Получи случайную криптовалюту за регистрацию!

« Լուսնային զբոսանք Էյնշտեյնի հետ. ամեն ինչ հիշելու արվեստը ». | Focus

« Լուսնային զբոսանք Էյնշտեյնի հետ. ամեն ինչ հիշելու արվեստը ». Ջոշուա Ֆոեր

Երբ 2015 թվականին լրագրող Ջոշուա Ֆոերը գնացել էր լուսաբանելու ԱՄՆ Հիշողության մրցույթը, նա այդքան էլ չէր փայլում հիշելուց... Մրցույթից Ջոշուան չափազանց տպավորված է դուրս գալիս, իսկ մասնակիցներից մեկը նրան ասում է, որ ինքն էլ կարող է նույնն անել, և նույնիսկ մասնակցել ու հաղթել ադ մրցույթին հաջորդ տարի, եթե տիրապետի հիմնական տեխնիկաներին ))

Ջոշուան սկսզբից չի հավատում նրան ( ինչպե՞ս կարող է նա հաղթել հիշողության մրցույթում, եթե նույնիսկ չի հիշում, թե որտեղ է թողնում բանալիները ), բայց ի վերջո որոշում է ռիսկի դիմել ու սկսում է պարապմունքերը...

Գրքում լրագրողը ներկայացնում է իր 12 ամիսների ուղին. թե ինչպես է նա անցնում այդ ամենի միջով, ինչպես է բացահայտում իր ուղեղի պոտենցիալը, ներկայացնում է հեշտ հիշելու հետաքրքիր տեխնիկաներ, վարժություններ և հիշողության ու հիշելու հետ կապված շատ այլ հետաքրքիր փաստեր

Գիրքը՝ ռուսերեն տարբերակով, կարող եք ներբեռնել այստեղից, համ էլ կիմանաք՝ հաղթե՞ց վերջում, թե ոչ