Получи случайную криптовалюту за регистрацию!

ՀՀ կառավարություն/Government of Armenia

Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia Հ
Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia
Адрес канала: @arm_gov
Категории: Политика
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 3.26K
Описание канала:

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал arm_gov и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения 94

2021-02-26 22:47:17 #Ճանապարհայինքարտեզ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
Առաջիկայում շահագործման կհանձնվի Գավառի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, որը մեկ պատուհանի սկզբունքով որակյալ ու հասցեական ծառայություններ կմատուցի շահառուներին.

https://bit.ly/2Mrt31E


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։ Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։

https://bit.ly/3kswmSL


ՀՀ արդարադատության նախարարություն.
Այսօրվանից ուժի մեջ են մտել պետռեգիստրին վերաբերող բարեփոխումները.

https://bit.ly/3bJks2V


Արտաքին գործերի նախարարություն.
Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ.

https://bit.ly/3bH2qi3


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են.

https://bit.ly/3r008kv
349 viewsedited  19:47
Открыть/Комментировать
2021-02-26 22:44:44
350 views19:44
Открыть/Комментировать
2021-02-25 22:05:19 Այսօր կայացած կառավարության նիստում որոշվեց.

- Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար

- Կապահովվի ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված պարեկային ծառայության նյութատեխնիկական հագեցվածությունը

- Արցախյան պատերազմում զավակ կորցրած ծնողներին անվճար բուժօգնության ծառայությունից օգտվելու հնարավորություն կտրվի

- Կբարձրացվի սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը
https://bit.ly/3dUieQW


Վարչապետը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հավաք հրավիրեց Հանրապետության հրապարակում և հանդես եկավ ելույթով.

https://bit.ly/3qWZtQC


Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.

https://bit.ly/3uwwmFX


Նախարարություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
Մեկնարկեց արցախցիներին 4 ամսով 68,000 դրամ աջակցության դիմումների ընդունման գործընթացը.

https://bit.ly/37M64Gf


ՀՀ էկոնոմիկայի նախարարություն.
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) հայտարարեց ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ գյուղատնտեսական նախագծերի աջակցության երկրորդ և վերջին բաց մրցույթը.

https://bit.ly/3kmEVyy

#ArmGov
#ՃանապարհայինՔարտեզ
399 viewsedited  19:05
Открыть/Комментировать
2021-02-25 22:02:10
405 views19:02
Открыть/Комментировать
2021-02-25 19:32:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ:
156 views16:32
Открыть/Комментировать
2021-02-25 18:16:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը երթի ավարտին։

«Մեր այսօրվա առաքելությունը մենք իրականացրինք: Հանրապետության հրապարակում արձանագրեցինք ժողովրդի դիրքորոշումը, տասնյակ հազարավոր մեր այսօրվա երթի մասնակիցների դիրքորոշումը:

Մեր առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի Գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը ինքը պետք է դիմում գրի՝ հեռանալու վերաբերյալ:

Երկրորդը, այս պահից սկսած մենք մեր ակցիաները դադարեցնում ենք եւ առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հրավիրում ենք քննարկումների՝ հետագա անելիքների վերաբերյալ:

Այդ անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով եւ հաշվի նստելով ժողովրդի կարծիքի հետ:

Առաջիկա շրջանի մեր կարգախոսը հետեւյալն է՝ «Ո՛չ թավիշին»:
Բոլորն իրենց հնարավորություները ստացան: Ով օգտագործեց իր հնարավորությունը՝ օգտագործեց, ով չօգտագործեց իր հնարավորությունը, ուրեմն պետք է ժողովրդի կամքը կատարվի»:
447 viewsedited  15:16
Открыть/Комментировать
2021-02-25 15:18:51 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/911387329618202/
272 views12:18
Открыть/Комментировать
2021-02-25 13:14:34 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է ժողովրդին: Ստորև ներկայացվում է վարչապետի խոսքն ամբողջությամբ:



https://bit.ly/2Pa8oQS
203 views10:14
Открыть/Комментировать
2021-02-25 10:33:24 Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետի (Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ) համաձայն՝ կձևավորվի ԶՈՒ բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ. այն կգլխավորի Պաշտպանության նախարարը։
276 viewsedited  07:33
Открыть/Комментировать
2021-02-25 10:23:37 Կառավարության որոշմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողները անվճար կամ արտոնյալ պայմաններով կօգտվեն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունից։
309 views07:23
Открыть/Комментировать