Получи случайную криптовалюту за регистрацию!

Ինչպես է ծանոթ լինելու էֆեկտը գնումների ընթացքում ուղղորդում մ | Focus

Ինչպես է ծանոթ լինելու էֆեկտը գնումների ընթացքում ուղղորդում մեզ ))

Կա մի այսպիսի տարածված երևույթ, որը հայտնի է Գետզինգերի էֆեկտ անունով։ Համաձայն դրա՝ մենք մարդկանց ու իրերին սկսում ենք կարեկցել՝ հիմնվելով դրանց հետ ունեցած ծանոթության վրա։

Էֆեկտի հեղինակը՝ Չարլզ Գետզինգերը, 1968 թվականին մի այսպիսի հետաքրքիր էքսպերիմենտ է անցկացնում։ Նա, ով այդ պահին Օրեգոնի պետական համալսարանի պրոֆեսորներից էր, խնդրում է իր ուսանողներից մեկին ամեն անգամ դասընթացներին հաճախել սև պայուսականման հագուստ կրած։

Այս մասին նա չէր զգուշացրել մյուս ուսանողներին, որպեսզի հետևի, թե ինչպես են նրանք արձագանքում ))

Առաջին անգամ ուսանողուհուն այդպես տեսնելով նրանք թշնամաբար մոտեցան նրան, բայց աստիճանաբար, ամեն դասընթացի հետ, արձագանքը փոխվեց դեպի հետաքրքրասիրություն, իսկ վերջում նրանք նույնիսկ ընկերացան այդ աղջկա հետ․․․ անսպասելի շրջադարձ էր, ճի՞շտ է ))

Այսինքն՝ այն, ինչ սկզբից տարօրինակ էր թվում, այժմ դարձավ սիրելի, քանի որ մենք այն ճանաչում ենք։ Իսկ գնումների ժամանակ մենք նախընտրում ենք հատկապես վերցնել այն ապրանքատեսակը, որի անունը մեզ հայտնի է․․․

Սա նշանակում է, որ նմանատիպ որոշումներ կայացնելիս պետք է ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք մենք ընտրում ենք այդ մոդելը, որովհետև մեզ հենց դա էր պետք, թե՞ ուղղակի անվանումը մեզ ծանոթ էր ))