Получи случайную криптовалюту за регистрацию!

New Armenia Blog 🇦🇲

Логотип телеграм канала @newarmeniablog — New Armenia Blog 🇦🇲 N
Логотип телеграм канала @newarmeniablog — New Armenia Blog 🇦🇲
Адрес канала: @newarmeniablog
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Количество подписчиков: 4.34K
Описание канала:

Մենք առաջին ձեռքից ներկայացնում ենք ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնում ենք աղմկահարույց բացահայտումներ:
📩Հետադարձ կապ։ @NewArmeniaBlog_bot
📧Էլ. փոստ։newarmeniablog@yandex.ru
🔵Facebook.com/newarmeniablog

Рейтинги и Отзывы

3.33

3 отзыва

Оценить канал newarmeniablog и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

1

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 3

2022-08-26 13:56:21 Թուրքիան բավարարված է Լաչինի վերադարձով:

Մենք գոհունակություն ենք հայտնում, որ Լաչին քաղաքը, Բերձոր և Սուս գյուղերն այսօր վերադարձվել են Ադրբեջանին:

Թուրքիայի ԱԳՆ
478 views10:56
Открыть/Комментировать
2022-08-26 11:50:21 Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:

ԱՀ ՆԳՆ
498 views08:50
Открыть/Комментировать
2022-08-26 11:08:13
«Կոչ ենք անում Պետդեպարտամենտին աշխատանքի անտանելի պայմանների համար լրացուցիչ վճարել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին։ Մեր դեմ պայքարը հոգնեցնող գործ է».

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ ԱՄՆ դեսպանատան հարբած աշխատակցի մասով
483 views08:08
Открыть/Комментировать
2022-08-26 10:52:40 «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է:
465 views07:52
Открыть/Комментировать
2022-08-26 10:51:53 Կիևում ձերբակալվել է դիլեր, որը կոկաին էր մատակարարում իշխող «Ժողովրդի ծառայի» պատգամավորներին։

Մայրաքաղաքի դատախազությանը վկայակոչելով՝ «Страна» պարբերականը հայտնում է, որ 48-ամյա տղամարդը բռնվել է ապրանքը գնորդին փոխանցելու պահին։ Նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 20 պարկ փաթեթավորված փոշի, էլեկտրոնային կշեռք, մեծ քանակությամբ կանխիկ գումար և պարկուճներ։
Հրապարակման աղբյուրները նշել են, որ ձերբակալվածը Յուրի Չեռնեցկին է․ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր պարզ դարձել, որ նա կարող է լինել ուկրաինացի բարձրաստիճան քաղաքական գործիչների թմրանյութերի մատակարարման շղթայի օղակը։
470 views07:51
Открыть/Комментировать
2022-08-26 08:06:05 Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Եղանակը Երևանում օգոստոսի 26-ին՝

Ցերեկ +34 +36
Երեկո +27 +27
Գիշեր +19 +21
483 views05:06
Открыть/Комментировать
2022-08-25 14:04:44 Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

Հրշեջ փրկարարներն իրականացրել են մասնակի մեկուսացում։

«Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթյուն է առաջացել, հանգամանքները պարզվում են։
513 views11:04
Открыть/Комментировать
2022-08-25 13:38:46 ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում, և, ըստ այդմ, ճիշտ չեն համարում դրա հրապարակումը:
489 views10:38
Открыть/Комментировать
2022-08-25 12:31:48 Դատախազը «Սուրմալու»-ի գործունեությունը դադարեցնելու միջնորդագիր է ներկայացրել:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում:
476 views09:31
Открыть/Комментировать
2022-08-25 12:25:46 Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում. ՀՀ կառավարություն
463 views09:25
Открыть/Комментировать