Получи случайную криптовалюту за регистрацию!

Նորիկ Նորիկյան

Логотип телеграм канала @ardarhayastan — Նորիկ Նորիկյան Ն
Логотип телеграм канала @ardarhayastan — Նորիկ Նորիկյան
Адрес канала: @ardarhayastan
Категории: Познавательное
Язык: Русский
Количество подписчиков: 746
Описание канала:

Norik Norikyan
Норик Норикян

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал ardarhayastan и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения

2022-08-19 22:11:24

219 views19:11
Открыть/Комментировать
2022-08-10 20:45:21 https://youtube.com/shorts/A1O3eB7jVQ0?feature=share
391 views17:45
Открыть/Комментировать
2022-07-29 20:01:29

620 views17:01
Открыть/Комментировать
2022-07-25 17:02:49

579 views14:02
Открыть/Комментировать
2022-07-22 10:23:11 Պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել
---------------------------------------------
ՀՀ կառավարության կողմից Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից ս.թ. փետրվար ամսին գնվեց 5 միլիոն ԱՄՆ դոլլարի ավտոմեքենա՝ պարեկային ոստիկանոթյան համար։

Երեկ ՀՀ կառավարության կողմից ևս 7.5 միլիոն ԱՄՆ դոլլար հատկացվեց այլ մարզերի պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։

Այլ կերպ ասած, ընդամենը 7 ամսում Ն․ Փաշինյանի կառավարությունը Ռ․ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլլարի գործարք։

Ամենակոպիտ հաշվարկներով միայն այս երկու գործարքից նվազագայունը 10 տոկոս շահույթ ստանալու դեպքում Ռ․ Քոչարյանի ընտանիքը ստացել է 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դլլար։

Այս խոշոր գործարքների կնքման միջակայքում Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը թալանչի է, կոռուպցիոներ է, լափելու արդյունքում դարձել է միլիարդեր ու պետք է պատասխան տա իր թալանածի համար, իսկ Քոչարյանն էլ, քանի որ տակ մնացող տղա չէ, պատասխանում է, որ Նիկոլը դավաճան է, թուրքի գործակալ ու ծախել է Արցախը, որի համար պետք է պատասխան տա։

․․․Իրար հետ չհամագործակցողներիս տեսեք, միմյանց պատժողներիս տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարողներիս տեսեք ու թալանածը հետ բերողներիս տեսեք։

Հ.Գ. Պարզապես պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել:
Հասկացողները վաղուց են հասկացել, թե իրականում ինչ է կատարվել մեր երկրում…
564 views07:23
Открыть/Комментировать
2022-06-08 21:18:38 Գաղափարական դատարկության ու որոշ հիմնահարցերի վերաբերյալ համազգային կոնսենսուսի անհրաժեշտության մասին
---------------------------------------------------
Ենթագիտակցորեն բոլորս հասկանում ենք, որ հայտնվել ենք գաղափարական դատարկության մեջ, որից դուրս գալու ճանապարհները բավականին բարդ են ու քիչ։

Այնուամենայնիվ, հայ քաղաքական միտքը կանգնած է հետևյալ հիմնահարցերին պատասխանելու խնդրի առաջ․

1․ Արցախի խնդիրը արդյո՞ք կարող է կրկին դառնալ հայ ժողովրդին միավորող գործոն, թե՞ ոչ։

2․ Այս ժամանակահատվածում ո՞րն է Հայաստանի Հանրապետության առաքելությունը, և ի՞նչ դերակատարություն պետք է մեզ վերապահենք ու իրագործենք տարածաշրջանում։

3․ Ի՞նչ անել, որ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը բխի ոչ թե որևէ քաղաքական ու պետական գործչի ամբոխահաճո հավակնություններից, այլ պետության իրական հնարավորություններից։

4․ Հայ ժողովուրդն արդյո՞ք Արցախի հակամարտության հանգուցալուծման հարցում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է հասնել համազգային կոնսենսուսի։

5․ Հայաստանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարո՞ղ են հստակեցնել իրենց պատկանելիությունը քաղաքակրթական հանրույթի համատեքստում, կամ այլ կերպ ասած՝ մենք Արևմու՞տք ենք, թ՞ե Արևելք, իսկ գուցե Հյուսի՞ս․․․

6․ Ինչպե՞ս վերականգնել Ադրբեջանի հետ խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը։

7․ Արդյո՞ք հնարավոր է նոր պատերազմ: Ի՞նչ անել՝ կանխելու համար այդ պատերազմը:

8. Հաջորդ հնարավոր պատերազմն արդյո՞ք կավարտվի Հայաստանի հաղթանակով, եթե ընթացիկ ռազմավարակական հայեցակարգերում փոփոխություններ չկրեն։

9․ Արևմուտքի և Ռուսաստանի՝ միմյանց նկատմամբ թշնամական հարաբերությունների կամ մշտապես գլոբալ հակադրության մեջ գտնվելու պայմաններում Հայաստանը կարո՞ղ է գտնել այդ պայմաններում, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի հետ սերտորեն գործակցելու հավասարակշռված դոկտրին, թե՞ ոչ։

11. Ինչը՞ պետք է դառնա արդի Հայաստանում ապրող մարդու ու քաղաքացու հիմնական գործը։

12. Արդյո՞ք հնարավոր է հայ ժողովրդի ներուժը կենտրոնացնել Հայաստանում։

13. Արդյո՞ք հնարավոր է հայ ժողովրդի ներուժը վերածել քաղաքական կապիտալի և ծառայեցնել Հայաստանի կենսական շահերի լուծմանը կամ միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանն ու շահերի առաջ մղմանը։

14. Արդյո՞ք հնարավոր է հաշտվել անցյալի հետ, եթե հնարավոր է՝ ինչպե՞ս, կամ հնարավո՞ր է մոռանալ անցյալն ու բացել իրական ապագայի դռները։

15. Կա՞ որևէ երաշխիք, որ անգամ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և աշխարհի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուց հետո կլուծվի հայ-ադբեջանական հակամարտությունը։

16. Մենք կարո՞ղ ենք Հայաստանում բարեկեցիկ ապրել, ինչպես՝ հրեաները Իսրայելում, ֆրանսիացիները՝ Ֆրանսիայում, դանիացիները՝ Դանիայում, ինչպես բոլոր զարգացած ու քաղաքակիրթ պետություններն ու ժողովուրդները...
176 views18:18
Открыть/Комментировать
2022-06-03 09:42:22 -Իսկապե՞ս Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ռուսաստանի դիրքորոշումն այս պահին այն է, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել ապագային։
-Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն արդյո՞ք ներառում է Արցախի կարգավիճակի հստակեցում, թե՞ ոչ։
-Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Արցախի կարգավիճակի հստակեցում ասելով ի՞նչ նկատի ունեն։
-Արդյո՞ք նշված պետությունները երբևէ կճանաչեն Արցախի անկախությունը, եթե այո, ապա ի՞նչն էր խանգարում նրանց դա անել նախորդ 28 տարիներին։
-Ներկա հանգրվանում օբյեկտիվորեն Հայաստանն ունի՞ որևէ կարողություն՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար:

Հարգելի՛ հայրենակիցներ
Վերը նշված հարցերի պատասխանները օբյեկտիվորեն ստանալուց հետո, վստահ ենք, որ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը կարող է իսկապես գործակցել ու հանդես գալ միասին՝հանուն Հայաստանի Հանրապետության:

Այս իրավիճակում «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է ընդունել որակապես նոր ռազմավարություն՝ հիմնված տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունների վրա։
Հայաստանի համար իսկապես խնդիր է դիվանագիտական ու քաղաքական միջոցների գործադրման, միջազգային հանրության ուժերի ներգրավման միջոցով թույլ չտալ, որ Արդբեջանը հեռանա խաղաղ կարգավորման գործընթացից։
Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր օրակարգը՝ առաջ քաշելով հետևյալ հարցերը.

1. Ադրբեջանն անհապաղ վերադարձնում է իր մոտ պատանդ պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
2. Եթե իսկապես կողմերը գնում են խաղաղության պայմանագրի կնքման, ուրեմն Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են զորքերը հետ քաշել ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածից, այլև ամբողջությամբ ապառազմականացվում է հայ-ադրբեջանական սահմանը, այսինքն՝ զինված ստորաբաժանումները հետ են քաշվում, նրանց փոխարինում են ոչ թե ռուս սահմանապահները, այլ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ սահմանափակ զենքի առկայությամբ:

3. Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրում են չհարձակման, դիվերսիաների չիրականացման, ահաբեկչական գործողությունների չիրականացման մասին համաձայնություն:

4. Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների բնականոն գործունեության համար ստեղծվում է համապատասխան իրավական կառուցակարգեր:

5. Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը որևէ աղերս չի կարող ունենալ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացի հետ:

6. Հայաստանը բացառում է որևէ պարագայում ՀՀ տարածքում որևէ «Սուվերեն» միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:

7. Հայաստանը հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի դրույթների բովանդակային իրագործմանը հնավավորինս սեղմ ժամկետում:

8. Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ ունեցած վերապահումներին, Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են, որպեսզի հնարավորինս կարճ ժամետում վերականգնվի խմբի բնականոն գործունեությունը, իսկ վերջինս պարտավորվում է ձեռնարկել գործուն միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրատեսական ու ողջամիտ առաջարկություն ներկայացնել կողմերին՝ հաշվի առնելով հարցի կարգավորման բոլոր պարամետրերը և միջազգային իրավունքի հայտնի բոլոր սկզբունքները:

9. Հայաստանի Հանրապետության որևէ տարածք, այդ թվում՝ այսպես կոչված «Անկլավները», որևէ սակարկման ենթակա չէ:

10. Եթե Ադրբեջանը հրաժարվում է քննարկել ու իրագործել նշված օրակարգը, նշանակում է, որ նրա նպատակը ոչ թե տարածաշրջանում խաղաղության հաստատումն է և հարցի վերջնական կարգավորումը, այլ հետապնդում է ռազմական ճանապարհով սեփական հավակնությունները իրագործելու նպատակ:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

03.06.2022թ.
147 views06:42
Открыть/Комментировать
2022-06-03 09:42:22 «Արդար Հայաստան». Խորհրդարանական ընդդիմության «Ջրբաժանի» և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին
----------------------------------------

Հարգելի՛ հայրենակիցներ
Նկատի ունենալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի բարդությունը և անընդունելի համարելով խորհրդարանական ընդդիմության կողմից քաղաքական ուժերի միջև «Ջրբաժան» ստեղծելու որևէ դրսևորում, միաժամանակ կարևորելով քննարկվող հարցերը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն արձանագրում է.

1. Այլևս երբեք չպետք է թույլ տալ որևէ քաղաքական ուժի, խմբակի կամ անհատի շահարկել Արցախի հարցը և այն դարձնել պատրվակ՝ Հայաստանում իշխանությունը զավթելու համար։

2. ժողովուրդն ընտրությունների միջոցով պետք է որոշի, թե՞ որ քաղաքական ուժը պետք է ստանձնի հաջորդ իշխանությունը։
3. Հայաստանը մշտապես աջակցել և պետք է աջակցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

4. Մենք իսկապես չենք պատկերացնում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, բայց դա չի նշանակում, որ այդ սպառնալիքը գոյություն չունի: Զուտ հայտարարությամբ այդ փաստի ամրագրումը չի նվազեցնում այդ սպառնալիքը, հետևաբար՝ քաղաքական ուժերի խնդիրը ոչ թե հայտարարելն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ ցույց տալ այն մեխանիզմներն ու միջոցները, որոնց գործադրման միջոցով Արցախն իսկապես չի լինի Ադրբեջանի կազմում:

5. Թե՛ գործող իշխանությունները, և թե՛ խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտակցում են, որ հանդիսանում են ստեղծված կրիտիկական իրավիճակի, արցախյան աղետի հիմնադիրներն ու ընթացքն ապահովողները, ուստի համապարտ պատասխանատվություն են կրում՝ մեկը Արցախի ողբերգության մեկնարկը տալու, մյուսն ավարտին հասցնելու համար:

6. Որպեսզի դուրս գանք այս ծանր իրավիճակից, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ որպես խորհրդարանական քաղաքական ուժերի առաջնորդներ, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերը՝ որպես քաղաքական գործընթացի մասնակից, պարտավոր են տալ հետևյալ հարցերի պատասխանները.
-Ո՞րն է եղել Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու իրական առիթն ու պատճառը:
-Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ առանց տարածքներ զիջելու կանխել Ադրբեջանի կողմից երբևէ սանձազերծված որևէ պատերազմ։
-Արդյո՞ք 2016թ. և 2020թթ. պատերազմների միջև առկա է որևէ փոխկապակցվածություն, կամ արդյո՞ք երկու պատերազմների սանձազերծման պատճառները նույնն են, թե՞ ոչ։
-Անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակազմ կգործեր Հայաստանում, արդյո՞ք Հայաստանը կարող էր առնվազն չպարտվել 2020թ. աղետալի պատերազմում, եթե Ադրբեջանին բացահայտ կերպով աջակցում էին Թուրքիան, Պակիստանը և այլ պետություններ, իսկ Հայաստանը մնացել էր միայնակ։
-Հօգուտ Ադրբեջանի խախտված ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում, Հայաստանը որքա՞ն ժամանակ կարող էր դիմադրել Ադրբեջանին, այնուհետև անցներ հակահարձակման՝ վերականգնելով 1994թ. զինադադարով հաստատված սահմանագիծը: Իսկ հնարավոր վերականգնելուց հետո արդյո՞ք Արցախի հարցը կլուծվեր՝ հօգուտ մեզ, թե՞ ոչ:
-1994թ. հաստատված ստատուս քվոն արդյո՞ք շահեկան էր Արցախի ու Հայաստանի համար, մանավանդ այն պայմաններում, երբ աշխարհում խաղի կանոնները փոխվել էին՝ դերակատարների ազդեցության փոփոխմանը զուգահեռ:
-Արդյո՞ք Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարո՞ղ էին թույլ չտալ պատերազմի բռնկում, եթե այո, ապա ինչու՞ թույլ տվեցին։
-Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշված ձևաչափով և առկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում այսօր ունակ են լուծել Արցախի հակամարտությունը, թե՞ ոչ։
-Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է լուծել Արցախի հակամարտությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։
-Եթե պաշտոնական Արցախը հայտարարում է, որ ներկա հանգրվանում անհնարին է համարում Հայաստանի հետ միավորվելն ու անկախության ճանաչումը, միաժամանակ հնարավոր է համարում ուղղահայաց հարաբերություններ Ռուսաստանի հետ, ապա այս առումով ի՞նչ ասելիք կամ անելիք ունի Հայաստանը:
-Ադրբեջանն իսկապե՞ս ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, թե՞ ժամանակ է ձգում, կամ, այլ կերպ ասած, իրականում ի՞նչ է Ադրբեջանի ուզածը:
-Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որտե՞ղ են համադրվում ու հակադրվում Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը: Իսկ այդ շահերի համադրման կամ հակադրման ընթացքում ի՞նչ հավանական ռիսկեր ու վտանգներ կան Հայաստանի կամ Արցախի համար:
157 views06:42
Открыть/Комментировать
2021-10-14 18:37:36 Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս, առհասարակ՝ դուրս են մղվում քաղաքականությունից, մեկ տարի անց Հայատսանում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ է ձևավորվում: Որևէ մեկը թող սրանում չկասկածի:

Անգամ մանկահասակ երեխայի համար էլ պարզ է, որ եթե ուզում ես տան պատերի խոնավությունը վերացնես, պետք է տան հիմքը ամրացնես, կամ այլ կերպ ասած՝ փտած ծառից լավ պտուղ հնարավոր չէ ստանալ:
Հետևաբար՝ արմատն է պետք է քոքահան անել:

Իսկ Դուք այս իրականության ԱՐՄԱՏՆ եք...

Եթե Ձեր կռիվն իսկապես աթոռի համար չէ, եթե Դուք իսկապես չեք տառապում ռևանշիզմով, սուսուփուս հեռացեք քաղաքական դաշտից, ու կտեսնեք, որ մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվում երկրում տիրող իրավիճակն էլ, քաղաքական դաշտն էլ, իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ...
226 views15:37
Открыть/Комментировать
2021-05-11 07:13:19

134 views04:13
Открыть/Комментировать