ուժերը կարծում են՝ Երևանը ուշացումով գնում է դեպի Արևմուտք
• Արցախցիները նոր կյանք են սկսում Հայաստանի մարզերում
• Բախում «ԱԺԲ»-ի և ոստիկաների միջև

Հաղորդումը վարում է Անուշ Մկրտչյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

#գլխավորլուրեր
17.2K views15:44
Открыть/Комментировать
2023-10-07 18:23:08
Պուտինն իր ծննդյան օրը Aurus ամենագնացով զբոսանքի է տարել Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներին

Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ այսօր Մոսկվայում մեծ հանդիսությամբ ազդարարել է Ուզբեկստան և Ղազախստան ռուսական գազի մատակարարումների մեկնարկը։
16.9K viewsedited  15:23
Открыть/Комментировать
2023-10-07 16:44:33 Իսրայելն առնվազն 40 զոհ ունի, ավելի քան 700 վիրավոր. Reuters

«Այսօր առավոտյան Գազայի հատվածի մերձակայքում սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի կրած զոհերի թիվը հասնում է 40-ի, 740 մարդ վիրավորվել է», -հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական N12 հեռուտաալիքը։

Reuters-ը, սակայն, չի բացառում, որ զոհերի և վիրավորների թիվը առաջիկա ժամերին կարող է աճել։

Գործակալության լուսանկարիչը Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքից հաղորդել է, որ ավելի քան 30 հազար բնակիչ ունեցող այս քաղաքի փողոցներում «բազմաթիվ դիակներ կան»։

Վերջին տեղեկությունների համաձայն զոհված պաղեստինցիների թիվը հասնում է 198-ի, վիրավորներինը գերազանցում է 1600-ը:
17.4K viewsedited  13:44
Открыть/Комментировать
2023-10-07 15:28:26 «Ալ-Արաբիա»․ «Իսրայելն ու պաղեստինցիները քննարկում են իսրայելցի գերիների ու պատանդների ճակատագիրը»

«Ալ-Արաբիայի» տեղեկություններով՝ շփումները ընթանում են Գազայի հատվածից ավելի քան 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իսրայելական Օֆակիմ քաղաքի մերձակայքում, որտեղ վաղ առավոտվանից փողոցային մարտեր էին ընթանում։

Մեկ այլ արաբական լրատվամիջոցի՝ «Ալ Հադաթ» հեռուստաընկերության տվյալներով, ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզ էդ Դին Ալ Քասամի» բրիգադների զինյալներին այսօրվա հարձակման ընթացքում հաջողվել է 35 իսրայելցի զինվորականների և խաղաղ բնակիչների գերեվարել, նրանց մեծ մասն արդեն իսկ տեղափոխվել է Գազայի հատված։
18.0K views12:28
Открыть/Комментировать
2023-10-07 13:49:55 Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հաղորդում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով:
18.0K views10:49
Открыть/Комментировать
2023-10-07 13:47:17 Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Հաղորդագրության համաձայն Ալիևը «Պուտինին նոր հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև նոր հաջողություններ՝ պետական կառավարման ասպարեզում»։

Պուտինն այսօր դարձավ 71 տարեկան։
17.6K views10:47
Открыть/Комментировать
2023-10-07 12:59:42 Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան․ ՀՀ ԱԳՆ
17.3K views09:59
Открыть/Комментировать
2023-10-07 12:58:27 «Սա պատերազմ է և մենք այդ պատերազմում հաղթելու ենք», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ նշելով, որ «թշնամին աննախադեպ բարձր գին է վճարելու այս հարձակման համար»։

Իսրայելական աղբյուրները նկատում են, որ Նեթանյահուն երկրի դեմ ձեռնարկված աննախադեպ հզոր և համակարգված հարձակման մասին խոսել է գրեթե վեց ժամ շարունակված լռությունից հետո, որի ընթացքում ՀԱՄԱՍ խմբավորումը շուրջ 7 հազար հրթիռ է արձակել։
17.5K views09:58
Открыть/Комментировать