Получи случайную криптовалюту за регистрацию!

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է չճանաչել ՀՀ տարածքայ | New Armenia Blog 🇦🇲

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի կողմից օկուպուցված Արցախի Շուշի քաղաքում անցկացվող ադրբեջանական սփյուռքի 5-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռևս մտածում են ռևանշիզմի մասին և ելնելով դրանից՝ արգելակում են խաղաղ համաձայնագրի ստորագրման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացը, ապա մենք էլ ստիպված կլինենք գնալու համանման քայլերի և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: