Получи случайную криптовалюту за регистрацию!

ՀՀ կառավարություն/Government of Armenia

Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia Հ
Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia
Адрес канала: @arm_gov
Категории: Политика
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 3.26K
Описание канала:

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал arm_gov и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения 4

2022-08-17 12:46:12 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.
 
«Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
 
Խնդրում եմ Ձեզ իմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհերի հարազատներին և վիրավորներին»:  
643 views09:46
Открыть/Комментировать
2022-08-16 18:16:52 Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը
705 views15:16
Открыть/Комментировать
2022-08-16 18:09:41 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.
 
«Հարգելի պարոն վարչապետ,
 
Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։
 
Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և Ձեր կառավարությանը։  Գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց, ովքեր խիզախորեն աշխատում են հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ ենք հղում բոլոր տուժածներին»։
706 views15:09
Открыть/Комментировать
2022-08-15 18:30:48 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.
 
           «Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։
 
Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող աշխատանք՝ անհետ կորածների հայտնաբերման և արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ»:
 
3.2K views15:30
Открыть/Комментировать
2022-08-15 08:46:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն:
 
Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:
 
Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:
 
782 views05:46
Открыть/Комментировать
2022-08-11 10:59:09 Կառավարությունը հաստատեց Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները. նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը:
2.7K views07:59
Открыть/Комментировать
2022-08-11 10:42:10 Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում. նպատակն է` բարձրացնել ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մակարդակը, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը,  2023 թվականի հունվարի 1-ից նվազեցնել ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը:
2.6K views07:42
Открыть/Комментировать
2022-08-11 10:25:49 Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 2 մլրդ 734 մլն դրամ հատկացրեց 3 ճանապարհահատվածների շինարարությանը:
845 views07:25
Открыть/Комментировать
2022-08-11 10:00:20 Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի հերթական նիստը



805 views07:00
Открыть/Комментировать
2022-08-11 08:30:30 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։
 
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:
 
743 views05:30
Открыть/Комментировать