Получи случайную криптовалюту за регистрацию!

Enlight Studies

Логотип телеграм канала @enlightstudies — Enlight Studies E
Логотип телеграм канала @enlightstudies — Enlight Studies
Адрес канала: @enlightstudies
Категории: Лингвистика
Язык: Русский
Количество подписчиков: 110

Рейтинги и Отзывы

3.50

2 отзыва

Оценить канал enlightstudies и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

1

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 3

2023-03-10 09:00:36 18-րդ դարում կարծում էին, որ կինը կարիք չունի կրթություն ստանալու․ նրա դերը տնային գործերով զբաղվելն էր։ Անգլիացի փիլիսոփա Մերի Ուոլսթոնքրաֆթը առաջ է քաշում կանանց կրթության վերաբերյալ իր տեսլականը՝ թողնելով մի քանի աշխատություններ կանանց կրթության և իրավունքների հավասարության մասին։

«Կնոջ իրավունքների պաշտպանություն»-ն անգլալեզու առաջին տեքստերից մեկն է, որ ջատագովում է կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարությունը։ Իր ժամանակից մոտ կես դար առաջ մտածող մեծ կինը, որ երկար ժամանակ մոռացության էր մատնված, այսօր համարվում է ֆեմինիզմի առաջին հիմնադիրներից մեկը։
——
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան

#Կրթություն #Կանանց_իրավունքներ
https://enlightngo.org/post/27481
29 views06:00
Открыть/Комментировать
2023-03-03 19:01:24 Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է։

Հարյուրավոր հետազոտություններ ապացուցել են, որ բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է բարելավել մեր ինքնազգացումն այնպես, ինչպես ունակ չէ ուրիշ ոչինչ՝  և՛ մտքում, և՛ մարմնում: Մենք ցանկանում էինք հասկանալ՝ արդյոք պարզապես դիտելով կենդանական աշխարհի առանձին դրվագներ կարող էր առաջանալ նույն տպավորությունը:

Այսպիսով, պարզապես բնական աշխարհի հիասքանչ դրվագները դիտելով դուք նույնպես կարող եք ապրել այս տրամադրություն բարձրացնող զգացումները՝ որ օգնում են ձեզ ամրացնել կապվածությունը այս հրաշալի վայրի հետ, որը մենք «տուն» ենք կոչում:

#բնություն


23 views16:01
Открыть/Комментировать
2023-03-01 19:01:09
#EnlightInfographics | Այլընտրանքային սպիտակուցներ առաջարկող ընկերությունները դեռևս իրենց առաջին քայլերն են անում այսօրվա իրականության մեջ։

Այլընտրանքային սպիտակուցների մշակումը և համատարած օգտագործումը կարևոր են կլիմայի վրա բացասական ազդեցությունները նվազեցնելու համար, սակայն այս նոր տեսակի սննդամթերքը պետք է կարողանա փոփոխել սնման և գնումներ կատարելու նախկին սովորությունները, ինչպես նաև լինել նոր արտադրանքները կարգավորող օրենքի սահմաններում:

Այդպիսի ընկերությունների 3 առաջնորդներ պատմել են իրենց հիմնական ռազմավարության և պատկերացումների մասին։

Ավելին՝ https://mck.co/3jTISeR
——
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Խմբագիր՝ Անուշիկ Հոխանյան
Բնօրինակի աղբյուրը՝ McKinsey & Company

#ՀամարձակվիրՄտածել
25 views16:01
Открыть/Комментировать
2023-02-28 19:00:22 Ինչո՞ւ կառավարությունները սկսեցին վերահսկել բնակչությանը ոչ թե բռնի ուժի, այլ քարոզչության միջոցով:

Ո՞վ կցանկանա ստեղծել անտեղյակ սպառողներ, ովքեր անմիտ ընտրություններ են կատարում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր Նոամ Չոմսկին խոսում է գովազդի մոլորությունների մասին:

#քաղաքականություն #գովազդ

https://enlightngo.org/post/27408
30 views16:00
Открыть/Комментировать
2023-02-25 20:00:57
#Ոսկեղենիկ | Գլամուր

Իր գլամուր, շվայտ կեցվածքն ու իր ծնողների ժուժկալ կենցաղավարությունը դիսոնանս էին առաջացնում շրջապատի համար:

«Գլամուր» բառն ի սկզբանե եղել է վհուկների կախարդական, հմայական խոսք, նզովական բանաձև, որը կոչված էր որևէ մեկի ուշադրությունը որևէ բանի վրա սևեռելու համար: Այն միջոց էր` հարկադրելու իրերին այլ կերպ նայելու, ընկալելու, հավատալու:

19-րդ դարի վերջին տեղի է ունենում բառիմաստի փոփոխություն, ինչի արդյունքում «գլամուր»-ը սկսում են գործածել զանազան պաճուճանքների, հատկապես ոսկերչական իրերի արտաքին տեսքի վրա ուշադրություն հրավիրելու համար:

Այժմ «գլամուր»-ն օգտագործվում է շքեղությունը, փայլը, հմայքը, նորաձևությունը բնութագրելու համար:

Աղբյուրը՝ Թևավոր խոսքեր և շրջասույթներ
Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան
----------------------------
Տեքստը՝ Աստղիկ Բաղրամյանի
Ինֆոգրաֆիկան՝ Վահե Սալահյանի
44 views17:00
Открыть/Комментировать
2023-02-22 19:01:45
#EnlightInfographics | Այսօրվա ավելի ու ավելի փոխկապակցված աշխատանքային միջավայրում փոխգործակցելն ավելի հեշտ է, քան երբևէ, բայց արդյունավետ, արժեստեղծ համագործակցության հասնելը՝ ոչ:

Այս մեթոդները բարձրացնում են փոխգործակցությունների արդյունավետությունը, որպեսզի թիմերը կարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրները՝ https://mck.co/3vFMjLp
——
Թարգմանիչ՝ Միլենա Սուղյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Խմբագիր՝ Անուշիկ Հոխանյան
Բնօրինակի աղբյուրը՝ McKinsey & Company

#ՀամարձակվիրՄտածել #ValueCreation #Interactions
19 views16:01
Открыть/Комментировать
2023-02-21 19:15:54 Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Այդ առիթով առաջարկում ենք պատասխանել #Ոսկեղենիկ֊ի հետևյալ հարցերին և ստուգել հայոց լեզվի ձեր գիտելիքները։
___
#Ոսկեղենիկ նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։
https://enlightngo.org/post/27396
28 viewsedited  16:15
Открыть/Комментировать
2023-02-19 13:39:50 Սիրով ներկայացնում ենք «Ինլայթ»-ի 2022թ․ գործունեության ամփոփագիրը https://bit.ly/3IfXlxp

Իսկ հունվարի 28-ին տեղի ունեցած Համագումարի ամփոփմանը կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://enlightngo.org/post/27300

#Enlight #EnlightForum2023
24 views10:39
Открыть/Комментировать
2023-02-17 19:01:34 Նորաձև է. ինչու է աշխարհում վերածնվում հասարակական տրանսպորտը

Աշխարհում՝ նախ Եվրոպայում, ապա նաև այլ երկրներում XX–XXI դարերի սահմանագծում սկսել է արագորեն զարգանալ հասարակական տրանսպորտի վերածննդի միտումը: Այժմ այն միայն թափ է հավաքում. ամբողջ աշխարհում քաղաքներ են վերադառնում տրամվայները և ավտոբուսների համար հատկացված գծերը, զարգանում են օժանդակ թվային ծառայություններ:

Ինչո՞ւ մեքենաներով առավել լի բարեկեցիկ երկրներն են որոշել նման փոփոխությունների դիմել:
Ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստանում:
Ինչպե՞ս զարգացնել հասարակական տրանսպորտը:
__
Թարգմանիչ՝ Մեսրոպ Հովսեփյան
#տրանսպորտ #քաղաք https://enlightngo.org/post/27066
22 views16:01
Открыть/Комментировать
2023-02-16 13:20:18
#EnlightInfographics | COVID-19 համավարակը շատ հաստատությունների ստիպեց անցնել առցանց ուսուցման: Այն ընթացավ մեծ հաջողությամբ, քանի որ և՛ պահանջարկը, և՛ շուկան նոր բարձունքների հասան:

Ահա առցանց կրթության համար նոր ուղի բացելու հինգ միջոց https://mck.co/3AffpVr
——
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Խմբագիր՝ Անուշիկ Հոխանյան
Բնօրինակի աղբյուրը՝ McKinsey & Company
#ՀամարձակվիրՄտածել #OnlineEducation #Covid19
32 views10:20
Открыть/Комментировать