Получи случайную криптовалюту за регистрацию!

New Armenia Blog 🇦🇲

Логотип телеграм канала @newarmeniablog — New Armenia Blog 🇦🇲 N
Логотип телеграм канала @newarmeniablog — New Armenia Blog 🇦🇲
Адрес канала: @newarmeniablog
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Количество подписчиков: 4.34K
Описание канала:

Մենք առաջին ձեռքից ներկայացնում ենք ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնում ենք աղմկահարույց բացահայտումներ:
📩Հետադարձ կապ։ @NewArmeniaBlog_bot
📧Էլ. փոստ։newarmeniablog@yandex.ru
🔵Facebook.com/newarmeniablog

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал newarmeniablog и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

1

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 39

2022-04-22 13:45:04 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առիթով:

Վարչապետը ՀՀ նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ բարձր կարգավիճակում՝ ի շահ պետականության և ժողովրդի :
362 views10:45
Открыть/Комментировать
2022-04-22 13:44:51 Ալիևը ծաղրել է Մինսկի խմբին

Մինսկի խումբը, փաստացի, կաթվածահար է եղել 2019թ.։ Եթե հիմա նայեք այս խմբի առաջարկների պատմությանը, կարող եք ևս մեկ անգամ տեսնել, որ այն չի ստեղծվել այս խնդիրը լուծելու համար:
355 views10:44
Открыть/Комментировать
2022-04-22 13:44:20 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Թումանյան», «Քուչակ», «Վարուժան», «Նարեկացի», «Բրյուսով», «Հովհաննիսյան», «Դուրյան», «Չարենց», «Սայաթ-Նովա», «Իսահակյան», «Խուդյակով», «Բաբաջանյան» թաղամասերի, Ավան-Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Տանձանոցի, Սաֆարյան, Սևակի, Մ.Մկրտչյան, Խ.Աբովյան, Թամրուչի, Տերյան, Սամսոնի Դաշտ, Սամսոնի Դուս, Աղի հանք լեռնային, Ալմաթիի, Առինջեցու, Աշխաբադի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
355 views10:44
Открыть/Комментировать
2022-04-22 13:26:00
ՌԴ ԶՈՒ-ն գիշերային մարտերի ժամանակ խոցել է ուկրաինացիների հետևակին
355 views10:26
Открыть/Комментировать
2022-04-22 13:14:56
Ռուսական սպեցնազը դարանակալել է ուկրաինացի հատուկ ջոկատայիններին, ոչնչացրել նրանց տրանսպորտային միջոցը և գերևարել անձնակազմին:
356 views10:14
Открыть/Комментировать
2022-04-22 13:09:19
Շուշի քաղաքում անցկացվող ադրբեջանական սփյուռքի 5-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրներից։

«Չնայած պատերազմի ավարտին՝ Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել։ Բայց ես վստահ եմ, որ նրանք կդադարեցնեն դա: Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի և համաշխարհային հայերի տարածքային պահանջները Ադրբեջանից»։
354 views10:09
Открыть/Комментировать
2022-04-22 13:06:21
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի կողմից օկուպուցված Արցախի Շուշի քաղաքում անցկացվող ադրբեջանական սփյուռքի 5-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռևս մտածում են ռևանշիզմի մասին և ելնելով դրանից՝ արգելակում են խաղաղ համաձայնագրի ստորագրման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացը, ապա մենք էլ ստիպված կլինենք գնալու համանման քայլերի և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
352 views10:06
Открыть/Комментировать
2022-04-22 13:02:44 Տարադրամի փոխարժեքը Երևանի փոխանակման կետերում։

Առք - 464 Վաճառք - 471
Առք - 502 Վաճառք - 511
Առք - 5.70 Վաճառք - 6.10
347 views10:02
Открыть/Комментировать
2022-04-22 12:55:58 Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ «թեկուզ, հենց վաղը»:
350 views09:55
Открыть/Комментировать
2022-04-22 12:55:36 Ապրիլի 20-ին դեսպան Թրեյսին Ամուլսարում էր՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Դեսպանը քաջալերեց ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունեց աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի։
357 viewsedited  09:55
Открыть/Комментировать