Получи случайную криптовалюту за регистрацию!

Նորիկ Նորիկյան

Логотип телеграм канала @ardarhayastan — Նորիկ Նորիկյան Ն
Логотип телеграм канала @ardarhayastan — Նորիկ Նորիկյան
Адрес канала: @ardarhayastan
Категории: Познавательное
Язык: Русский
Количество подписчиков: 746
Описание канала:

Norik Norikyan
Норик Норикян

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал ardarhayastan и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения 2

2021-05-03 08:54:03 Սիրելի՛ հայրենակիցներ

Մայիսի 5-ին, ժամը 18։00-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը կազմակերպում է ՛՛Արդարության և զգոնության՛՛ երթ, որը կմեկնարկի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի մոտից։

Երթի մասնակիցները կարճատև կանգ են առնելու ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի շենքերի առջև, այնուհետև շարունակելու են երթը Կորյուն և Աբովյան փողոցներով դեպի ՀՀ կառավարություն, որից հետո Հյուսիսային պողոտա։

Երթն ավարտվելու է Ազատության հրապարակում։

Միացե՛ք երթին և ՛՛Արդար Հայաստան՛՛ կառուցելու արժանապատիվ գործընթացին։
373 views05:54
Открыть/Комментировать
2021-05-03 08:54:00
352 views05:54
Открыть/Комментировать
2021-05-01 20:02:29
423 views17:02
Открыть/Комментировать
2021-05-01 20:02:20 ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության անդամներն այսօր բավականին արդյունավետ շփում ունեցան Էջմիածին քաղաքի բազմաթիվ բնակիչների հետ։

Մարդկանց տեսակետները տարբեր են երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ինչպես ամենուր, նրանց մտահոգում է աշխատանք չունենալու, անվտանգության և տնտեսության խնդիրները։

Կուսակցության անդամները բնակիչներին բաժանեցին ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության ծրագրային հիմնադրույթները և անմիջական հաճելի զրույցի բռնվեցին նրանցից շատերի հետ։

Միացե՛ք արդար Հայաստան կառուցելու արժանապատիվ գործընթացին։
435 views17:02
Открыть/Комментировать
2021-03-20 09:53:55Բացե՛ք Մարշալ Բաղրամյան պողոտան

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսում էր ՛՛Վերջ թավիշին՛՛ կարգախոսի մասին:

Անցել է 20 օր, և որևէ մեկն այսօր չի կարող մատնացույց անել, թե ինչպես է իրագործվում այդ կարգախոսը և առհասարակ՝ ինչու՞ օրենքները չեն գործում մեր երկրում:
Երևանում, այնուամենայնիվ, անիշխանություն է:
Քաղաքը պարալիզացված է, և օրվա տարբեր ժամերի խցանումները, մեղմ ասած, սղոցում են հազարավոր մարդկանց նյարդերը:

Իսկ փետրվարի 25-ից 17 կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» կողմից Մարշալ Բաղրամյան պողոտայի փակումով ուղղակի կատվածահար է եղել այդ տարածքի երթևեկությունը:
Սա թավիշ էլ չէ, սա պարզապես իշխանության անգործություն է, և այդ պողոտան փակող ուժերի ղեկավարների կողմից անարգանք ու արհամարհանք հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ:

Պողոտայի փակումը քաղաքական առումով արդեն իսկ կորցրել է իր ակտուալությունն ու գրավչությունը: Հիմա նույնիսկ այդ ակցիան աշխատում է պողոտան փակողների դեմ:

Հազարավոր մարդիկ կորցնում են իրենց օրը՝ մնալով խցանումների մեջ, իսկ իշխանությունն ու ՛՛Հայրենիք փրկողները՛՛ թքած ունեն այդ մարդկանց նյարդերի ու հայրենիքի վրա:
Իրենք իրենց խնդիրն են լուծում՝ սև ու սպիտակ գույների մեջ:

Բացե՛ք Մարշալ Բաղրամյան պողոտան:

ԱՀԿ նախագահ
Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ
1.3K views06:53
Открыть/Комментировать
2021-03-19 10:08:13Հանրային կյանքը փոխելու, որակապես այլ հայկական միջավայր ստեղծելու, ցանցային ազգ ու պետություն ձևավորելու մասին

《Արդար Հայաստան》 կուսակցության համոզմամբ մեր հանրային կյանքը փոխելու, որակապես այլ հայկական միջավայր ստեղծելու, ցանցային ազգ ու պետություն ձևավորելու համար անհրաժեշտ է.

Ընդունել որակապես նոր սահմանադրություն և փոխել կառավարման համակարգը:

Ապահովել օրենքի և իրավունքի իրական գերակայություն, իրապես, չափելի և արդյունավետորեն պայքարել կոռուպցիայի, կաշառակերության և հովանավորչության դեմ:

Էապես բարձրացնել հասարակության բոլոր խավերի իրավագիտակցության մակարդակը:

Ապահովել գործարարության արդյունավետ իրավական կառուցակարգեր, ստեղծել ներքին ներդրումները խրախուսող օրենսդրություն:

Ստեղծել ռազմավարական ծրագրերի ինստիտուտ, որը կմշակի երկրի համակարգային զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հայեցակարգեր:

Սփյուռքի խնդիրները լուծելու և հայրենիքի հետ կապն ավելի սերտ ու արդյունավետ դարձնելու համար ստեղծել «Համահայկական ազգային ժողով», որի գերխնդիրն է աշխարհի տարբեր երկրներում զբաղվել հայկական հարցերի քաղաքական և տնտեսական լոբբինգով, հայապահպանության խնդիրներով, հայ մշակույթի պահպանման ու զարգացման հարցերով, համաշխարհային միասնական հայկական կրթական համակարգի ստեղծմամբ, սփյուռքահայության ռեսուրսների փոխշահավետ և արդյունավետ ներդման հնարավորությունների ապահովմամբ Հայաստանի հզորացման գործում:

Ստեղծել «Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն» և մշակել ներգաղթի ազգային դոկտրին:

Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման վտանգի վերացման կարևորագույն հակակշիռ, դիտարկել նաև որպես մարդու և ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ պատմական արդարության վերականգնման գործողություն, միաժամանակ շարունակել նպաստել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Նպաստել հայկական գիտատեխնիկական, կրթական, բժշկական, մշակութային և այլ մասնագիտական միավորումների ստեղծմանը՝ տարբեր երկրների մեր հայրենակիցների լայն մասնակցությամբ:

Ստեղծել Սփյուռքի մատաղ սերնդի հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության և մշակույթի հեռահար ուսուցման համակարգ:
862 views07:08
Открыть/Комментировать
2021-03-15 17:30:42Միասին Հայաստանը դարձնենք հաջողության հասնելու և հաջողակ մարդու երկիր

«Արդար Հայաստան» կուսակցությունը հիմնադրել են մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետությունը համարում են անձեռնմխելի ու բարձրագույն արժեք, գիտակցում են երկրի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ են արժանապատվորեն հաղթահարել դրանք։
Մեր առաքելությունը.
Ստեղծե՛լ դինամիկ զարգացող պետություն:

Բարելավե՛լ կառավարման արդյունավետությունը, ձևավորե՛լ ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ վերնախավ, հանրային ծառայողների դաս:
Բացառե՛լ հովանավորչությունն ու ամենաթողությունը:

Դառնա՛լ Արևմուտքի Արևելքն ու Արևելքի Արևմուտքը։
Վերածվե՛լ հաղորդակցութան խաչուղու՝ օգտվելով ԵԱՏՄ և «Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» ստորագրած պետություն լինելու հնարավորությունից:

Ամեն ինչ կախված է մեզանից և մեր հասարակության դրսևորած վարքագծից:

Շարժվում ենք առաջ՝ դեպի ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ…
Անվտանգությունը
Վերականգնե՛լ կիսանախագահական կառավարման համակարգը,
Վարե՛լ արժանապատիվ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված արտաքին քաղաքականություն,
Վերանայե՛լ տարածքային կառավարման գործող կառուցվածքը,
Ստեղծե՛լ մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ, ինչպես նաև արդյունավետ ռազմաարդյունաբերական համալիր,
Վերացնե՛լ քաղաքական կոռուպցիան, խթանե՛լ հակակոռուպցիոն հասարակության ձևավորմանը, պատժե՛լ բոլոր իրավախախտներին,
Կայացնե՛լ իրապես անկախ ու արդար դատական համակարգ,
Ստեղծե՛լ որակապես նոր ոստիկանություն:
Բարեկեցությունը
Նպաստե՛լ ազգային արժեքներ ու բարիք ստեղծող կրթական համակարգի կայացմանը,
Ձգտե՛լ ձևավորել միջին խավ,
Վերականգնե՛լ Երևան քաղաքի կանաչ տարածքները, ստեղծե՛լ «Կանաչ երկիր» ու մաքուր շրջակա միջավայր,
Մեկնարկե՛լ մեր քաղաքները «Քաղաք-Այգիներ» վերածելու գործընթացը,
Փոխե՛լ գյուղի կյանքը, կենցաղն ու առօրյան՝ առաջնորդվելով ՛՛Հարուստ գյուղ, հարուստ գյուղացի՛՛ կարգախոսով,
Աջակցե՛լ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը,
Վարե՛լ ներքին շուկայի, հայրենական արտադրողի պաշտպանությանն ու արտահանման խթանմանը միտված քաղաքականություն,
Փոխե՛լ զբոսաշրջության կազմակերպման փիլիսոփայությունը,
Աջակցե՛լ երիտասարդ ընտանիքներին, արմատավորել «Մեկ ընտանիք, չորս երեխա» գաղափարը:
Ապագան
Ուժե՛ղ Հայաստան, անվտանգ ու ազդեցիկ պետություն,
Որակապես նոր և արդյունավետ քաղաքական համակարգ,
Ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հայկական ընտանիք,
Ազգային ինքնագիտակցությամբ, հայրենիքին նվիրված, պետականամետ, բարոյական ու մարդկային բարձր արժեհամակարգով քաղաքացի:

Վերջաբան
Արդար Հայաստանը սեփական ձեռքերով ու ազնիվ աշխատանքով իր ճակատագիրը կերտող մարդկանց հայրենիք է:

Միացի՛ր «Արդար Հայաստան» կառուցելու արժանապատիվ գործընթացին:
828 views14:30
Открыть/Комментировать
2021-03-15 11:44:52Ամենահզոր ուժը հավատն է:

Հավատով կարելի է սարեր շուռ տալ, հասնել անհնարին, իրականացնել ամենաաներևակայական երազանքն անգամ....
Չեղավ այդ հավատը, ամեն ինչ կվերածես ավերակի, կոտրած տաշտակի:

Հավատ չունեցող մարդիկ վտանգավոր են իրենց և իրենց շրջապատի համար:

Այս մարդիկ ոչ միայն իրենց վատատեսությամբ քաոսի կվերածեն մի ամբողջ միջավայր, այլև ոչ մի լավ բան
չուզենալով տեսնել, ոչ մի լավ բան չեն ցանկանա կառուցել, հակառակը կանեն անհնարը քո սարքածը քանդելու համար և նրանք կհաղթեն...

Հավատով, վստահությամբ ու վճռականությամբ շարժվում ենք առաջ, որպեսզի ստեղծենք իսկապես ուժեղ, ազդեցիկ ու արդար Հայաստան․․․

ԱՀԿ նախագահ
Նորայր Նորիկյան
577 views08:44
Открыть/Комментировать
2021-03-14 18:03:00Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ հրաժարական կներկայացնի կա՛մ ս.թ. մայիսի 1-ին, կա՛մ 8-ին:

Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որ ս.թ. հունիսի 13-ին կամ 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, գործող սահմանադրաիրավական կարգավորումների պայմաններում հրաժարական կներկայացնի կա՛մ ս.թ. մայիսի 1-ին, կա՛մ 8-ին՝ 2018թ. իր վարչապետ ընտրվելու օրը:

Սույն ենթադրությունը հիմնված է հետևյալ հաշվարկի վրա.

ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Վկայակոչված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մայիսի 1-ին կամ 8-ին վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելուց 7 օր հետո՝ կա՛մ մայիսի 8-ին, կա՛մ 15-ին պետք է անցկացվի վարչապետի նոր ընտրություն, որի դեպքում, եթե վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հետևաբար՝ ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածով ամրագրված ժամկետները պետք է հաշվել մայիսի կա՛մ մայիսի 8-ից, կա՛մ 15-ից, որի պայմաններում սահմանված ժամկետները համընկնում են հունիսի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածին:

Հ.Գ. Այս սցենարը կարող է չաշխատել, եթե իշխանությունն այս ժամանակահատվածում փոփոխության ենթարկի ՀՀ սահմանադրությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորություն ստեղծելով նաև Ազգային Ժողովի ինքնալուծարման դեպքում՝ առանց վարչապետի հրաժարականի պահանջի:

Կապրենք՝ կտեսնենք, թե որ տարբերակը կընտրվի:
Մի բան ակնհայտ է՝ պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Լրջորեն ու վճռականորեն ենք պատրաստվում...

ԱՀԿ նախագահ
Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ
651 views15:03
Открыть/Комментировать
2021-03-11 17:15:53
Հարգելի՛ բարեկամներ
Մարտի 12-ին, ժամը 14:00-ին
《Արդար Հայաստան》 կուսակցության անդամները դիմում-պահանջ են ներկայացնելու

ՀՀ արտաքին գործերի նախարարին, որից հետո երթով շարժվելու են են Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝

Ֆրանսիայի Հանրապետության,

Ռուսաստանի Դաշնության

ԱՄՆ դեսպանություններ՝ հայ ռազմագերիների վերադարձի, Իլհամ Ալիևի սանձարձակ պահվածքի և դրան համարժեք պատասխանի, ինչպես նաև Արցախի հիմնախնդրին առնչվող այլ հարցերի մասին համապատասխան դիմումներ հանձնելու համար:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին միանալ մեզ:

Մենք կարող ենք ու պարտավոր ենք շտկել մեր մեջքը և հանդես գալ արժանապատվորեն:

Ակցիան սկսվում է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից։
704 views14:15
Открыть/Комментировать