Получи случайную криптовалюту за регистрацию!

The Geopolitics / Գեոպոլիտիկա

Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա T
Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա
Адрес канала: @armgeopolitic
Категории: Политика
Язык: Русский
Количество подписчиков: 7.14K
Описание канала:

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն կենտրոն է:
📩 Գովազդի և համագործակցության համար՝ vah.aghajanyan@gmail.com

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал armgeopolitic и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 41

2022-04-10 23:10:03 Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կպայքարեն Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը. երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։
3.4K views20:10
Открыть/Комментировать
2022-04-10 23:04:56 Նախնական տվյալներով Մարին Լը Պենը հաղթանակ է տանում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում։

Ֆրանսիայի նախագահի անունը պարզ կլինի ապրիլի 24-ին` երկրորդ փուլի արդյունքներով։
3.0K views20:04
Открыть/Комментировать
2022-04-10 20:20:17
Առաջին տվյալները Ֆրանսիայից․ Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը, ըստ exit-poll-ի, հավաքել են հավասար՝ ընտրողների 24 տոկոսի ձայներ։
2.8K views17:20
Открыть/Комментировать
2022-04-10 15:40:50 Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի. երկրների միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի:
2.5K views12:40
Открыть/Комментировать
2022-04-10 11:22:51
Politico. Սպիտակ տանը խիստ անհանգստացած են Ֆրանսիայի նախագահական ընտրություններով

ԱՄՆ-ում առկա տվյալներով՝ Էմանուել Մակրոնի հաղթանակը նախագահական ընտրություններում վտանգված է․ վերջին 2 շաբաթների ընթացքում Լը Պենին հաջողվել է իր վարկանիշով հավասարվել Մակրոնին։

ԱՄՆ-ի գործող վարչակազմը մտավախություն ունի, որ Վլադիմիր Պուտինի մտերիմ Մարին Լը Պենի հաղթանակը կհանգեցնի ՆԱՏՕ-ի փլուզմանը և Ռուսաստանի դերակատարության մեծացմանն արևմուտքում։
2.5K views08:22
Открыть/Комментировать
2022-04-10 11:14:39
Ու՞մ հաղթանակն եք ցանկանում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Anonymous Poll
22%
Էմանուել Մակրոն
63%
Մարին Լը Պեն
15%
Չեմ կողմնորոշվում
699 voters2.3K views08:14
Открыть/Комментировать
2022-04-10 11:12:47
Ֆրանսիայում այսօր տեղի է ունենում երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլը․ գլխավոր ֆավորիտներն են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը

Ըստ հարցումների՝ Մակրոնի և Լը Պենի շանսերը գրեթե հավասար են, նրանց վարկանիշների տարբերությունն այս պահին կազմում է 1 տոկոսից էլ քիչ, ինչը նշանակում է, որ Մակրոնի հաղթանակը ոչ միայն երաշխավորված չէ, այլև մեծ է հավանականությունը, որ Ֆրանսիայի նոր նախագահ կդառնա Լը Պենը։

Եթե հաղթանակ տանի Լը Պենը, ապա մենք ականատեսն ենք լինելու գործող արևմտյան ամբողջ համակարգի փլուզմանը․ Լը Պենի խոստումների մեջ է մտնում Ֆրանսիայի հեռացումը ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից, ինչպես նաև բարեկամական հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի հետ։ Ինքը՝ Լը Պենը, ջերմ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ և հաճախ է լինում Մոսկվայում։
2.3K views08:12
Открыть/Комментировать
2022-04-09 14:03:54 Հարգելի հետևորդներ, առաջիկա շաբաթը «Գեոպոլիտիկա»-ն կլինի արձակուրդում։ Կվերադառնանք մյուս շաբաթ՝ լուսաբանելու վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա։

Ձեզ նույնպես մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր
2.3K views11:03
Открыть/Комментировать
2022-04-09 13:06:56 Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:
2.4K views10:06
Открыть/Комментировать
2022-04-08 22:03:21
2015 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բանավեճն ակնհայտորեն խոսում էր այն մասին, որ ուկրաինական ճգնաժամը վաղ թե ուշ խորանալու է՝ վերածվելով աշխարհաքաղաքական կենտրոնների ուժային բախման։

Բանավեճից 7 տարի անց բավականին հետաքրքիր է այն դիտելը
2.3K views19:03
Открыть/Комментировать