Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.11K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения 7

2023-10-21 16:26:28 ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին: ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նաև Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։
15.8K views13:26
Открыть/Комментировать
2023-10-21 12:00:09 Արցախի ներկայացուցչության դիմաց երեկվա դեպքերի 10 մասնակից է ձերբակալվել

Ըստ հաղորդագրության՝ հավաքված անձինք քաշքշել են, ձեռքերով հարվածներ հասցրել այլ քաղաքացու, վնասել տեղում եղած մեքենաներից մեկը, նշվում է նաև, որ ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումար է անհետացել, բջջային հեռախոս և պետհամարանիշ։
15.7K views09:00
Открыть/Комментировать
2023-10-20 09:34:02 Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները

Քաղաքացիներն իրենց հարցերին պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շուրջօրյա թեժ գծով՝ 114 հեռախոսահամարով, կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններին:
12.8K views06:34
Открыть/Комментировать
2023-10-20 09:04:53 Բայդենն ուղերձով դիմել է ամերիկացիներին, կոչ արել սատարել Ուկրաինային և Իսրայելին

Նա այդ երկրները բնորոշել է որպես երկու ժողովրդավարություններ, որոնց գոյությանը վտանգներ են սպառնում:
Բայդենը հայտարարել է, որ երկու պատերազմներում Ուկրաինային և Իսրայելին աջակցությունը «կենսական է Ամերիկայի ազգային անվտանգության համար»:
12.8K views06:04
Открыть/Комментировать
2023-10-19 18:58:06
Գլխավոր լուրեր 19.10.2023

• ՄԻՊ-ը արցախցիների խոշտանգումների մասին զեկույց է ներկայացրել:

• Բոլոր տեղահանվածները չէ, որ ստացել են պետական աջակցությունը։

• Կարմիր Խաչն օգնում է դատարկված ԼՂ-ում մնացած հատուկենտ մարդկանց:

• «3+3» ձևաչափով հանդիպման լուրը ԱԳՆ-ն չի մեկնաբանում:

• Ինչո՞ւ է ձգձգվում Շուռնուխի առանձնատների շինարարությունը:

• Ավելի քան 87 միլիոն դրամ՝ քաղաքապետի երդման համար:

• Նոր հրթիռակոծություններ Գազայում և Իսրայելում

Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
14.9K views15:58
Открыть/Комментировать
2023-10-19 16:19:38 Առաջիկայում Իրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում՝ ԱԳ նախարարների մակարդակով. Trend

Առաջիկայում Իրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան) հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ Trend-ի՝ Հայաստանը ևս համաձայնել է մասնակցել հանդիպմանը։
Հայաստանի արտգործնախարարությունից, սակայն, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են այս տեղեկությունը։
14.3K views13:19
Открыть/Комментировать
2023-10-19 15:38:30 Պետության և համայնքների օգտին բռնագանձումներով արցախցիների նկատմամբ կիրառված արգելանքները վերացվում են

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ստորագրել է հրամանագիր, որով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին այս տարվա սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
14.4K views12:38
Открыть/Комментировать
2023-10-19 13:52:29 Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ. ՄԻՊ

Նրանց թվում կան երեխաներ, կանայք։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ օմբուդսմենը։
14.3K views10:52
Открыть/Комментировать
2023-10-17 09:54:03
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վագիֆ Խաչարյանը հրաժարվել է իր գործող փաստաբանի ծառայություններից, նոր փաստաբան է նշանակվել:
13.1K views06:54
Открыть/Комментировать
2023-10-17 09:40:27 Բաքվում այսօր սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, հայտնում է «Ապա» գործակալությունը:

Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը կայացել էր 3 օր առաջ:
13.4K viewsedited  06:40
Открыть/Комментировать