Получи случайную криптовалюту за регистрацию!

New Armenia Blog 🇦🇲

Логотип телеграм канала @newarmeniablog — New Armenia Blog 🇦🇲 N
Логотип телеграм канала @newarmeniablog — New Armenia Blog 🇦🇲
Адрес канала: @newarmeniablog
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Количество подписчиков: 4.34K
Описание канала:

Մենք առաջին ձեռքից ներկայացնում ենք ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնում ենք աղմկահարույց բացահայտումներ:
📩Հետադարձ կապ։ @NewArmeniaBlog_bot
📧Էլ. փոստ։newarmeniablog@yandex.ru
🔵Facebook.com/newarmeniablog

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал newarmeniablog и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

1

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 37

2022-04-24 09:30:08
218 views06:30
Открыть/Комментировать
2022-04-24 09:00:10
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ազոլոյի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է հայկական դրոշը:
245 views06:00
Открыть/Комментировать
2022-04-24 08:54:30 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործին:

ՀՀ ԱԳՆ
249 views05:54
Открыть/Комментировать
2022-04-24 08:53:07 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ:

«Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,

Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին օսմանյան իշխանությունների ցեղասպան ծրագրին իրենց հայրենի բնակավայրերում և գաղթի ճանապարհներին՝ մարտիրոսությամբ վկայելով հավատարմությունը նախնյաց հավատին, դավանած արժեքներին և ազատ ու անկախ կյանքի տեսիլքին։

Եղեռնահար ու հայրենազրկված մեր ժողովուրդը, առ Աստված ապավինությամբ, կամք և ուժ գտավ՝ վերընձյուղելու իր անկախ պետականությունը պատմական հայրենիքի արևելյան փոքր հատվածում և շեն ու բարօր կյանք կերտելու իր զավակներին ապաստան տված աշխարհի տարբեր երկրներում։
Ցեղասպանությունից մեկ դար անց՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնավորի՝ Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։

Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։ Այլև նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործություն տեղ չգտնի մարդկության կյանքում, և արդարություն իրականացվի ցեղասպանության զոհերի և ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ։ Պետական և ազգային-եկեղեցական կառույցների, ամենքիս հանձնառությունը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի՝ ի խնդիր ազգիս արժանապատիվ և լուսավոր կյանքի ու գալիքի։

Մեր աղոթքն է, որ հարուցյալ Տերը, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովություն ու բարօրություն՝ Հայաստան և Արցախ մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող Բարձրյալի ողորմությունը, օրհնությունն ու խնամքը հովանի լինեն ամենքիս, այսօր և միշտ. ամեն»:
245 views05:53
Открыть/Комментировать
2022-04-24 08:53:06
235 views05:53
Открыть/Комментировать
2022-04-24 08:51:54
Ուր էիր ԱՍՏՎԱԾ: Հիշում եմ և պահանջում
240 views05:51
Открыть/Комментировать
2022-04-24 08:43:45 Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ: Անդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, ոչնչացվեցին հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր:

Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականության, անմնացորդ աշխատանքի, հետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքը, պահպանել ինքնությունը, վերականգնել անկախ պետականությունը: Եվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ:

Հարգելի հայրենակիցներ,

Պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ:

Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններ, առաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:

Սիրելի հայրենակիցներ,

Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է: Այն մեզ համար առիթ է արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել:

Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով:

Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ:

Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն:

Համահայակական ներուժի, կարողությունների համախմբումը պետք է հետևողականորեն ուղղենք հենց այս նպատակին: Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր: Հենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներին: Այդ խոստումը պիտի կատարվի, այդ ուխտը պիտի ի կատար ածվի: Սրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը:
257 views05:43
Открыть/Комментировать
2022-04-24 08:43:41
242 views05:43
Открыть/Комментировать
2022-04-24 08:39:26 Մակրոն. «Թուրքիան և Չինաստանը կարող են փոխարինել ԵՄ-ին Պուտինի հետ բանակցություններում»
Եթե ​​ԵՄ առաջնորդները հրաժարվեն բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա այս գործընթացի նախաձեռնությունը կարող է անցնել Թուրքիային և Չինաստանին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եթե մենք որոշենք չխոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա բանակցողները կլինեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը», - ասել է Մակրոնը France Inter ռադիոկայանին:
Մակրոնի խոսքով՝ ինքը մտադիր է շարունակել շփումները Ռուսաստանի առաջնորդի հետ, ում հետ որոշ ժամանակով դադարեցրել է հեռախոսային խոսակցությունները։
Նա մատնանշել է նման բանակցությունների անհրաժեշտությունը՝ ուկրաինական շրջափակված Մարիուպոլ քաղաք մուտքն ապահովելու համար։
«Մեր պարտքն է շարունակել խոսել նրա հետ։ Եթե ​​մենք պատրաստվում ենք մարդկանց կյանքեր փրկել, մենք պետք է խոսենք նրա հետ: Ես միշտ անկեղծորեն խոսել եմ նախագահ Պուտինի հետ: Ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի զինադադար պատրաստել: Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը ընդգծել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Երկրի ղեկավարը զգուշացրել է, որ եթե որպես լուծում ընտրվի ռազմական ճանապարհը, երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման վտանգ կա։
Մակրոնը նաև ասել է, որ Ուկրաինան չի կարողանա դիմակայել Ռուսաստանին, եթե Կիևին ռազմական օգնություն չտրամադրվի։
#ՓԱԿԱԳԻԾ
#ՖՐԱՆՍԻԱ #ՌՈՒՍԱՍՏԱՆ #ԵՄ #ՉԻՆԱՍՏԱՆ #ԹՈՒՐՔԻԱ #ՈՒԿՐԱԻՆԱ
257 views05:39
Открыть/Комментировать
2022-04-24 08:30:43
Ուրուգվայում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ բացատրություններ տալու Թուրքիայի արտգործնախարարի կողմից “Գորշ գայլեր” ծայրահեղական խմբի նշանը ցույց տալու համար
269 views05:30
Открыть/Комментировать