Получи случайную криптовалюту за регистрацию!

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը եկող շաբաթ կներկայացնի Հայաստանն ընդ | Azatutyun

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը եկող շաբաթ կներկայացնի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը

Սա վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառմանը։ Կառույցի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել՝ վարույթ հարուցելով Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների առնչությամբ։