Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.11K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения 8

2023-10-14 12:44:17 Վերջին 7 օրում պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում սպանվել է առնվազն 2215 պաղեստինցի, վիրավորների թիվն, ըստ պաշտոնական աղբյուրի, 8714 է:
12.7K views09:44
Открыть/Комментировать
2023-10-14 12:27:35 «Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ», - հայտարարել է Հրվ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
13.0K views09:27
Открыть/Комментировать
2023-10-14 12:01:45 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը

Նաև՝ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:  
13.3K views09:01
Открыть/Комментировать
2023-10-14 11:52:39 «Ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. ունեն ռուսական ծագում»,-հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
13.0K views08:52
Открыть/Комментировать
2023-10-14 10:41:53 Բլինքենը օրենսդիրներին զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին. Politico

Պետքարտուղար Բլինքենը հայտնել է, որ Պետդեպարտամենտը չի երկարաձգի համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն առաջարկել Ադրբեջանին:
13.9K views07:41
Открыть/Комментировать
2023-10-13 22:59:41 Իսրայելի բանակը մտավ Գազա՝ տեղական նշանակության գործողություններ իրականացնելու համար

Իսրայելի բանակի գործողություններից ավելի քան 1800 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 7 հազարը վիրավորվել է:
Իսրայելական կողմից զոհերի թիվը հասնում է 1500-ի, վիրավորվել է մոտ 4 հազար մարդ։
16.3K views19:59
Открыть/Комментировать
2023-10-13 18:46:46
Գլխավոր լուրեր 13.10.2023

• Պուտինն առաջարկում է Փաշինյանին և Ալիևին բանակցել Մոսկվայում:

• Կալանավորված արցախցի պաշտոնյաները կապ են հաստատել հարազատների հետ։

• Բաքվում դատում են Վագիֆ Խաչատրյանին:

• Տիգրան Ավինյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը:

• Արդյո՞ք Վարդան Ղուկասյանի թիմակցի կնոջ ազատ արձակումը կապ ունի ընտրությունների հետ:

• Իսրայելը 24 ժամ է տվել Գազայի բնակիչներին:

Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
17.3K views15:46
Открыть/Комментировать
2023-10-13 18:01:27 Հայաստանի կողմից ԼՂ Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում. Պուտին

Կրեմլի ղեկավարը հիշեցրել է, որ ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում ֆորմալ առումով պետք է մնա մինչև 2025 թվականի նոյեմբեր, սակայն Արցախի հայաթափումից հետո «գործընկերների հետ պետք է որոշեն՝ ինչ անել առաջիկայում»։
15.2K views15:01
Открыть/Комментировать
2023-10-13 17:46:50 Հայաստանի կողմից ԼՂ Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում. Պուտին

«Երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, այդ ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահներն արդեն հաստատ, առանց կասկածների, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Եվ իհարկե, հիմա, ուղիղ ասեմ՝ հայ բնակչության ծանր ելքից հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է», - հայտարարել է Պուտինը և հիշեցրել, որ 2020 թվականի եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին՝ մինչև Պրահայի հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չէր։
15.2K views14:46
Открыть/Комментировать
2023-10-13 17:04:19 Խաղաղության բանակցությունների հարցում Բաքուն կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ կողմնորոշվում է․ Կրեմլ

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է՝ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Բիշքեկ չգալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ «Նա դրա համար ունի իր պատճառները», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակն՝ առանց մասնրամասներ նշելու։
14.0K views14:04
Открыть/Комментировать