Получи случайную криптовалюту за регистрацию!

The Geopolitics / Գեոպոլիտիկա

Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա T
Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա
Адрес канала: @armgeopolitic
Категории: Политика
Язык: Русский
Количество подписчиков: 7.14K
Описание канала:

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն կենտրոն է:
📩 Գովազդի և համագործակցության համար՝ vah.aghajanyan@gmail.com

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал armgeopolitic и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 2

2022-08-30 21:49:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
1.5K views18:49
Открыть/Комментировать
2022-08-30 21:43:58 Ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Թե ինչու՞ նա հենց հիմա ձերբակալվեց, դա այլ հարց է, բայց Արզումանյանը շատ հարցերի պատասխաններ պետք է դա, այդ թվում` գեներալ Ջալալ Հարությունյանի մահափորձի, դրանից հետո ՊԲ-ում տիրած խառնաշփոթի վերաբերհալ, որը քննությամբ դեռ պետք է պարզվի` հատու՞կ է արվել, թե՞ ոչ։

Միքայել Արզումանյանը պետք է տա նաև գլխավոր հարցի պատասխանը, թե ինչու՞ և ո՞ր ուժերի ցուցումով ՊԲ-ն Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձից հետո սկսեց անտեսել ՀՀ ՊՆ-ին, անտեսել ՀՀ պաշտպանության նախարարին և զբաղվել ինքնագործունեությամբ։

Մենք պետք է ստանանք այն հարցերի պատասխանները, թե բուն ռազմի դաշտում ովքե՞ր են եղել պարտության մեղավորները, և նրանց գործողությունները միտումնավոր, թե՞ գործին չտիրապատելու բնույթ են կրել:

Հ.Գ. այս ձերբակալությունն իր մեջ պարունակում է ավելի շատ աշխարհաքաղաքական մեսիջ։
1.5K viewsVahe, 18:43
Открыть/Комментировать
2022-08-30 11:09:46 ... Հիմա ով է մեղադրում Դաշնակցությանը 15 թվականի ցեղասպանության համար։ Հրեն, թուրքերը կան, մեղադրում ենք, էլի։ Տարիներ հետո կմեղադրենք Ադրբեջանին, որ սկսեց Սումգայիթով։ Եթե Սումգայիթը չլիներ, այդքան չէինք հերսոտի, այդքան չհերսոտեինք պատերազմ չէր սկսվի։ Պատերազմ չլիներ… Մի խոսքով, եթե Սումգայիթի գենոցիդը չլիներ, Ղարաբաղը չէինք կորցնի։ Սումգայիթին նախորդած բաները, իհարկե, մոռացության կտանք։ Ընդմիշտ։

Վանո Սիրադեղյան, 14.05.2002
2.9K views08:09
Открыть/Комментировать
2022-08-30 07:33:26 Խերսոնի հատվածում Ուկրաինայի զինված ուժերը ծանր դրության մեջ են դրել ռուսական զորքերին։
1.6K views04:33
Открыть/Комментировать
2022-08-29 22:56:35 Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
1.7K views19:56
Открыть/Комментировать
2022-08-29 22:11:42 Ուկրաինայի զինված ուժերը խոշոր հարձակման են անցել Խերսոնի հատվածում. ընթանում են թեժ մարտեր։
1.7K views19:11
Открыть/Комментировать
2022-08-29 09:12:54
«Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում»․ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անընդունելի է համարել նոր օրինագծի ընդունումը

«Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության եւ քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Անձամբ ես եւ Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել եւ խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել:

Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար»,- նշել է նախկին նախարարը։
1.8K views06:12
Открыть/Комментировать
2022-08-28 20:32:28
Դավիթ Տոնոյան․ Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների առումով տոտալ բլոկադայում

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից հետո շատ քիչ հարցազրույցներ է տվել, սակայն շատ կարևոր ուղերձներ է հղել դրանցում՝ կապելով Արցախյան երկրորդ պատերազմն աշխարհաքաղաքական նոր իրավիճակի հետ։ Ի՞նչ է նշանակում սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների տոտալ բլոկադա։ Դա նշանակում է, որ պատերազմի ամբողջ ընթացքում մեր զինուժը առկա սպառազինությամբ, առանց դրա համալրման, դիմակայել է Ադրբեջանին և Թուրքիային։ Իսկ թե աշխարհաքաղաքական ի՞նչ կենտրոններ և ինչու՞ են արել այնպես, որ Հայաստանը հայտնվի տոտալ շրջափակման մեջ, դա այլ զրույցի թեմա է։

Պարբերաբար հրապարակելու ենք պատերազմից հետո նախկին նախարարի հարցազրույցներից կարևորագույն հատվածներ, որոնք այսօր՝ պատերազմից շուրջ 2 տարի անց, շատ ավելի մեծ փակագծեր են բացում, քանի որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակը եթե 2 տարի առաջ քչերին էր տեսանելի, քչերի համար էր պարզ, ապա այսօր տեսանելի է բոլորին։
3.3K viewsedited  17:32
Открыть/Комментировать
2022-08-28 15:05:41
Правительство Азербайджана выплатило компенсацию армянским семьям, переселенным из Ахавно

Губад Ибадоглу  представляющий оппозицию в Азербайджане, заявил на своей странице в Facebook, что Правительство Азербайджана выплатило компенсацию армянским семьям, переселенным из Ахавно

" Прошу официальных лиц Азербайджана раскрыть бюджет, затраченный на строительство новой Лачинской дороги, суммы компенсаций, выплаченных армянским семьям, выселенным из Забуха, Суса и Лачина, и быть прозрачными и подотчетными ".

- Заявил Азербайджанский
опозиционер  Губад Ибадоглу

P.S Требуем разьяснений по этому поводу от руководства Арцаха

Подписывайтесь на канал:
t.me/PatomkiNjdeh
1.5K views12:05
Открыть/Комментировать
2022-08-28 12:12:59 Ուրեմն՝ այսպես․ Մեղրիով դեպի Նախիջեւան ավտոմայրուղու նախագիծը մշակվել է դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին, երբ Հեյդար Ալիեւը ոչ միայն ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ, այլեւ, ներկա տերմինաբանությամբ ասած՝ Խորհրդային Միության առաջին փոխվարչապետն էր եւ վերահսկում էր մի շարք, այդ թվում՝ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ոլորտը։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ այդ ծրագիրը կյանքի չի կոչվել բացառապես ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի անձնուրաց դիմադրության պատճառով։ Հիմա նայենք անկախության շրջանը։ Հեյդար Ալիեւը Ադրբեջանում իշխանության է վերադարձել 1993թ․, մեկ տարի անց Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ ստորագրել է հրադադարի անժամկետ համաձայնագիր։ 1997թ․ տարեվերջին, 98-ի հունվարին Հայաստանում տեղի է ունենում նախ՝ փաստացի, ապա՝ ֆորմալ ձեւակերպում ստացած իշխանափոխություն։ Մերժվում է ԼՂ կարգավորման մի տարբերակ, որտեղ ոչ մի խոսք չկա Ադրբեջան-Նախիջեւան ուղղակի եւ անարգել հաղորդակցության մասին, իսկ Ադրբեջանը համաձայնում է հայկական զինուժի հսկողության տակ թողնել նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի շրջանի ամբողջ տարածքը՝ ավելի քանի 6 հազար քառակուսի կիլոմետր։ Այդ ծրագիրը ձախողելուց մեկ տարի անց Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկում են ,,տարածքների փոխանակման,,՝ ավելի ստույգ՝ Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու դիմաց ԼՂԻՄ-ը Լաչինի միջանցքով Հայաստանին միավորելու, իսկ հետո՝ ,,սուվերեն,,՝ ,,Մեղրիի միջանցքը,, Լաչինի միջանցքով փոխանակելու տարբերակը։ 2011թ․ Կազանի փաստաթղթում արդեն հստակ արձանագրվում է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջան-Նախիջեւան ,,ուղղակի ցամաքային անարգել հաղորդակցությունը,,։ Այսօր երկու տասնամյակ Հայաստանում իշխած եւ Մեղրիում Ադրբեջանին Նախիջեւանի հետ ,,ուղղակի ցամաքային անարգել հաղորդակցություն,, երաշխավորած քաղաքական ուժերը գործող իշխանությանը մեղադրում են ,,թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու,, մեջ։ Հետաքրքիր է, նրանք ինչպե՞ս են բացատրում կարգավորման 1997թ․ ծրագրի տապալումը, ծրագիր, որ կյանքի կոչելու դեպքում Հայաստանը ընդմիշտ ազատվում էր Մեղրիով Նախիջեւանի հետ Ադրբեջանին ուղղակի, ցամաքային անարգել հաղորդակցություն ապահովելու՝ դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից նրան պարտադրվող աշխարհաքաղաքական թակարդից։ Հիմա ովքե՞ր են ,,լեյտենանտ Շմիդտի որդիները,,։

Վահրամ Աթանեսյան
1.8K views09:12
Открыть/Комментировать