Получи случайную криптовалюту за регистрацию!

​ «Արդար Հայաստան» կուսակցության անդամ, ուսանող Արթուր Սիմոնյա | Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության անդամ, ուսանող Արթուր Սիմոնյանի ելույթը հիմնադիր համագումարում

Ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է

Ողջունում եմ ձեզ հարգելի կուսակից ընկերներ, հյուրեր, լրագրողներ:

Շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա կապակցությամբ, քանզի այսօր ստեղծվում է մի հարթակ, որը իր առջև խնդիր է դրել միավորել հայ հասարակության տարբեր շերտեր հանուն Հայաստանի հզոր և արդար ապագայի: Ինքս հանդիսանալով ուսանող ցանկանում եմ ելույթիս շեշտադրումը կատարել հատկապես երիտասարդության դերի կարևորությանը և ներուժին։

Բնական ռեսուրսների մեծ պաշարներ չունենալով ՀՀ-ի զարգացման հիմնական պոտենցիալը հանդիսանում են այստեղ ապրող մարդիկ ու նրանց մասնագիտական հմտությունները: Հաշվի առնելով 21-րդ դարի զարգացման խելահեղ տեմպերը ակնհայտ է դառնում, որ այդ առաքելությունը մեծ մասամբ իրենց վրա պետք է վերցնեն երիտասարդները:

Միևնույն ժամանակ ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի մեծ խնդիր: Անկեղծ լինելով փաստենք, որ մեծ է նաև հիասթափության աստիճանը։ Հատկապես հետպատերազմական այս ժամանակներում մարդիկ կորցրել են սեփական երկրում բարեկեցիկ ապրելու հեռանկարը: Շատ բարդ խնդրի առաջ ենք կանգնած, քանի որ երիտասարդությանը պետք է հույս հաղորդենք իրենց ապագան այստեղ կառուցելու համար: Իսկ հույս հաղորդելը ենթադրում է քրտնաջան աշխատանք:

Առաջնային քայլերից պետք է լինի գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը: Պետք է նորմ դառնա երիտասարդ գիտնականների առկայությունը ամենատարբեր ոլորտներում՝ սկսած բարձր տեխնոլոգիաներից մինչև ծանր արդյունաբերություն: Ի վերջո մեր հեղինակությունը աշխարհում բարձրացնելու համար պետք է հասկանալ թե ինչ ենք առաջարկում այդ նույն աշխարհին: Ուստի պետք է օգտագործենք մեր հսկայական պոտենցիալը սպառող հասարակությունից ստեղծագործող ու արարող հասարակության վերածվելու համար:

Պետք է ստեղծենք հայ երիտասարդի մոդելը, որը ոչ թե ավարտում է որևէ համալսարան և չգիտի հետո ինչ անել, կամ չափահաս դառնալուն պես գնում է արտագնա աշխատանքի այլ բավարար աշխատասիրության դեպքում վստահ է լինում, որ կկարողանա իրացնել սեփական ներուժը:

Ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է: Անկախ երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների մենք հավատում ենք՝ Հայաստանը ԴԱՌՆԱԼՈՒ է տարածաշրջանային հզոր երկիր: Ամեն ինչ անելու ենք օր առաջ դրան հասնելու համար:

Ուստի կոչ եմ անում երիտասարդներին լծվել այն ոլորտների զարգացմանը, որոնց ամենալավն են տիրապետում։ Ջանք ու եռանդ չխնայել հասնելու թե՛ հայրենիքի, թե՛ սեփական բարեկեցությանը, իսկ նրանց՝ ովքեր ցանկություն ունեն պատասխանատվություն վերցնել պետական համակարգի կայացման համար, կոչ եմ անում միանալ «Արդար Հայաստան» կուսակցությանը՝ ստեղծելու իրապես արդար հայրենիք։

Շնորհակալություն