Получи случайную криптовалюту за регистрацию!

Ակնհայտորեն ՀՀ-ն իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ, ՀՀ-ն էսկալաց | Azatutyun

Ակնհայտորեն ՀՀ-ն իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ, ՀՀ-ն էսկալացիայով շահագրգռված չէ. ԱԳ նախարար

«Այս անկանոն կրակոցները որևէ կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և նույնիսկ հասկանալի էլ չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի մոտ, խաղաղության գործընթաց ենք նախաձեռնում, ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում կառուցել, ադրբեջանական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումների կազմակերպիչներին կամ մեզ երկկողմ հանդիպման ժամանակ հավաստիացնում է, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակներ ստեղծելը՝ էսկալացիայի համար»,-Հանրայինի եթերում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։