Получи случайную криптовалюту за регистрацию!

Նորիկ Նորիկյան

Логотип телеграм канала @ardarhayastan — Նորիկ Նորիկյան Ն
Логотип телеграм канала @ardarhayastan — Նորիկ Նորիկյան
Адрес канала: @ardarhayastan
Категории: Познавательное
Язык: Русский
Количество подписчиков: 746
Описание канала:

Norik Norikyan
Норик Норикян

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал ardarhayastan и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения 3

2021-03-11 06:19:25Հարգելի՛ բարեկամներ

Մարտի 12-ին, ժամը 14:00-ին
《Արդար Հայաստան》 կուսակցության անդամները դիմում-պահանջ են ներկայացնելու ՀՀ արտաքին գործերի նախարարին, որից հետո երթով շարժվելու են են Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝
Ֆրանսիայի Հանրապետության,
Ռուսաստանի Դաշնության և
ԱՄՆ դեսպանություններ՝ հայ ռազմագերիների վերադարձի, Իլհամ Ալիևի սանձարձակ պահվածքի և դրան համարժեք պատասխանի, ինչպես նաև Արցախի հիմնախնդրին առնչվող այլ հարցերի մասին համապատասխան դիմումներ հանձնելու համար:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին միանալ մեզ:
Մենք կարող ենք ու պարտավոր ենք շտկել մեր մեջքը և հանդես գալ արժանապատվորեն:

Ակցիան սկսվում է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից։
679 views03:19
Открыть/Комментировать
2021-03-09 10:13:42Առաջնորդվելու ենք «Վե՛րջ անիշխանությանը» կարգախոսով…

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսում էր ՛՛Վերջ թավիշին՛՛ կարգախոսի մասին:

Պետական կառավարումը թավիշային ընկալումներով, կարգախոսային մտայնությամբ առաջնորդվելու հետևանքով երկրում, ըստ էության, կառավարում չկա, անիշխանություն է:

Այսպիսի համոզման գալու համար պարտադիր չէ խորքային ուսումնասիրություն կատարել:

Նայեք Ձեր շուրջը՝ քաղաքը պարալիզացված է, մեծ ու փոքր, հնարավոր ու անհնար բոլոր հանցագործները վխտում են քաղաքում ու քաղաքից դուրս, պլաններ մշակում իշխանությունը վերցնելու, սպառնում, վախեցնում իրենց վերադարձով:

Մյուս կողմից՝ գեներալների հասկանալի դժգոհությունը, հասարակության անորոշությունն ու հիասթափությունը, ապագայի նկատմամբ որևէ հույս չտեսնելու ողբերգությունը, Ալիևի ցինիզմն ու դրա նկատմամբ իշխանության ամորֆ վերաբերմունքը, պետական կառավարման համակարգի ցածր արդյունավետությունը բավարար են, որպեսզի մարդիկ շատ բան հասկանան, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ ու սխալ է:

Ուրեմն եթե կարգախոսներով ենք հանդես գալիս, պատմական այս ժամանակահատվածում ամենաճիշտ կարգախոսը պետք է լինի ՛՛Վերջ անիշխանությանը՛՛՛:

Հայաստանում պետք է գործի ուժեղ, ազդեցիկ, խոսքի ու գործի իշխանություն՝ վերջ տալու այս թավիշին ու անգործությանը:

Մարդիկ պետք է տեսնեն ու զգան, որ իշխանությունը գործում է, որ օրենքը գործում է, որ երկիրը սկսում է մտնել բնականոն զարգացման հուն, որ տնտեսությունը սկսում է աճել:

Ես զգուշացնում եմ՝ եթե Հայաստանում հանցագործները գան իշխանության, մեղավորն այս իշխանությունն է լինելու, որովհետև իմ պատկերացրած երկրում հանցագործի տեղը բանտն է:

Եթե օրվա իշխանությունը հանցագործին չի պատժում, ավելի՛ն, իր անգործությամբ թույլ է տալիս, որ հանցագործը գա իշխանության, ուրեմն ինքն առնվազն իր անգործությամբ նպաստել է այդ հանցագործների գործունեությանը:

Վե՛րջ ենք տալու այս անիշխանությանը և այսուհետ առաջնորդվելու ենք ՛՛Վերջ անիշխանությանը՛՛ կարգախոսով:
743 views07:13
Открыть/Комментировать
2021-03-06 21:31:38«Արդար Հայաստան» կուսակցության անդամ, ուսանող Արթուր Սիմոնյանի ելույթը հիմնադիր համագումարում

Ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է

Ողջունում եմ ձեզ հարգելի կուսակից ընկերներ, հյուրեր, լրագրողներ:

Շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա կապակցությամբ, քանզի այսօր ստեղծվում է մի հարթակ, որը իր առջև խնդիր է դրել միավորել հայ հասարակության տարբեր շերտեր հանուն Հայաստանի հզոր և արդար ապագայի: Ինքս հանդիսանալով ուսանող ցանկանում եմ ելույթիս շեշտադրումը կատարել հատկապես երիտասարդության դերի կարևորությանը և ներուժին։

Բնական ռեսուրսների մեծ պաշարներ չունենալով ՀՀ-ի զարգացման հիմնական պոտենցիալը հանդիսանում են այստեղ ապրող մարդիկ ու նրանց մասնագիտական հմտությունները: Հաշվի առնելով 21-րդ դարի զարգացման խելահեղ տեմպերը ակնհայտ է դառնում, որ այդ առաքելությունը մեծ մասամբ իրենց վրա պետք է վերցնեն երիտասարդները:

Միևնույն ժամանակ ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի մեծ խնդիր: Անկեղծ լինելով փաստենք, որ մեծ է նաև հիասթափության աստիճանը։ Հատկապես հետպատերազմական այս ժամանակներում մարդիկ կորցրել են սեփական երկրում բարեկեցիկ ապրելու հեռանկարը: Շատ բարդ խնդրի առաջ ենք կանգնած, քանի որ երիտասարդությանը պետք է հույս հաղորդենք իրենց ապագան այստեղ կառուցելու համար: Իսկ հույս հաղորդելը ենթադրում է քրտնաջան աշխատանք:

Առաջնային քայլերից պետք է լինի գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը: Պետք է նորմ դառնա երիտասարդ գիտնականների առկայությունը ամենատարբեր ոլորտներում՝ սկսած բարձր տեխնոլոգիաներից մինչև ծանր արդյունաբերություն: Ի վերջո մեր հեղինակությունը աշխարհում բարձրացնելու համար պետք է հասկանալ թե ինչ ենք առաջարկում այդ նույն աշխարհին: Ուստի պետք է օգտագործենք մեր հսկայական պոտենցիալը սպառող հասարակությունից ստեղծագործող ու արարող հասարակության վերածվելու համար:

Պետք է ստեղծենք հայ երիտասարդի մոդելը, որը ոչ թե ավարտում է որևէ համալսարան և չգիտի հետո ինչ անել, կամ չափահաս դառնալուն պես գնում է արտագնա աշխատանքի այլ բավարար աշխատասիրության դեպքում վստահ է լինում, որ կկարողանա իրացնել սեփական ներուժը:

Ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է: Անկախ երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների մենք հավատում ենք՝ Հայաստանը ԴԱՌՆԱԼՈՒ է տարածաշրջանային հզոր երկիր: Ամեն ինչ անելու ենք օր առաջ դրան հասնելու համար:

Ուստի կոչ եմ անում երիտասարդներին լծվել այն ոլորտների զարգացմանը, որոնց ամենալավն են տիրապետում։ Ջանք ու եռանդ չխնայել հասնելու թե՛ հայրենիքի, թե՛ սեփական բարեկեցությանը, իսկ նրանց՝ ովքեր ցանկություն ունեն պատասխանատվություն վերցնել պետական համակարգի կայացման համար, կոչ եմ անում միանալ «Արդար Հայաստան» կուսակցությանը՝ ստեղծելու իրապես արդար հայրենիք։

Շնորհակալություն
649 views18:31
Открыть/Комментировать
2021-03-06 20:49:33Հարգելի՛ բարեկամներ
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել քաղաքական խորհրդատվություններ անցկացնել տարբեր քաղաքական ուժերի, անհատների, մտավորականության ու գիտության ներկայացուցիչների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու, ինչպես նաև համապատասխան ու համարժեք որոշումներ կայացնելու համար:

Առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կներկայացվի մանրամասն տեղեկատվություն։

Մի բան սակայն ակնհայտ է, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հանգուցալուծել խորացող քաղաքական ճգնաժամը և երկիրը տեղափոխել զարգացման բնականոն հուն:
408 views17:49
Открыть/Комментировать