Получи случайную криптовалюту за регистрацию!

Focus

Логотип телеграм канала @focus_f — Focus F
Логотип телеграм канала @focus_f — Focus
Адрес канала: @focus_f
Категории: Образование
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 589
Описание канала:

Հոդվածներ հիշողության, կրեատիվության, հոգեբանության և մի շարք այլ կարևոր թեմաներով: Ուրախ ենք, որ մեզ հետ եք: Սիրով՝ Ֆոկուս

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал focus_f и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения

2021-03-22 20:34:56 Վստահո՞ւմ եք ձեր բոլոր հիշողություններին... իսկ երբևէ պատկերացրե՞լ եք, որ դրանք կարող են հորինված լինել ձեր իսկ կողմից

Իրականում, պատահում է...

Ահա մի շարք էքսպերիմենտներ այդ թեմայի հետ կապված, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեր հիշողությունները խաբում մեզ ))

https://focus-space.blog/ardyoq-da-yexel-e-indz-het-kexc-hishoxutyunneri-masin/
358 views17:34
Открыть/Комментировать
2021-03-21 20:36:09 Չինական ասացվածքն ասում է․ «Ծառ տնկելու ամենալավ պահը 20 տարի առաջ էր։ Հաջորդ ամենալավ պահը այսօր է»։

Այս խոսքերի ուղերձը հետևյալն է․ ոչ մի օգուտ չենք ստանում նրանից, երբ փոշմանում ենք, որ ինչ-որ բան անելու համար ամենալավ առիթը արդեն բաց ենք թողել։ Այն կարող ենք սկսել անել հենց այս պահից։

Նույն ձևով նաև չպետք է անընդհատ սպասենք, որպեսզի դրա համար կատարյալ պայմաններ ստեղծվեն, ու անընդհատ հետաձգենք մեր գործերը, քանի որ մեր ուզած պայմանները դեռ չկան։

Կատարյալ պայմաններ, հնարավոր է, այդպես էլ չստեղծվեն, ու միշտ էլ ինչ-որ բան կարող է պակասել, բայց մենք կարող ենք մարտահրավեր նետել իրավիճակին ու սկսել գործել ))
336 views17:36
Открыть/Комментировать
2021-03-20 21:28:43 «Ոչ թե խնդիրները պետք է ձեզ մեջքից հրեն, այլ երազանքները պետք է ձեզ առաջ տանեն»։

Հեղինակ՝ Դուգլաս Էվերետ
334 views18:28
Открыть/Комментировать
2021-03-19 22:06:20 Ինչպես է ծանոթ լինելու էֆեկտը գնումների ընթացքում ուղղորդում մեզ ))

Կա մի այսպիսի տարածված երևույթ, որը հայտնի է Գետզինգերի էֆեկտ անունով։ Համաձայն դրա՝ մենք մարդկանց ու իրերին սկսում ենք կարեկցել՝ հիմնվելով դրանց հետ ունեցած ծանոթության վրա։

Էֆեկտի հեղինակը՝ Չարլզ Գետզինգերը, 1968 թվականին մի այսպիսի հետաքրքիր էքսպերիմենտ է անցկացնում։ Նա, ով այդ պահին Օրեգոնի պետական համալսարանի պրոֆեսորներից էր, խնդրում է իր ուսանողներից մեկին ամեն անգամ դասընթացներին հաճախել սև պայուսականման հագուստ կրած։

Այս մասին նա չէր զգուշացրել մյուս ուսանողներին, որպեսզի հետևի, թե ինչպես են նրանք արձագանքում ))

Առաջին անգամ ուսանողուհուն այդպես տեսնելով նրանք թշնամաբար մոտեցան նրան, բայց աստիճանաբար, ամեն դասընթացի հետ, արձագանքը փոխվեց դեպի հետաքրքրասիրություն, իսկ վերջում նրանք նույնիսկ ընկերացան այդ աղջկա հետ․․․ անսպասելի շրջադարձ էր, ճի՞շտ է ))

Այսինքն՝ այն, ինչ սկզբից տարօրինակ էր թվում, այժմ դարձավ սիրելի, քանի որ մենք այն ճանաչում ենք։ Իսկ գնումների ժամանակ մենք նախընտրում ենք հատկապես վերցնել այն ապրանքատեսակը, որի անունը մեզ հայտնի է․․․

Սա նշանակում է, որ նմանատիպ որոշումներ կայացնելիս պետք է ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք մենք ընտրում ենք այդ մոդելը, որովհետև մեզ հենց դա էր պետք, թե՞ ուղղակի անվանումը մեզ ծանոթ էր ))
339 views19:06
Открыть/Комментировать
2021-03-16 11:32:06 « Ի տարբերություն կենդանիների, բնազդները մարդուն չեն թելադրում, թե ինչ է իրեն պետք, և ի տարբերություն երեկվա մարդու, ավանդույթներն այսօրվա մարդուն չեն թելադրում, թե ինչ է ինքը պարտավոր »։

Հեղինակ՝ հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլ
377 views08:32
Открыть/Комментировать
2021-03-14 18:27:40
Վարժություն՝ արագ ընթերցանությունը մարզելու համար ))

Այն իրականացնելու համար պարզապես անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ժամանակաչափ, մատիտ և տեքստ, որը առաջին անգամ պետք է կարդաք։

Ժամանակաչափը լարեք` 2 րոպե կարդալու համար։ Սկսելով՝ դրեք մատիտը ( կամ փոխարենը կարող եք օգտագործել ձեր ցուցամատը ) տեքստի սկզբում և այն աստիճանաբար տարեք մինչև տողի վերջը՝ կարդալով այն։ Վարժությունը ճիշտ կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի աչքերը հետևեն մատիտի շարժին, այլ ոչ թե հակառակը ( այսինքն՝ չպետք է մատիտը հետևի աչքերի շարժին ):

Երբ ձեր երկու րոպեն կլրանա, ուղղակի այդ հատվածում, որտեղ կանգ եք առել, նշեք 1, կամ որևէ այլ նշան արեք։ Շարունակեք կարդալ մնացած տեքստը՝ յուրաքանչյուր երկու րոպեն մեկ նշում անելով։

Այսպես համ էլ կստուգեք , թե ինչ առաջընթաց եք գրանցել ))
444 views15:27
Открыть/Комментировать
2021-03-09 12:32:23 « Երբեք չի կարելի կրկնել Ձեր հասցեին հնչեցված նախատինքը, քանի որ կրկնությունը զրուցակցի գիտակցության մեջ այն ավելի է ամրապնդում։

Այն կրկնելու փոխարեն անմիջապես կարող եք պատասխանել Ձեզ բնութագրող դրական պնդումով։ Ոչ մի դեպքում մի օգտագործեք ժխտում՝ կրկնելով նախատինքի մեջ ասված խոսքերը, ինչպես օրինակ, արվում է նմանատիպ արտահայտությունների մեջ՝ « Ես մեղավոր չեմ, որ... » և այլն »

Խորհուրդ՝ հաղորդակցության տեխնիկաների մասնագետ Կարստեն Բրեդեմայերից
468 views09:32
Открыть/Комментировать
2021-02-21 15:40:10 « Կարևոր է հավատալ նրան, որ տաղանդը մեզ հենց այնպես չէ, որ տրվում է, և որ պետք է ամեն գնով այն ինչ-որ բանի համար օգտագործել » ))

Հեղինակ՝ Մարի Կյուրի
645 views12:40
Открыть/Комментировать
2021-02-13 11:06:40
« Լուսնային զբոսանք Էյնշտեյնի հետ. ամեն ինչ հիշելու արվեստը ». Ջոշուա Ֆոեր

Երբ 2015 թվականին լրագրող Ջոշուա Ֆոերը գնացել էր լուսաբանելու ԱՄՆ Հիշողության մրցույթը, նա այդքան էլ չէր փայլում հիշելուց... Մրցույթից Ջոշուան չափազանց տպավորված է դուրս գալիս, իսկ մասնակիցներից մեկը նրան ասում է, որ ինքն էլ կարող է նույնն անել, և նույնիսկ մասնակցել ու հաղթել ադ մրցույթին հաջորդ տարի, եթե տիրապետի հիմնական տեխնիկաներին ))

Ջոշուան սկսզբից չի հավատում նրան ( ինչպե՞ս կարող է նա հաղթել հիշողության մրցույթում, եթե նույնիսկ չի հիշում, թե որտեղ է թողնում բանալիները ), բայց ի վերջո որոշում է ռիսկի դիմել ու սկսում է պարապմունքերը...

Գրքում լրագրողը ներկայացնում է իր 12 ամիսների ուղին. թե ինչպես է նա անցնում այդ ամենի միջով, ինչպես է բացահայտում իր ուղեղի պոտենցիալը, ներկայացնում է հեշտ հիշելու հետաքրքիր տեխնիկաներ, վարժություններ և հիշողության ու հիշելու հետ կապված շատ այլ հետաքրքիր փաստեր

Գիրքը՝ ռուսերեն տարբերակով, կարող եք ներբեռնել այստեղից, համ էլ կիմանաք՝ հաղթե՞ց վերջում, թե ոչ
793 viewsedited  08:06
Открыть/Комментировать