Получи случайную криптовалюту за регистрацию!

Վարժություն՝ արագ ընթերցանությունը մարզելու համար )) Այն իրակ | Focus

Վարժություն՝ արագ ընթերցանությունը մարզելու համար ))

Այն իրականացնելու համար պարզապես անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ժամանակաչափ, մատիտ և տեքստ, որը առաջին անգամ պետք է կարդաք։

Ժամանակաչափը լարեք` 2 րոպե կարդալու համար։ Սկսելով՝ դրեք մատիտը ( կամ փոխարենը կարող եք օգտագործել ձեր ցուցամատը ) տեքստի սկզբում և այն աստիճանաբար տարեք մինչև տողի վերջը՝ կարդալով այն։ Վարժությունը ճիշտ կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի աչքերը հետևեն մատիտի շարժին, այլ ոչ թե հակառակը ( այսինքն՝ չպետք է մատիտը հետևի աչքերի շարժին ):

Երբ ձեր երկու րոպեն կլրանա, ուղղակի այդ հատվածում, որտեղ կանգ եք առել, նշեք 1, կամ որևէ այլ նշան արեք։ Շարունակեք կարդալ մնացած տեքստը՝ յուրաքանչյուր երկու րոպեն մեկ նշում անելով։

Այսպես համ էլ կստուգեք , թե ինչ առաջընթաց եք գրանցել ))