Получи случайную криптовалюту за регистрацию!

Enlight Studies

Логотип телеграм канала @enlightstudies — Enlight Studies E
Логотип телеграм канала @enlightstudies — Enlight Studies
Адрес канала: @enlightstudies
Категории: Лингвистика
Язык: Русский
Количество подписчиков: 110

Рейтинги и Отзывы

3.50

2 отзыва

Оценить канал enlightstudies и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

1

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 5

2023-01-15 11:01:01 Աշխատանքի ոլորտի բոլոր տեղաշարժերը մասնագետների մանրադիտակի տակ են, իսկ կատարվող հետազոտությունների արդյունքները հիմա ընդամենը մեկ հպումով հասանելի են լայն շրջանակներին, տարբեր հարթակներում դառնում են բանավեճի ու քննարկման առարկա՝ աստիճանաբար ազդելով աշխատանք-կյանք նժարների փխրուն բալանսի վրա։

Ներկայումս բազմաթիվ աշխատողներ դժվարանում են ճիշտ օգտագործել իրենց ժամանակը, ինչի արդյունքում տուժում է և՛ նրանց անձնական կյանքը, և՛ մասնագիտական գործունեությունը։ Հետևյալ հոդվածները կօգնեն մշակել ժամանակի վերաբաշխման ճանապարհային քարտեզ և վերանայել Ձեր առաջնահերթությունները։

Ձեզ ենք ներկայացնում հունվար ամսվա մեր ընթերցացանկը. Խորագիրը՝ Աշխատանք | https://bit.ly/3COqwpl

Ընթերցացանկը կներկայացվի ամեն ամիս առաջին շաբաթ օրը՝ որևէ խորագրով։

Բանժանորդագրվելու համար անցեք հղմամբ՝ https://bit.ly/3GFrO7m
26 views08:01
Открыть/Комментировать
2023-01-13 19:01:01 Արդյո՞ք ստատուս-քվոյի ճարտարապետները չէին ակնկալում նոր պատերազմ:
Ինչպե՞ս Ապրիլյան պատերազմը մեկնաբանվեց որպես ստատուս-քվոյի ճշմարտացիության ապացույց:
Ինչո՞ւ հետազոտության մեջ անդրադարձ չի արվել արտաքին քաղաքական միջավայրերի փոփոխություններին:

«Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը. նոր ազգային գաղափարախոսություն» պատմա-քաղաքագիտական հետազոտության շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և Նժդեհ Հովսեփյանը՝ Բուն TV -ի եթերում | https://bit.ly/3ZuoZ1l

Հոդվածն ամբողջությամբ հղմամբ՝ https://bit.ly/3iuZcW6
#Ադրբեջան #Հայաստան
25 views16:01
Открыть/Комментировать
2023-01-11 20:28:17
#EnlightInfographics | Էլեկտրատրանսպորտի մարտկոցներ

Մսի այլընտրանքներ

Ածխածնի կլանում և պահեստավորում

Շինարարական արդյունավետ համակարգեր

Ահա, թե ինչպես կարող են նմանատիպ 26 առաջադեմ տեխնոլոգիաները զգալի ազդեցություն ունենալ ջերմոցային գազերի արտանետումների վրա` https://mck.co/3KtRB22
——
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Խմբագիր՝ Անուշիկ Հոխանյան
Բնօրինակի աղբյուրը՝ McKinsey & Company
#ՀամարձակվիրՄտածել #NetZero #ParisAgreement
14 views17:28
Открыть/Комментировать
2023-01-07 20:10:58
#Ոսկեղենիկ | Ու թող այս տարի առատության եղջյուրը չլքի ձեր ընտանիքը` դառնալով բարեկեցիկ ու անհոգ կյանքի գրավական:

Հունական դիցաբանության համաձայն` Ամալթեյ այծը սնում էր իր կաթով մանուկ Զևսին` վերջինիս անմահություն պարգևելով: Երբ Զևսն Ամալթեյ այծին բարձրացնում է իր հետ երկինք, ճանապարհին վերջինիս եղջյուրներից մեկն ընկնում է: Զևսն այդ ընկեցիկ եղջյուրը նվիրում է հավերժահարսերին: Կախարդական այդ եղջյուրից առատ սնունդ է բխում:

Այսպիսով, «առատության եղջյուր» արտահայտությունը, սերելով հունական դիցաբանությունից, այլաբանորեն նշանակում է որևէ երևույթի, հատկապես եկամուտների առատություն, շռայլություն:

Աղբյուրը`
Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
-----
Տեքստը՝ Astghik Baghramyan-ի
Ինֆոգրաֆիկան՝ Salahyan Vahe-ի
#Թևավորխոսքեր
18 views17:10
Открыть/Комментировать
2022-12-20 22:28:13
Այսօր Մարդկանց համերաշխության միջազգային օրն է։

Համերաշխությունը համոզմունքների և գործողությունների միասնության, փոխօգնության և աջակցության մասին է։ Այն և՜ խթան է, և՜ նպատակ։

Միջմշակութային համերաշխության խթանման գործում եզակի է թարգմանության դերը։ Թարգմանության արդյունքում ծագած համերաշխության կապերը հնարավոր են դարձել էթնիկական, ռասայական և ազգային տարբերություններից անդին կարդալու, բազմատեսակ ճնշումների ներքո համայն մարդկությանը ճանաչելու կարողությամբ և պատրաստակամությամբ:

«Համերաշխություն կամ այն ինչ ձեռք է բերվում թարգմանության մեջ» հոդվածն ընթերցեք մեր կայքում։

https://enlightngo.org/post/23343
#SolidarityDay #Humansolidarityday
15 views19:28
Открыть/Комментировать
2022-12-14 21:34:54
#EnlightInfographics | Մեքենայական ուսուցումը գործընթացների արդյունավետության բարձրացման հսկայական ներուժ ունի: Սակայն իրական, մնայուն արժեք ստեղծելը ավելին է պահանջում, քան պարզապես լավագույն ալգորիթմներ կազմելը:

Ահա մեքենայական ուսուցման 9 նախատիպ՝ ընկերությունների աշխատանքը վերակազմակերպելու համար:

Ավելին՝ https://mck.co/3Kqx9z5

——
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Խմբագիր՝ Անուշիկ Հոխանյան
Բնօրինակի աղբյուրը՝ McKinsey & Company

#ՀամարձակվիրՄտածել #machinelearning #AI
15 views18:34
Открыть/Комментировать
2022-11-18 20:05:06 Սթրեսի և հոգնածության դեմ պայքարելու համար գործատուները հանդես գալիս են ավելի շատ առաջարկներով հօգուտ աշխատողների, ինչպիսիք են՝ հոգեկան առողջության վիրտուալ աջակցությունը, ազատ օրերը կամ նույնիսկ շաբաթները, օրերն առանց աշխատանքային հանդիպումների և ճկուն աշխատանքային գրաֆիկը:

Չնայած այս ջանքերին և առողջության կարևորությունն ընդունող աշխատողների աճող թվին՝ ջանքերն իզուր են, եթե իրականում չես վերականգնվում:

Ինչպե՞ս վերականգնվել աշխատանքային սթրեսից։ | https://bit.ly/3UBxVid

Թարգմանիչներ՝ Միլենա Առաքելյան, Իվետա Ավագյան
#աշխատանք #սթրես #առողջություն
19 views17:05
Открыть/Комментировать
2022-11-16 10:05:02
Ինչպես է բուրգերի գինը օգնում պարզել, թե որքանով է գերարժևորված կամ թերարժևորված տարադրամը:

Ի՞նչ է դա։

Նկարում «Big Mac» ինդեքսի վիզուալիզացիան է տարբեր երկրների համար դեռևս 2021 թվականին: Ինդեքսի մասին կարդացեք այստեղ՝ https://bit.ly/3Tcou7L
13 views07:05
Открыть/Комментировать
2022-11-10 20:05:07 ... մենք դժգոհում ենք այն բանից, որ քիչ ժամանակ ունենք, մեզ հետապնդում է դրա առաջընթաց երթը և մենք վախենում ենք մտածել այն օրվա մասին, երբ մեր բաժին ժամանակը կավարտվի, և, այնուամենայնիվ, մենք այն ամեն օր ծախսում ենք այնպիսի բաների վրա, որոնք ոչ մի արժեք չեն ներկայացնում:

Ժամանակի կառավարման մոտեցումների մեծ մասը վատթարացնում է իրավիճակը: Սկսեք՝ ընդունելով ձեր սահմանները:

Ահա, թե ինչպես կարելի է չվատնել ձեր կյանքը | https://bit.ly/3t6dEpo

Թարգմանիչ՝ Շուշան Գրիգորյան
#աշխատանք #ժամանակ
11 views17:05
Открыть/Комментировать
2022-11-09 10:05:05
#EnlightInfographics | Ծառայությունների ոլորտում արդյունաբերական հեղափոխություն է՝ պայմանավորված նորագույն տեխնոլոգիաներով ու դրանց ներդրման կտրուկ աճով, ուստի մրցունակ մնալու համար ընկերությունները պետք է արագորեն ենթարկվեն բարեփոխումների:

Ղեկավարները կարող են օգտագործել այս չորս ոլորտները, որպեսզի սպասարկման քաղաքականությունը համապատասխանեցնեն աճի նոր պայմաններին՝ https://mck.co/3kCsT5c:
——
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Խմբագիր՝ Անուշիկ Հոխանյան
Բնօրինակի աղբյուրը՝ McKinsey & Company
#ՀամարձակվիրՄտածել #IndustrialRevolution #Covid19
17 views07:05
Открыть/Комментировать