Получи случайную криптовалюту за регистрацию!

Enlight Studies

Логотип телеграм канала @enlightstudies — Enlight Studies E
Логотип телеграм канала @enlightstudies — Enlight Studies
Адрес канала: @enlightstudies
Категории: Лингвистика
Язык: Русский
Количество подписчиков: 110

Рейтинги и Отзывы

3.50

2 отзыва

Оценить канал enlightstudies и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

1

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 2

2023-04-04 20:17:21 Տարանտինոյի ֆիլմը, ծաղկե զամբյուղի ներկայացումը, լուսանկար Վիետնամից, պատմական քրոնիկները, վալսը և այլ ստեղծագործություններ, որոնք շրջադարձ են արձանագրել այս կամ այն պատերազմի վերաբերմամբ։

Թե ինչ է արվեստը մտածում պատերազմի մասին
_
Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: Դրանք և այլ պայթյունավտանգ զինամթերքը ոչ միայն անցյալ պատերազմների ժառանգություն են, այլև վերջին տարիների հակամարտություններից բխող վտանգ։

#պատերազմ #մշակույթ
https://enlightngo.org/post/24392
26 views17:17
Открыть/Комментировать
2023-03-31 20:15:06 Գրող Կոլեթը` սկանդալային, ազատությամբ հափշտակված և պարադոքսալ ֆեմինիստը

Հունվարի 28-ին լրացավ 20-րդ դարի ֆրանսիական գրականության կոթող Կոլեթի ծննդյան 150-ամյակը։ Աշխարհում և հատկապես Ֆրանսիայում բազմազան անդրադարձ եղավ նրա ստեղծագործությանն ու կյանքին։ Մոտ 60 ստեղծագործությունների հեղինակն իր գործերում քննել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կնոջ ազատությունը, սերը, հաճույքը, սեռականությունը, ծերությունը, երաժշտությունն ու կենդանիները, կանանց նկատմամբ բռնությունը։
———
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան

#մայրություն #ֆեմինիզմ

https://enlightngo.org/post/27533
23 views17:15
Открыть/Комментировать
2023-03-25 19:04:29 Բուն TV -ի անվտանգային հարցերին նվիրված #Դիլեմա փոդքասթի հերթական թողարկման հյուրերն են տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Ալբերտ Ներզեթյանը և «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Պետրոսյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Թեման՝ կիբերանվտանգությունը, դրա դերը պետական անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև սոցիալական մեդիաների կարգավորվածության աստիճանն ու հանրային ազատությունների սահմանափակման դեպքերը:

#կիբերանվտանգություն


27 views16:04
Открыть/Комментировать
2023-03-23 19:01:52 Իսկ այսօր Համաշխարհային օդերևութաբանական օրն է։

Մարտի 23-ին աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը, որը սահմանվել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:

Այս տոնը նշվում է 1961թ.-ից: Տոնի նշանաբանն է՝ «Եղանակը, կլիման և ջուրը տեղեկատվական դարաշրջանում»:
__
Օրվա խորհրդով՝ օդերևութաբան Քրիս Բրայլին՝ Երկրի աստիճանաբար սառչելու, սառեցման փուլերի և կլիմայի բնական փոփոխության մասին։
__
Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան

#Երկիր #Կլիմա
https://enlightngo.org/post/21786
20 views16:01
Открыть/Комментировать
2023-03-22 21:04:00 Այսօր Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է։

Քաղցրահամ ջրի անվտանգությունը կարևոր է․․․․

Օրինակ լճերը բարիք են ապահովում սննդի և քաղցրահամ ջրի տեսքով։ Լճերը նաև օգնում են մաքրել ջուրը, կարգավորել ածխածնային ցիկլը, կլիմայական փոփոխությունները ևս։ Եթե մենք սկսենք խաթարել լճերի և գետերի էկոհամակարգի գործունեությունը, ապա մենք նաև մեծ վտանգ կձևավորենք քաղցրահամ ջրերի անվտանգության համար:

Աշխարհագրագետ Էնսոն Մաքեյը էկոհամակարգի ծառայությունների, Երկրի վրա քաղցրահամ ջրի պահանջների և կենսաբազմազանության անկման մասին։
——
Թարգմանիչ՝ Միլենա Առաքելյան

#ջուր #գլոբալ_տաքացում #անվտանգություն
https://enlightngo.org/post/27507
28 views18:04
Открыть/Комментировать
2023-03-21 19:01:12 Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է։

Պոեզիայի համաշխարհային օր նշելու որոշումն ընդունվել է 1999 թ. Փարիզում կայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի ժամանակ:

Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր և խորը հոգևոր հարցերին՝ ասվում է կազմակերպության որոշման մեջ։

Այսպես, օրինակ, բանաստեղծությունը ձևի և բովանդակության յուրատեսակ միաձուլում է, որտեղ երկու բաղադրիչն էլ հավասարապես կազմում են ստեղծագործության իմաստային առանցքը։ Սակայն դրա թարգմանության տեսանկյունից երբեմն խիստ բարդ է ապահովել ստեղծագործության ամբողջականությունը երկու բաղադրիչների պահպանմամբ։ Դրանցից յուրաքաչյուրի կարևորությունը իրապես հասկանալու համար անգնահատելի է բանաստեղծության ձև կամ բովանդակության կազմաքանդումը։

Ստորև Ռոբերտ Ֆրոսթի օրինակով հստակ արտահայտված է, թե ինչ տեսք կունենար բանաստեղծությունը, եթե առանձնահատուկ շեշտվեր իմաստային տարրերից միայն ձևը կամ բովանդակությունը։

#պոեզիա
https://enlightngo.org/post/25980
29 views16:01
Открыть/Комментировать
2023-03-19 12:59:59
#Ոսկեղենիկ | Ձեռքերը լվանալ

«Նրանք էս շնորհքիցն ու մարի ֆաթիցն (շնորհից, հմտությունից) վաղուց են ձեռք լվացել»:
Խաչատուր Աբովյան

Երբ Հուդայից մատնված Հիսուսին բերում են Պիղատոսի մոտ, որ պատասխանատվության ենթարկեն, վերջինս, զգալով Քրիստոսի անմեղությունը, հրաժարվում է Լինչի դատաստանի մասնակից դառնալուց, որ ձեռնպահ մնա Քրիստոսի նկատմամբ ոչ իրավաչափ պատիժ նշանակելուց: Քրիստոսին այլոց հանձնելուց առաջ Պիղատոսը լվանում է իր ձեռքերը և ասում, որ անմասն պետք է մնա արդարի արյունից:

«Ձեռքերը լվանալ» արտահայտությունը, վերածվելով թևավոր խոսքի, նշանակում է խուսափել պատասխանատվությունից, հրաժարվել մի բանի մասնակցելուց, չխառնվել:

Աղբյուրը`
Թևավոր խոսքեր և շրջասույթներ,
Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան
----------------------------
Տեքստը՝ Աստղիկ Բաղրամյանի
Ինֆոգրաֆիկան՝ Վահե Սալահյանի
21 views09:59
Открыть/Комментировать
2023-03-15 19:01:26
#EnlightInfographics | Բազմաթիվ հարցվողների համոզմամբ, սեփական ռասայի կամ էթնիկ պատկանելության ընկալումը բացասաբար է անդրադառնում հիվանդների ստացած բուժօգնության վրա։ Այս ոլորտում սպասվող բարեփոխումները կարող են նպաստել առողջապահական հավասարության հաստատմանն ամբողջ աշխարհում։

Իմացե՛ք ավելին՝ https://mck.co/3l0zvua
——
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Մեսրոպ Հովսեփյան
Խմբագիր՝ Անուշիկ Հոխանյան
Բնօրինակի աղբյուրը՝ McKinsey & Company
#ՀամարձակվիրՄտածել #healthcare #healthequity #racialequity
25 views16:01
Открыть/Комментировать
2023-03-14 22:00:21 Դասական կրթությունը համախոհներ ու հակառակորդներ ունի։ Շատերի համար հումանիտար կրթությունը պարզապես դասական կրթություն է, որն իրականացվում է գրեթե այնպես, ինչպես Հին Հունաստանում: Այդ կրթության ժամանակ Դուք ոչ թե ծրագրավորում կսովորեք, այլ շատ Պլատոն կկարդաք․․․
-
Դանիել Կոնտովսկին՝ տրիվիումի և քվադրիվիումի, հեղինակավոր գրքերի ավանդույթի ու դասական կրթությանը հակադրվող փաստարկների մասին։
——
Թարգմանիչներ՝ Իվետա Ավագյան, Շուշան Գրիգորյան
#կրթություն
https://enlightngo.org/post/27493
31 views19:00
Открыть/Комментировать
2023-03-10 21:41:38 21-րդ դարի հարաբերական իրավահավասարության և ֆեմինիստական շարժման ու միտումների համատեքստում կանայք իրավամբ սկսել են ավելի հազվադեպ իրենց «թույլ սեռ» համարել։ Ավաղ, ոչ վաղ անցյալում նրանք առնվազն իրավական և սոցիալական դաշտում իսկապես թույլ էին, իսկ շատ հաճախ նույնիսկ անզոր փոխելու իրենց սեփական կյանքը։

Թեև ժամանակակից աշխարհը անհամեմատ բարենպաստ է և բարեհաճ կանանց նկատմամբ` խիստ կարևոր է իմանալ ու հիշել, թե ինչ ճանապարհով են ձեռք բերվել այն հիմնարար իրավունքները և հասարակական արժևորումը, որոնք մենք այժմ ջանասիրաբար ու համառորեն փորձում ենք ամրապնդել և ընդլայնել։
___
Ձեզ ենք ներկայացնում Մարտ ամսվա մեր ընթերցացանկը. Խորագիրը՝ #Կանայք | https://enlightngo.org/post/27475
Բաժանորդագրվելու համար անցեք հղմամբ՝ https://bit.ly/3GFrO7m
#Ընթերցացանկ #ReadingList
19 views18:41
Открыть/Комментировать