Получи случайную криптовалюту за регистрацию!

ՀՀ կառավարություն/Government of Armenia

Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia Հ
Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia
Адрес канала: @arm_gov
Категории: Политика
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 3.26K
Описание канала:

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал arm_gov и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения 90

2021-03-16 17:17:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:

Նախ տեղի է ունեցել վարչապետի և տիկին Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և շնորհավորել ու արգասաբեր գործունեություն մաղթել այս պատասխանատու առաքելության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը՝ կայունության և անվտանգության ապահովման գործում:

https://bit.ly/3tv6V6B
776 viewsedited  14:17
Открыть/Комментировать
2021-03-16 14:25:33
Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով հարկավոր է հետևել ՀՀ տարածք մուտք գործելու կանոններին։
333 viewsedited  11:25
Открыть/Комментировать
2021-03-13 15:21:07 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին:
 
Վարչապետը և նախագահը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը,  այն  հանգուցալուծելու և  ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում, որպես լուծում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
915 views12:21
Открыть/Комментировать
2021-03-12 22:44:17 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.

https://bit.ly/2Oq0VNu


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակոնֆերանս անցկացրեց Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

https://bit.ly/38A4G9R

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․

Հայաստանում սոցփաթեթի շահառու շուրջ 147,500 քաղաքացու համար տրամադրվող ծառայությունները կավելանան․ կընդլայնվի նաև շահառուների շրջանակը.

https://bit.ly/3tf1Grk


ՀՀ պաշտպանության նախարարություն․

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ.

https://bit.ly/3tbt3Ti


ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Մեկնարկեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը.

https://bit.ly/2NaVbqa


#ArmGov
#ՃանապարհայինՔարտեզ
1.1K views19:44
Открыть/Комментировать
2021-03-12 22:43:04
814 views19:43
Открыть/Комментировать
2021-03-12 18:11:00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: Շոշափել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքը:

Ընդգծվել է տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի շուրջ:
338 views15:11
Открыть/Комментировать
2021-03-11 21:38:30 Տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում որոշվեց.

«ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» ՓԲԸ-ին 5 տարով ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ՏՏ ոլորտում գործունեության իրականացման համար:

«ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին հավանություն տալ. դրանով կլուծվի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը։

ԱԱՀ-ի վերադարձի ժամանակաշրջան հաստատվեց յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն.

https://bit.ly/3cqONDI


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում-քննարկում անցկացրեց «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ. օրակարգում գիտության զարգացման հիմնախնդրի ու հեռանկարների հարցն էր.

https://bit.ly/2PX63Jp


ՀՀ արտաքին գործերի նախարարություն.
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ.

https://bit.ly/30w1Bn0


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման նպատակով՝ նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է իրականացնել մասնագիտությունների ուսուցման դասընթացներ.

https://bit.ly/3bBiRxm

#ArmGov
#ՃանապարհայինՔարտեզ
666 views18:38
Открыть/Комментировать
2021-03-11 21:37:56
566 views18:37
Открыть/Комментировать
2021-03-11 10:41:46 Կառավարությունը հավանություն տվեց «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող 0.020193 հա մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին։

Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Շինարարների փողոցի հ. 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից մոտ 2000.0 քմ մակերեսով բնակելի տարածքի տրամադրել՝ Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով։
684 views07:41
Открыть/Комментировать
2021-03-11 10:31:05 ԱԱՀ-ի վերադարձի ժամանակաշրջան հաստատվեց յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն. հիմնական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը։
671 views07:31
Открыть/Комментировать