Получи случайную криптовалюту за регистрацию!

Անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատու | Azatutyun

Անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. ՆԳՆ

Ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել, հայտնում է ՆԳՆ-ն։