Получи случайную криптовалюту за регистрацию!

New Armenia Blog 🇦🇲

Логотип телеграм канала @newarmeniablog — New Armenia Blog 🇦🇲 N
Логотип телеграм канала @newarmeniablog — New Armenia Blog 🇦🇲
Адрес канала: @newarmeniablog
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Количество подписчиков: 4.34K
Описание канала:

Մենք առաջին ձեռքից ներկայացնում ենք ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնում ենք աղմկահարույց բացահայտումներ:
📩Հետադարձ կապ։ @NewArmeniaBlog_bot
📧Էլ. փոստ։newarmeniablog@yandex.ru
🔵Facebook.com/newarmeniablog

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал newarmeniablog и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

1

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 5

2022-06-24 14:22:51 Լեհաստանի փոխարտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինային մատակարարվող արեւմտյան զենքը ոչնչացնելու մեջ։
366 views11:22
Открыть/Комментировать
2022-06-24 11:34:11 Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեռևս չվերացված Գորսկո-Զոլոտո կաթսայի (котел) չափերի մասին.

Գորսկու կաթսայում շրջափակված է չորս գումարտակ, արգելափակվել է մինչև երկու հազար մարդ՝ մոտ 1800 զինվորական, աջ հատվածի 120 նացիստ, մինչև 80 օտարերկրյա վարձկան, ինչպես նաև ավելի քան 40 միավոր զրահատեխնիկա և մոտ 80 հրանոթ և ականանետ։
427 views08:34
Открыть/Комментировать
2022-06-24 11:32:19 ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Լիսիչանսկի շրջանում վերջին 2 օրվա ընթացքում ՌԴ զինուժին են հանձնվել ուկրաինայի բանակի ավելի քան 800 զինվոր և սպա ։
412 views08:32
Открыть/Комментировать
2022-06-24 11:23:40 Դրամի արժևորումը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում, հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա։

Դրամի արժևորումը հատկապես բացասաբար է անդրադառնում արտահանող և արտահանման հետ կապ ունեցող ոլորտների ընկերությունների վրա՝ բարդացնելով նրանց վաճառքները, երբեմն նաև դրսի շուկաների համար դարձնելով անմրցունակ։

Տուժում են տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որոնք արդեն այս պահին ստիպված են իրենց ծառայությունների գները բարձրացնել մոտ 20 տոկոսով, ինչը անխուսափելիորեն կթուլացնի մրցակցային դիրքերը արտերկրի շուկաներում և կհանգեցնի հաճախորդների կորստի։ Տուժում են գինի, կոնյակ, հյութեր ու գյուղատնտեսական այլ ապրանքներ արտահանող հայկական այն ընկերությունները, որոնք շուկայի դիվերսիֆիկացիայից ելնելով ռուսական շուկաներից բացի վաճառքներ են իրականացնում ԱՄՆ-ի, եվրոպական և ասիական շուկաներում։

Շատ ընկերություններ գնորդներին չկորցնելու համար իրենց ապրանքները՝ կարճաժամկետ հատվածում, վաճառում են ինքնարժեքով կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր, ինչը, հասկանալի պատճառներով, երկար չի կարող շարունակվել։ Որոշ ընկերություններ առժամանակ դադարեցրել են արտահանումները՝ արտարժույթի շուկայում դրամի տարեսկզբի փոխարժեքին վերադառնալու ակնկալիքով։

Գյուղմթերք արտահանող բազմաթիվ ընկերություններ այժմ երկու ճանապարհ ունեն. կամ պետք է բարձրացնեն իրենց ապրանքների գները և երկարաժամկետ հատվածում դուրս մնան մրցակցությունից, կամ էլ պետք է փորձեն գյուղացիներից կամ փոքր ֆերմերային տնտեսություններից ավելի մատչելի մթերել գյուղմթերքը, ինչը կարող է հանգեցնել դժգոհության կամ անիրատեսական լինել։

Դրամի նման տեմպերով արժևորումը բացասական է ազդում նաև զբոսաշրջության, կառուցապատման ոլորտի ընկերությունների վրա, ինչպես նաև թանկացնում է ապրանքների լոգիստիկան՝ ազդելով Հայաստանից իրականացվող միջազգային բեռնափոխադրումների գների վրա։ Կառուցապատման ոլորտում ինքնարժեքը հաշվարկվում է դոլար-դրամ կուրսի համեմատականի հիման վրա, ինչի պատճառով հիմա արդեն շատ ընկերություններ դադարեցրել են անշարժ գույքի վաճառքները, քանի որ դոլարի արժեզրկման արդյունքում այլևս փոխվել է կառուցապատման ինքնարժեքը, հատկապես շինարարական նյութերի մեծ թանկացումների ենթատեքստում։

Բացասական ազդեցությունից չի խուսափում նաև Հայաստանի ներդրումային ոլորտը, քանի որ նույն արդյունքին հասնելու համար արդեն պետք է 20 տոկոսով ավելի շատ արտարժույթային ներդրումներ անել, ինչը երկարաժամկետ մեծ տնտեսական վնասներ է առաջացնելու։ Վստահ ենք, որ տարեսկզբին ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներից և ոչ մեկն իր տարեկան բյուջեում չի նախատեսել դրամի նման արժևորում, և շատերը չունեն բավարար պահուստներ առաջացած վնասները փոխհատուցելու համար։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Կենտրոնական Բանկին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ Ֆինանսների նախարարությանը կոչ ենք անում շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար, կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժևորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին։

«Մանթաշյանց» գործարարների միություն (180 խոշոր և միջին գործարար)

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (մոտ 100 ՏՏ ընկերություն)

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ (միավորում է ավելի քան երեք տասնյակ անդամ կառուցապատող ընկերություն)

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ (հարթակ, որը միավորում է մոտ 8000 անդամ)
420 views08:23
Открыть/Комментировать
2022-06-24 07:42:07
Բրազիլիա մեր օրեր: Բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարները բիզնեսը վերաբաշխելու հանդիպման ժամանակ:
436 views04:42
Открыть/Комментировать
2022-06-24 07:06:59
«Դադարեցրեք Զելենսկիին զենք ուղարկել».

Ահա այսպիսի բողոքի ակցիա է տեղի ունեցել նախօրեին Իտալիայի խորհրդարանում.

Մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ դեմ են արտահայտվել Կիևին ռազմական օգնության տրամադրմանը։
418 views04:06
Открыть/Комментировать
2022-06-24 07:05:55
Հունգարիայի վարչապետի խորհրդական Բալաշ Օրբանն ասել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը։

Փոխարենը նա կոչ արեց բանակցություններ սկսել Մոսկվայի հետ։
388 views04:05
Открыть/Комментировать
2022-06-24 07:05:12
ՌԴ հատուկջոկատայինները առաջին օգնություն են ցուցաբերում Խերսոնի շրջանում գերի ընկած ուկրաինացի զինծառայողներին
382 views04:05
Открыть/Комментировать
2022-06-24 07:03:25
Կապիկի ծաղիկը համավարակ չէ։ «Առողջապահության համաշխարհային ցանց» կոչվող մի խումբ նման հայտարարություն է արել, բայց դա կապված չէ ԱՀԿ-ի հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
379 views04:03
Открыть/Комментировать
2022-06-24 07:01:31
Ջհանգիրյանը, անդրադառնալով զրույցի ընթացքում իր կողմից հնչեցրած արտահայտություններին, որ ինքը կարող է քրգործեր կարճել, ասաց, որ դրանք հոգեբանական հնարքներ են․

«Կուտ եմ տվել` ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։
388 views04:01
Открыть/Комментировать