Получи случайную криптовалюту за регистрацию!

Enlight Studies

Логотип телеграм канала @enlightstudies — Enlight Studies E
Логотип телеграм канала @enlightstudies — Enlight Studies
Адрес канала: @enlightstudies
Категории: Лингвистика
Язык: Русский
Количество подписчиков: 110

Рейтинги и Отзывы

3.50

2 отзыва

Оценить канал enlightstudies и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

1

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения

2023-04-29 19:30:42
...երբ հիմնադրվեցին այնպիսի գիտական մեծ միություններ, ինչպես օրիանկ Լոնդոնի բնական գիտությունների թագավորական ընկերությունը, գիտելիքի աշխարհը բաժանվեց բնաշխարհին առնչվող և մշակույթի՝ մարդկանց կողմից արարվող աշխարհին առնչվող գիտությունների։

Կարծում եմ՝ դա սխալ է: Մշակույթի աշխարհն ու բնաշխարհը պետք է ուսումնասիրվեն նույն մարդկանց կողմից և այն էլ՝ գիտականորեն։ https://enlightngo.org/post/27609

Էվոլյուցիոնիստ-կենսաբան Արմանդ Լերոյը՝ բնական և հումանիտար գիտությունների տարաբաժանման, մեքենայական ուսուցման օգտագործմամբ արվեստին ծանոթանալու և այն մասին, թե ինչու մշակույթը պետք է որպես էվոլյուցիոն գիտություն ուսումնասիրվի:
———
Թարգմանիչ՝ Իռեն Նավոյան

#մշակույթ #արվեստ #գիտություն
28 views16:30
Открыть/Комментировать
2023-04-28 19:01:11
Ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության և առողջության համաշխարհային օրն է:

Աշխատուժը հոգնած է։

Թեև կայուն աշխատանքը մեզնից պահանջում է վայելել այն և հաջողել աշխատավայրում` ամբողջ աշխարհում աշխատողների միայն 32%-ն է նշում, որ բարգավաճում է, 43%-ը հայտնում է ամենօրյա սթրեսի բարձր մակարդակի մասին: Նրանք, ովքեր աշխատանքային օրվա ընթացքում լարված են կամ սթրես են զգում, ավելի քան երեք անգամ ավելի հավանական է, որ աշխատանք կփնտրեն այլուր:

Արդ՝ եթե զգում ես, որ սպառվում ես, ի՞նչ պետք է անել սթրեսից վերականգնվելու համար https://enlightngo.org/post/26966

Թարգմանիչներ՝ Միլենա Առաքելյան, Իվետա Ավագյան

#սթրես #աշխատանք
31 views16:01
Открыть/Комментировать
2023-04-26 19:00:14 Այժմ, առավել քան երբևէ, մենք չենք կարող անվերապահորեն հավատալ լուրերին․ մեզ հարկարվոր են գործիքներ, որպեսզի քննադատորեն կարդանք լրատվությունը, ռազմավարություն, որ տարբերակենք՝ ինչպես է տեղեկատվությունն աշխատում։

Ցանկանո՞ւմ եք ավելի լավ հասկանալ մեդիան

Ռոլան Բարտը կոչ է անում կարդալ մեզ շրջապատող աշխարհը որպես տեքստերի շարք՝ մեկնաբանելու, պարզեցնելու, հակադարձելու համար։

#մեդիա

https://enlightngo.org/post/22647
29 viewsedited  16:00
Открыть/Комментировать
2023-04-23 20:15:05 Գիտության դերն արվեստում

20-րդ դարի ընթացքում արվեստում գիտության դերը շարունակաբար աճել է։ Ընդհանրապես, գիտությունը և դրա կարևորությունը միշտ կտրուկ աճում են կեղծիքների խոշոր սկանդալների ֆոնին, որտեղ փորձագետներն այո են ասել, և արդյունքում անխուսափելիորեն սխալվել։ Իսկ այդ դեպքում գիտությունն է միշտ օգնության հասել ու ցույց տվել, որ իրականում այլ բան է տեղի ունեցել, և կեղծիքը ջրի երես է ելել։

Արվեստաբան Ջեֆրի Թեյլորը՝ արվեստի շուկայի, «Ամերիկյան Լեոնարդոյի» և այն մասին, թե ինչու գիտակ լինելը դատարանում չի գործում։
--
Թարգմանիչ՝ Իվետա Ավագյան
#գիտություն
https://enlightngo.org/post/27599
14 views17:15
Открыть/Комментировать
2023-04-22 19:02:41 Ապրիլի 22-ը նշվում է որպես Երկիր մոլորակի օր:
--
Հայտնի լեզվաբան և հանրային մտածող Նոամ Չոմսկին իր վերջալույսի տարիները նվիրել է այն մտքին, թե ինչ կարող է պատահել, եթե աշխարհը չհակազդի կլիմայի փոփոխությանը: Այժմ նա թողարկել է մի գիրք՝ քաղաքական տնտեսագետ Ռոբերտ Փոլլինի համահեղինակությամբ, որը լուծում է առաջարկում։

Չոմսկին և Փոլլինը «Կլիմայի ճգնաժամ և համաշխարհային նոր կանաչ կուրս»-ում նկարագրում են չզսպվող կլիմայի փոփոխությունների աղետալի հետևանքները և առաջարկում դրա դեմ պայքարի համաշխարհային ջանքերի նախագիծ՝ հիմնված Արևածագի շարժման «Նոր կանաչ կուրս»-ի վրա:
___
Թարգմանիչ՝ Մարիետա Ստեփանյան
#Կլիմա #GreEnlight
https://enlightngo.org/post/22690
26 views16:02
Открыть/Комментировать
2023-04-21 19:00:49 Ապրիլի 21-ը Ստեղծագործականության և նորարության համաշխարհային օրն է։

Օրվա խորհրդով «Ինլայթ»-ն առաջարկում է վերընթերցել «Ստեղծագործական պրոցեսը՝ «ազատագրության» ձև» հոդվածը։

Ստեղծագործականությունը մարդկային էության մի մասն է կազմում: Ըստ որոշ հեղինակների՝ ստեղծագործելու համար պատճառներ հարկավոր չեն, և եթե նույնիսկ պատճառներ կան, ապա դրանք կարևոր չեն։ Եթե ենթադրենք, որ ստեղծագործելը ինքնանպատակ չէ, ապա ինչու՞ է մարդ ստեղծագործում. ի՞նչն է ստիպում նկարչին վերցնել վրձինն ու նկարել, պոետին՝ բանաստեղծություններ գրել…
———
Հեղինակ՝ Մարինե Խաչատրյան
#WorldCreativityAndInnovationDay
https://enlightngo.org/post/7006
26 views16:00
Открыть/Комментировать
2023-04-18 19:40:13 Շվեդիան հաճախ համարվում է հետպատերազմյան սոցիալ-դեմոկրատիայի ոսկե ստանդարտ:

Շվեդական սոցիալ-դեմոկրատիան ստեղծեց պատմության ամենամարդասիրական հասարակություններից մեկը: Դա տեղի չէր ունենա առանց ռազմատենչ աշխատանքային շարժման և բանվորական քաղաքական կուսակցության:
----
Թարգմանիչ՝ Շուշան Գրիգորյան
#ժողովրդավարություն #Շվեդիա
https://enlightngo.org/post/27527
27 viewsedited  16:40
Открыть/Комментировать
2023-04-14 19:14:56
Քննադատական մտածողը ի վիճակի է կասկածել, նույնիսկ, ինքն իրեն:

Քննադատական մտածելակերպը պարբերաբար կասկածելու, լսածը կամ կարդացածը ստուգելու և կեղծ ինֆորմացիան զտելու ունակությունն է՝ ոչինչ լռելյայն ի հավատ չընդունելով: Չմոռանանք նաև գլխավորն առանձնացնելու, դեպքերը կամ երևույթներն իրար հետ ընդհանրացնելու և համեմատելու ունակության մասին: | https://enlightngo.org/post/27579
——
Թարգմանիչ՝ Նելլի Գևորգյան

#քննադատություն #մտածողություն
26 views16:14
Открыть/Комментировать
2023-04-08 17:23:16 Նոր իրականության ու կենսակերպի համատեքստում ծնվում են այնպիսի ուշագրավ ու հետաքրքրական գաղափարներ ու հայեցակետեր, որոնք անխուսափելիորեն դառնում են հանրային բանավեճի ու քննարկումների առարկա՝ երբեմն տանելով դեպի բավականին հակասական ու թերավարտ եզրահանգումների։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ միայն շարունակական և անընդհատ վերլուծությամբ է հնարավոր հասնել նոր ներըմբռնումների և բարենորոգման։

Տեսաբանների ուշադրությանն արժանացած որոշ նշանակելի թեմաների ծանոթանալու համար առաջարկում ենք ընթերցել մեր հետազոտությունների շրջանակներում և արդյունքում թարգմանված ու ստորև զետեղված տեսական վերլուծությունները։
___
Ներկայացնում ենք ապրիլ ամսվա մեր ընթերցացանկը. Խորագիրը՝ #Տեսություն | https://enlightngo.org/post/27551
Բաժանորդագրվելու համար անցեք հղմամբ՝ https://bit.ly/3GFrO7m

#Ընթերցացանկ #ReadingList
23 views14:23
Открыть/Комментировать
2023-04-07 19:00:22 Խոհեր դուստրերի կրթության շուրջ

Ուոլսթոնքրաֆթի «Խոհեր դուստրերի կրթության շուրջ» (1787 թ․) գիրքը ծնողների համար նախատեսված ուղեցույց էր, որում հեղինակն օգնել է հասկանալ, թե ինչպես է պետք կրթել դուստրերին ու պատրաստել նրանց անկախ կյանքի, և ոչ թե միմիայն ամուսնության:

Նա կարծում էր, որ կանայք կարող են մեծ բարձուքների հասնել և իրենց ներդրումն ունենալ հասարակության մեջ, եթե ավելի լավ կրթություն ու ապագայի հեռանկարներ ստանան։
______
Շնորհավո՜ր ապրիլի 7֊ը` մայրության և գեղեցկության օրը ~

#կանայք #կրթություն #ֆեմինիզմ
15 views16:00
Открыть/Комментировать