Получи случайную криптовалюту за регистрацию!

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դ | ՀՀ կառավարություն/Government of Armenia

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
 
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայման ուղղությամբ առաջնային խնդիրներին և օգոստոսի 25-26-ին Ղրղզստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։