Получи случайную криптовалюту за регистрацию!

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքի առթիվ նախաձեռն | Azatutyun

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։