Получи случайную криптовалюту за регистрацию!

​ Միասին Հայաստանը դարձնենք հաջողության հասնելու և հաջողակ մար | Նորիկ Նորիկյան

Միասին Հայաստանը դարձնենք հաջողության հասնելու և հաջողակ մարդու երկիր

«Արդար Հայաստան» կուսակցությունը հիմնադրել են մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետությունը համարում են անձեռնմխելի ու բարձրագույն արժեք, գիտակցում են երկրի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ են արժանապատվորեն հաղթահարել դրանք։
Մեր առաքելությունը.
Ստեղծե՛լ դինամիկ զարգացող պետություն:

Բարելավե՛լ կառավարման արդյունավետությունը, ձևավորե՛լ ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ վերնախավ, հանրային ծառայողների դաս:
Բացառե՛լ հովանավորչությունն ու ամենաթողությունը:

Դառնա՛լ Արևմուտքի Արևելքն ու Արևելքի Արևմուտքը։
Վերածվե՛լ հաղորդակցութան խաչուղու՝ օգտվելով ԵԱՏՄ և «Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» ստորագրած պետություն լինելու հնարավորությունից:

Ամեն ինչ կախված է մեզանից և մեր հասարակության դրսևորած վարքագծից:

Շարժվում ենք առաջ՝ դեպի ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ…
Անվտանգությունը
Վերականգնե՛լ կիսանախագահական կառավարման համակարգը,
Վարե՛լ արժանապատիվ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված արտաքին քաղաքականություն,
Վերանայե՛լ տարածքային կառավարման գործող կառուցվածքը,
Ստեղծե՛լ մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ, ինչպես նաև արդյունավետ ռազմաարդյունաբերական համալիր,
Վերացնե՛լ քաղաքական կոռուպցիան, խթանե՛լ հակակոռուպցիոն հասարակության ձևավորմանը, պատժե՛լ բոլոր իրավախախտներին,
Կայացնե՛լ իրապես անկախ ու արդար դատական համակարգ,
Ստեղծե՛լ որակապես նոր ոստիկանություն:
Բարեկեցությունը
Նպաստե՛լ ազգային արժեքներ ու բարիք ստեղծող կրթական համակարգի կայացմանը,
Ձգտե՛լ ձևավորել միջին խավ,
Վերականգնե՛լ Երևան քաղաքի կանաչ տարածքները, ստեղծե՛լ «Կանաչ երկիր» ու մաքուր շրջակա միջավայր,
Մեկնարկե՛լ մեր քաղաքները «Քաղաք-Այգիներ» վերածելու գործընթացը,
Փոխե՛լ գյուղի կյանքը, կենցաղն ու առօրյան՝ առաջնորդվելով ՛՛Հարուստ գյուղ, հարուստ գյուղացի՛՛ կարգախոսով,
Աջակցե՛լ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը,
Վարե՛լ ներքին շուկայի, հայրենական արտադրողի պաշտպանությանն ու արտահանման խթանմանը միտված քաղաքականություն,
Փոխե՛լ զբոսաշրջության կազմակերպման փիլիսոփայությունը,
Աջակցե՛լ երիտասարդ ընտանիքներին, արմատավորել «Մեկ ընտանիք, չորս երեխա» գաղափարը:
Ապագան
Ուժե՛ղ Հայաստան, անվտանգ ու ազդեցիկ պետություն,
Որակապես նոր և արդյունավետ քաղաքական համակարգ,
Ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հայկական ընտանիք,
Ազգային ինքնագիտակցությամբ, հայրենիքին նվիրված, պետականամետ, բարոյական ու մարդկային բարձր արժեհամակարգով քաղաքացի:

Վերջաբան
Արդար Հայաստանը սեփական ձեռքերով ու ազնիվ աշխատանքով իր ճակատագիրը կերտող մարդկանց հայրենիք է:

Միացի՛ր «Արդար Հայաստան» կառուցելու արժանապատիվ գործընթացին: