Получи случайную криптовалюту за регистрацию!

Focus

Логотип телеграм канала @focus_f — Focus F
Логотип телеграм канала @focus_f — Focus
Адрес канала: @focus_f
Категории: Образование
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 589
Описание канала:

Հոդվածներ հիշողության, կրեատիվության, հոգեբանության և մի շարք այլ կարևոր թեմաներով: Ուրախ ենք, որ մեզ հետ եք: Սիրով՝ Ֆոկուս

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал focus_f и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 2

2021-01-31 20:06:38 « Մանիպուլացնելու ամենատարածված ձևերից մեկն այն է, որի ժամանակ մանիպուլատորը սկզբում առաջարկում է չափազանցված ինչ֊որ մի պահանջ, ապա գնում է զիջման, մինչդեռ իր ցանկացածը հենց երկրորդն էր։ Այս դեպքում, դուք ձեզ պարտավոր եք զգում, քանի որ ձեզ լավություն են արել ու զիջել են, և անհրաժեշտ եք գտնում նրա հետ համաձայնել։

Սրա ամենատարածված օրինակը թանկարժեք խանութներում կիրառվող զեղչերն են։ Սկզբում նրանք առաջարկում են բավականին բարձր գներ, ապա հայտարարում են տարատեսակ զեղչերի մասին »։

Ռոբերտ Չալդինիի « Ազդեցության հոգեբանությունը » գրքից ))
193 views17:06
Открыть/Комментировать
2021-01-29 22:05:25 « Զրուցակցին ակտիվ լսելու հնարքն օգնում է նրան ամբողջապես բացվել Ձեր առաջ »։

Հեղինակ՝ Իրինա Կորչագինա

Հ.Գ. Սա բավական ակտիվ օգտագործվում է մարդկանց կողմից որպես մանիպուլյացիայի միջոց, այդ պատճառով՝ ուշադիր եղեք ))
257 views19:05
Открыть/Комментировать
2021-01-23 21:12:47
Լուսանկարներ այն մասին, թե ինչպես է հիշողությունը լքում...

Սրանք Ուիլյամ Յութերմոլինի ինքնանկարներն են, որոնք նկարիչը հեղինակել է իր կյանքի տարբեր տարիների ընթացքում ))

Ինչպես երևում է, դրանք գնալով ավելի ու ավելի են տձևանում։ Բանն այն է, որ վերջինիս մոտ առկա էր Ալցհեյմերի հիվանդությունը, որը նկարչի մոտ հայտնաբերվել էր 1995 թվականին...

Հոգեբանները նկարների այս շարքը անվանել են « բանականության կորուստի վիզուալիզացիա »
466 views18:12
Открыть/Комментировать
2021-01-19 16:16:47 Սոցիալական թեթևություն / դյուրացում

Սա մի այնպիսի էֆեկտ է, որի ժամանակ անհատի վարքագիծը փոխվում է՝ այլ մարդկանց ներկայության ազդեցությամբ: Փոփոխության ժամանակ բարձրանում է ակտիվությունը, և արթնանում են էմոցիաները:

Ենթադրվում է, որ միայնության մեջ մարդն ավելի հանգիստ է զգում իրեն ու չի անհանգստանում այն մասին, թե իր վարքագիծն ինչպես է ընկալվում կողքից: Բայց երբ հայտնվում է օտար մեկը, վարքագիծը սկսում է կախված լինել սոցիալական գնահատականից: Այդ ժամանակ մարդը ունակ է ավելի հաջող կատարել իր առջև դրված առաջադրանքները, քան կաներ դա միայնակ լինելու դեպքում:

Դևիդ Մայերսի « Սոցիալական հոգեբանություն » գրքից
491 views13:16
Открыть/Комментировать
2021-01-18 13:30:26 « Խոչընդոտները այն սարսափելի երևույթներն են, որոնք դուք տեսնում եք, երբ աչքը թեքում եք նպատակից » ))

Հեղինակ՝ Հենրի Ֆորդ
476 views10:30
Открыть/Комментировать
2021-01-16 12:25:40
Ծանոթացեք... աշխարհում առաջին էկզոկմախքն է, որը կրում է Hardyman անվանումը ))

Վերջինս պատրաստվել է 1965 թվականին, ամերիկական General Electric կազմակերպության կողմից։ Այն կշռում էր 650 կիլոգրամ և կարողանում էր բարձրացնել մոտ 110 կիլոգրամ բեռ

Այս էկզոկմախքի ծրագիրը, սակայն, չշարունակվեց, քանի որ այն այդքան էլ պրակտիկ չէր ու ուներ մի շարք թերություններ, որոնք կարող էին վնասել այն կրողին։

Հետագայում էկզոկմախքները ավելի բարելավվեցին և ստացան տարբեր կիրառումներ՝ բժշկական, ռազմական և այլ ոլորտներում ))
459 views09:25
Открыть/Комментировать
2021-01-14 14:39:31
Լուսանկարում պատկերված տարբեր դիրքերում գտնվող այս եռանկյունիների մեջ կա նաև մեկ այլ՝ սրտաձև պատկեր...

Փորձեք հնարավորինս ուշադիր նայել նկարին ու գտնել այն։ Առաջադրանքի կատարման ժամանակը 10֊15 վայրկյան է

Նմանատիպ վարժությունները զարգացնում են արագ կարդալու ունակությունը, քանի որ երկուսի դեպքում էլ չափազանց ուժեղ կենտրոնացում է հարկավոր ունենալ ))

Եթե ստացվեց գտնել այն՝ դրեք
Իսկ եթե ոչ՝ դրեք
433 views11:39
Открыть/Комментировать
2021-01-11 22:38:26 « 18/40/60/ կանոնը հուշում է՝ երբ 18 տարեկան եք, Դուք անհանգստացած եք, թե ինչ են մտածում Ձեր մասին շրջապատում... 40 տարեկանում Դուք ասում եք ինքներդ Ձեզ. «Թող մտածեն իմ մասին ինչ ուզում են»... իսկ 60 տարեկանում Դուք գիտակցում եք, որ մարդիկ, ընդհանրապես, շատ հազվադեպ են հատուկ ուշադրություն դարձնում այլոց... նրանք սովորաբար մտահոգված են միայն սեփական կերպարով »։

Հեղինակ՝ բժիշկ Դանիել Ամեն
484 views19:38
Открыть/Комментировать
2020-12-21 22:30:32 « Ընտանիքը միայն գեների աղբյուր չէ, այլ նաև շրջապատող միջավայր, որը տիրապետում է լուրջ ազդեցության »։

Հեղինակ՝ նյարդահոգեբան Օլիվեր Սաքս
715 views19:30
Открыть/Комментировать
2020-12-15 22:20:46 « Թարթելը կենսական կարևորություն ունեցող գործողություն է։

Երբ մենք փակում ենք աչքերը, առաջանում է միկրոդադար, որը ապաակտիվացնում է ուշադրությունը և թույլ է տալիս մի պահ թարմացնել ընկալումը։ Այդ պատճառով թարթելը կարող է մեզ մեկ վայրկյանով շեղել նպատակից, որը ծնվել էր կենտրոնացված մտածողությունից։

Սակայն, երբեմն լինում է այնպես, որ երբ մենք նպատակաուղղված փակում ենք աչքերը, այն օգնում է, որպեսզի ավելի խորը կենտրոնանանք... Իզուր չէ, որ պատասխանների փնտրտուքի վրա կենտրոնանալիս, մենք հաճախ թեքում ենք հայացքը կամ փակում ենք աչքերը, որպեսզի չշեղվենք »։

Հեղինակ՝ Բարբարա Օաքլի
875 views19:20
Открыть/Комментировать