Получи случайную криптовалюту за регистрацию!

ՀՀ կառավարություն/Government of Armenia

Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia Հ
Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia
Адрес канала: @arm_gov
Категории: Политика
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 3.26K
Описание канала:

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал arm_gov и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения 5

2022-08-08 19:25:55 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 
 
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: 
 
Այս համատեքստում, վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի  26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:
 
1.3K viewsedited  16:25
Открыть/Комментировать
2022-06-23 14:42:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային:
 
Վարչապետը շնորհավորել է տիկին Պետրովային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր գիտելիքներով ու փորձով կնպաստի ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եռամյա համատեղ նախորդ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկայում կմշակվեն նոր ծրագրեր: Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է մեր երկրի մակրոտնտեսական վիճակին՝ հավելելով, որ ընթացիկ տարում արձանագրվում են տնտեսական բավականաին բարձր ցուցանիշներ, իսկ պետական բյուջեի եկամուտներն ունեն առաջացիկ աճ: Վարչապետը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, կանխիկի շրջանառության կրճատման, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման և իրականացվող այլ բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ կառավարությունը վստահություն է ձեռք բերում այդ ճանապարհին, քանի որ իրականացված նախորդ բարեփոխումները տվել են դրական արդյունքներ:
 
264 views11:42
Открыть/Комментировать
2022-06-23 11:09:24 Կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքը, որով տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
341 views08:09
Открыть/Комментировать
2022-06-23 11:07:23 Կառավարությունը հաստատեց Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը:
340 views08:07
Открыть/Комментировать
2022-06-23 10:53:20 Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի ն և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը 120 մլն դոլար, որը կբաշխվի հետևյալ կերպ՝

68,6 մլն դոլար ժողովրդավարության խթանման համար,
51,4 մլն դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:
346 viewsedited  07:53
Открыть/Комментировать
2022-06-23 10:48:13 Կառավարությունը փոփոխություններ կատարեց համայքներին սուբվենցիաներ տրամադրելու կարգում. նախատեսվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում: Դա հնարավորություն կտա իրականացման գործընթացը սկսել տարվա սկզբից, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն անմիջապես՝ եղանակային բարենպաստ պայմաններում։
325 views07:48
Открыть/Комментировать
2022-06-23 10:26:16 2022թ. պետբյուջեի հարկային եկամուտները 40 մլրդ դրամով ավելացվեցին և դրանք ուղղվեցին կառավարության պահուստային ֆոնդ:
329 views07:26
Открыть/Комментировать
2022-06-23 09:59:46 Կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի հերթական նիստը



371 views06:59
Открыть/Комментировать
2022-06-23 09:34:01 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետտելին՝ ազգային օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
 
380 views06:34
Открыть/Комментировать
2022-06-21 14:34:07
ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի. վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը:  
 
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
441 views11:34
Открыть/Комментировать