Получи случайную криптовалюту за регистрацию!

ՀՀ կառավարություն/Government of Armenia

Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia Հ
Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia
Адрес канала: @arm_gov
Категории: Политика
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 3.26K
Описание канала:

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал arm_gov и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения 3

2022-08-24 10:16:22 Կառավարության որոշմամբ` 2022թ. սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակների և նպաստների չափերը:
2.3K views07:16
Открыть/Комментировать
2022-08-19 15:59:50 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը:



2.1K views12:59
Открыть/Комментировать
2022-08-19 15:09:57
Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել  Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:
475 views12:09
Открыть/Комментировать
2022-08-19 14:58:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին:
 
Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
 
Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք բարեփոխումները և քայլերը:
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման, մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը` շեշտելով աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:
458 viewsedited  11:58
Открыть/Комментировать
2022-08-19 11:00:20 Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.
 
«Մեծ տխրությամբ ընդունեցի ք.Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը: Հրդեհի և շինության փլուզման հետևանքով մահացել և տուժել են շատ մարդիկ:
 
Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ փոխանցել ցավակցության իմ խոսքերը բոլոր նրանց, ում դիպչել է այդ սարսափելի դժբախտությունը, մանավանդ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ ի դեմս հոգևորականության և Երևանյան-Հայկական թեմը՝ ի դեմս հետևորդների, պատրաստ են ցուցաբերել բարոյական աջակցություն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
 
Մարդասեր Աստված թող ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, սփոփի սգավորներին և տուժածներին պարգևի շուտափույթ ապաքինում»:
488 views08:00
Открыть/Комментировать
2022-08-18 10:58:12 Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
580 viewsedited  07:58
Открыть/Комментировать
2022-08-18 10:44:17 Գործադիրը թույլատրեց մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպել՝ Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումն ապահովելու նպատակով. կհատկացվի 1 մլրդ 45 մլն դրամ։
549 views07:44
Открыть/Комментировать
2022-08-18 10:37:04 Կառավարության որոշմամբ 757 մլն դրամ կհատկացվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
541 views07:37
Открыть/Комментировать
2022-08-18 09:58:53 Կառավարության 2022 թվականի օգոստոսի 18-ի հերթական նիստը



552 views06:58
Открыть/Комментировать
2022-08-17 18:48:50 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
 
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայման ուղղությամբ առաջնային խնդիրներին և օգոստոսի 25-26-ին Ղրղզստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։
634 views15:48
Открыть/Комментировать