Получи случайную криптовалюту за регистрацию!

The Geopolitics / Գեոպոլիտիկա

Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա T
Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա
Адрес канала: @armgeopolitic
Категории: Политика
Язык: Русский
Количество подписчиков: 7.14K
Описание канала:

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն կենտրոն է:
📩 Գովազդի և համագործակցության համար՝ vah.aghajanyan@gmail.com

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал armgeopolitic и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 5

2022-06-25 07:24:59
Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը

Զենք ներկրելու հարցում լուրջ դժվարություններ ունեցող իշխանությունները փորձել են ընդլայնել զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների շրջանակը եւ առաջարկել են տենդերին մասնակցել մեծ թվով կազմակերպությունների, որոնք այս կամ այն չափով համապատասխանում են մրցույթի չափանիշներին:

Մոտ 30 ընկերության ուղարկվել են տենդերի փաթեթները, խնդրել-համոզել են, որ մասնակցեն մրցույթին, սակայն արդյունքում տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ընկերությունը: Բանն այն է, որ ցանկությունը դեռ քիչ է, պետք է համապատասխան կապեր ու հնարավորություններ ունենալ` զենք ներկրելու համար:
432 views04:24
Открыть/Комментировать
2022-06-25 00:30:36
Մտեք սենյակ, ողջունեք բոլորին, նստեք Ձեր տեղը. Բայդենը պատահաբար ցույց է տվել օգնականների կողմից իր համար պատրաստած հուշաթերթիկը

Հ․Գ․ մենք Նիկոլի ցավով ենք տառապում, բայց հետաքրքիր է՝ ամերիկացիներն իրենց հարց չեն տալիս, թե ո՞վ է իրենց երկրի նախագահը։ Այս ամենը նրանց մոտ հարցեր չի առաջացնու՞մ։
655 viewsedited  21:30
Открыть/Комментировать
2022-06-24 23:07:30
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 27-ին

Ի դեպ, շատերը չգիտեն, որ Տոնոյանը ունի գնդապետի զինվորական կոչում, 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև ծառայության անցել ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Արդեն 1994 թվականին Տոնոյանը ՀՀ Ռազմական ոստիկանությունում նշանակվել է բաժնի պետ։
795 views20:07
Открыть/Комментировать
2022-06-24 20:09:25
964 views17:09
Открыть/Комментировать
2022-06-23 22:54:57 Վովա Վարդանով. Ադրբեջանը բանակի իրական ռեֆորմներ սկսեց իրականացնել Իլհամ Ալիևի՝ իշխանության գալուց հետո։ Ի միջի այլոց, այդ ռեֆորմները շարունակվում են, և հիմա ավելի լուրջ տեմպ են ստացել, ինչն ինձ մի քիչ զարմացնում է, որովհետև պարտվողն է հիմնականում հետևություններ անում և սկսում ձևափոխվել։ Մենք, ցավալի է, ձևափոխվում ենք այնքան դանդաղ, որ չենք երևում։ Հետախույզների և դիպուկահարների մոտ մի այդպիսի հնարք կա, որ շատ դանդաղ են տեղաշարժվում, արդյունքում չեն նկատվում։ Երևի այդ պատճառով ենք մենք շատ դանդաղ տեղաշարժվում, ռեֆորմներ անում, որ ոչ ոք չնկատի։
1.4K views19:54
Открыть/Комментировать
2022-06-23 22:52:20 Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնապես մեկնաբանել է սկանդալային ձայնագրությունը

«Ես Վարդազարյանին կուտ եմ տվել»,- Հ1-ի եթերում հայտարարեց Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։

Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։
1.3K views19:52
Открыть/Комментировать
2022-06-23 22:07:14 Սերգեյ Լավրով. Մենք լսել ենք վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի թեմայով։
1.3K views19:07
Открыть/Комментировать
2022-06-23 21:32:33
«Մենք միշտ կարող ենք հույս դնել այն բանի վրա, որ ամերիկացիները ճիշտ քայլ կանեն՝ մնացած բոլոր տարբերակները սպառելուց հետո»:

Ուինսթոն Չերչիլ
1.3K views18:32
Открыть/Комментировать
2022-06-22 22:09:36
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ. նա հայտնել է Ռաիսիի հետ հանդիպելու Պուտինի ցանկության մասին։
1.5K views19:09
Открыть/Комментировать
2022-06-21 12:46:03 «Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։

«Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար»։

Արթուր Վանեցյան
1.7K views09:46
Открыть/Комментировать