Получи случайную криптовалюту за регистрацию!

ՀՀ կառավարություն/Government of Armenia

Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia Հ
Логотип телеграм канала @arm_gov — ՀՀ կառավարություն/Government of Armenia
Адрес канала: @arm_gov
Категории: Политика
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 3.26K
Описание канала:

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал arm_gov и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения 92

2021-03-09 12:04:05
«Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի». վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում
545 viewsedited  09:04
Открыть/Комментировать
2021-03-08 09:57:04 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով
 
Սիրելի՛ կանայք,
 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով։ Այս տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, մեծարանքով, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի եւ ունեցած անգնահատելի ներդրման մասին, ինչը նաեւ ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի եւ որդիների կողմից ձեր նկատմամբ ունեցած հարգանքի ու անսահման սիրո արդյունք է:
 
Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր  զինծառայող եւ կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
 
Ավելին` https://bit.ly/3v32TE2
780 views06:57
Открыть/Комментировать
2021-03-05 22:59:43 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

https://bit.ly/3uXNAMP
367 viewsedited  19:59
Открыть/Комментировать
2021-03-05 18:37:11
Արցախցիները ևս 4 ամիս 68 հազար դրամ աջակցություն կստանան:

Շահառուները փետրվարի 25-ից մինչև հունիսի 15-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն օոliոe.ssa.am կայքում:
467 viewsedited  15:37
Открыть/Комментировать
2021-03-05 12:32:13
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ
3.2K viewsedited  09:32
Открыть/Комментировать
2021-03-04 21:56:17 #ՃանապարհայինՔարտեզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ․
խորհրդակցությունները կշարունակվեն

https://bit.ly/3e6gS61

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախցիներին կացարան տրամադրող կազմակերպությունները մարտ-մայիս ամիսներին յուրաքանչյուր հյուրընկալվողի հաշվով կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն

https://bit.ly/3c5wILx

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը բարեփոխվեց, շահառուների ցանկն ընդլայնվեց

https://bit.ly/38aCxpA

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շահառուներին իրենց դիմումի հիման վրա կտրամադրվի վարկերի մարման արտոնյալ 6-ամսյա ժամանակահատված։

ՀՀ արդարադատության նախարարություն․ Վարչական դատարանում ներդրվում են գործերի քննության գրավոր ընթացակարգեր

https://bit.ly/30aOPtZ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն․ Կառավարությունը Տավուշի մարզպետարանին տրամադրեց 234 մլն 228 հազար դրամ՝ հուլիսյան հրետակոծությունների հետևանքները վերացնելու համար

https://bit.ly/38aSLPJ
728 views18:56
Открыть/Комментировать
2021-03-04 21:55:29
634 views18:55
Открыть/Комментировать
2021-03-04 14:22:10
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ
2.8K viewsedited  11:22
Открыть/Комментировать
2021-03-04 10:38:06 Կառավարությունը Տավուշի մարզպետարանին տրամադրեց 234 մլն 228 հազար դրամ՝ հուլիսյան հրետակոծությունների հետևանքները վերացնելու համար։

Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցմանը կտրամադրվի 29,762.8 հազ դրամ,

Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի շինաշխատանքներին՝ 42,813.2 հազ դրամ, իսկ 89 տների վերականգնման աշխատանքներն ավարտելու համար կհատկացվի 161,652.0 հազ դրամ։
651 views07:38
Открыть/Комментировать
2021-03-04 10:29:00 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը բարեփոխվեց։

Զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններն աջակցություն ստանալու համար կարող են դիմել մինչև 2021 թվականին մարտի 14-ը։

Շահառուների ցանկը համալրվեց նաև տնտեսական գործունեության N77,11 դասակարգիչը հայտարարագրած տրանսպորտային ոլորտի ընկերություններով, խոսքը թեթև մարդատար ավտոմեքենաների մասին է։
641 views07:29
Открыть/Комментировать