Получи случайную криптовалюту за регистрацию!

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հայկական դիր | Azatutyun

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45 00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե հայկական զինված ուժերը ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, «կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է այս հաղորդագրությունը։