Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 58.11K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения 5

2024-01-13 19:59:03 Կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՊՆ զինծառայող Բ. Մ.-ի հետ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ, փոխանցում եմ պաշտպանական գերատեսչությունից։
13.1K viewsedited  16:59
Открыть/Комментировать
2024-01-13 18:47:34
Գլխավոր լուրեր 13.01.2024

• Փաշինյանն արձագանքում է Ալիևին

• Բաքուն ընդդեմ Երևանի

• Ի՞նչ գին ու որակ ունեն ցնցուղներն ու ծորակները

• Պրոթեզ կրող մարդիկ խնդիրների են բախվում

• Բայդեն. Հութիներն ահաբեկիչ են

• Էրդողանը Պաղեստինին աջակցող հանրահավաք է անցկացրել

• Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգի Wildberries-ի պահեստում

Հաղորդումը վարում է Անուշ Մկրտչյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
12.6K views15:47
Открыть/Комментировать
2023-12-16 18:56:45
Գլխավոր լուրեր 16.12.2023

• Հայ-ռուսական հարաբերությունները «քննություն են անցնում»
• Արդյոք Հայաստանը կմիանա ՀԱՊԿ ՀՕՊ համակարգին
• Հայաստանի փոխվարչապետը Մոսկվայում է
• Պուտինն՝ անկախ թեկնածու
• Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ անցակետը
• Հազարավոր բնակիչներ արդեն 2 տարի սպասում են տան բանալիներին

Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
12.9K views15:56
Открыть/Комментировать
2023-11-25 18:48:49
Գլխավոր լուրեր 25.11.2023

• Երևանն ու Ռիյադը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին:

• Ընդդիմադիր ո՞ր ուժն է Ռուսաստանից աջակցություն խնդրել։

• Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ծառուկյանի ունեցվածքը:

• 17- ամյա տղայի մահվան գործը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

• Ադրբեջանում լրատվամիջոցների դեմ ճնշումները թափ են հավաքում:

• Ուկրաինան գիշերը դրոնների հուժկու հարձակման է ենթարկվել:

• Արազ Օզբիլիսն ավարտում է ֆուտբոլային կարիերան:

Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
12.7K views15:48
Открыть/Комментировать
2023-11-11 11:57:23 ՄԱԿ-ի Միջազգային դատարանը եկող շաբաթ կներկայացնի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը

Սա վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառմանը։ Կառույցի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել՝ վարույթ հարուցելով Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների առնչությամբ։
13.2K views08:57
Открыть/Комментировать
2023-11-10 22:13:29 Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան- Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը

Բրյուսելում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան - Ալիև -Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը։
13.4K views19:13
Открыть/Комментировать
2023-11-10 19:20:56 Հունգարիայի վարչապետը սպառնում է արգելափակել Ուկրաինայի ապագա անդամակցությունը Եվրամիությանը

Օրբանն այդ մասին հայտարարել է այսօր, պնդելով, թե պատերազմի մեջ գտնվող երկիրը չի կարող աշխարհի ամենամեծ առևտրային դաշինքի անդամը դառնալ:
«Ուկրաինան ոչ մի կերպ պատրաստ չէ բանակցությունների»,- ասել է Օրբանը, հավելելով՝ «Հունգարիայի հստակ դիրքորոշումն այն է, որ բանակցությունները չպետք է սկսվեն»:

Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին, պայմանով, որ Կիևը կատարի մի շարք բարեփոխումներ։
12.8K views16:20
Открыть/Комментировать
2023-10-31 21:38:15
«Հրադադար՝ հիմա», «Փրկե՛ք Գազայի երեխաներին». կարմիր ներկված ձեռքերը վեր պարզած՝ ցուցարարները ընդհատել են Սենատի լսումներն ու պետքարտուղար Բլինքենի ելույթը
13.5K views18:38
Открыть/Комментировать
2023-10-28 20:40:53 «Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որ թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը։ Դա մեր օրակարգային հարցերից մեկն է և պետք է սկսենք քննարկումներ՝ այդ թվում ճանապարհների որոնումներ՝ այդ հարցի լուծման համար»,-Արցախի հանրայինին տված հարցազրույցում ասաց նախագահ Սամվել Շահրամանյանը։

-Վերադարձ Արցախ, Արցախը ի՞նչ կարգավիճակով.
«Դա քննարկումների հարց է, այդ հարցում շահագրգռված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական, ինձ թվում է նաև Ադրբեջանը, որովհետև մեղադրանքներ են հնչում միջազգային հանրությունից, որ նպաստել են բնակչության բռնի տեղահանմանը»,-պատասխանեց Շահրամանյանը։
15.2K views17:40
Открыть/Комментировать
2023-10-28 20:26:15 Ինչպե՞ս է Արցախի նախագահը հասել Երևան

«Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։ Այդ մարդիկ[Արցախի նախկին ղեկավարները. խմբ.], որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով։
Ես տեղափոխվել եմ ուղղաթիռով, պաշտպանության նախարարն ու իմ անվտանգության 2 աշխատակիցները». Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան
14.4K views17:26
Открыть/Комментировать