Получи случайную криптовалюту за регистрацию!

The Geopolitics / Գեոպոլիտիկա

Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա T
Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա
Адрес канала: @armgeopolitic
Категории: Политика
Язык: Русский
Количество подписчиков: 7.14K
Описание канала:

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն կենտրոն է:
📩 Գովազդի և համագործակցության համար՝ vah.aghajanyan@gmail.com

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал armgeopolitic и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 9

2022-06-16 22:19:54 ՔՊ-ից գագիկ մելքոնյանը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, քանի որ Դավիթ Տոնոյանը իրենց քաղաքական թիմից չի եղել։ Ես գիտեի, որ Դավիթ Էդգարիչը սրան պատասխանելու ա ու շատ հետաքրքիր պատասխան տվեց, բառացի մեջբերում եմ․

«Ես հպարտ եմ, որ չեմ եղել այն «թիմում», որի անդամ է գագիկ մելքոնյանը»,- ասել էր Տոնոյանը։ Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնեք չակերտներին, Տոնոյանը թիմ բառը չակերտներով ա օգտագործում ու ասում ա այ ․․․-ի տղա, ես քո թիմից չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինելու։ Էս ի՞նչ թիմի մասին ա խոսում էս Տոնոյանը ու խի ա ասում, որ ես հպարտ եմ, որ ձերոնցից չեմ։

Ու ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը ինչքանո՞վ ազդեցություն ունի ՔՊ-ի վրա, կարողա՞ էս ՔՊ-Նիկոլ կապը էնքան էլ նենց չի, ոնց առաջին հայացքից թվում ա ․․․

Ես գագիկ մելքոնյանանմաններին խորհուրդ կտամ հնարավորինս շատ սենց պռապուսկատներ անեն, որովհետև պատասխանը հաստատ չի ուշանա։

Հ․Գ․ ո՞վ ա Քոչարյան Անդոն ու ինչի՞ ա էտքան շատ ու ամեն գնով ուզում վարչապետ դառնա։ Բայց լավ, էս մեկի մասով հլը որ հերիք ա, սրան ես առանձին կանդրադառնամ ․․․
1.1K viewsedited  19:19
Открыть/Комментировать
2022-06-16 22:07:43 Պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը Հայաստանի ՊՆ-ին ենթարկվե՞լ է, թե՞ չի ենթարկվել։

Էն Ջալալին ո՞վ պայթացրեց պատերազմի կեսերին։ Հենց էտ նույն օրը, երբ Ջալալին պայթացրեցին, էլ ու՞մ են ուզեցել պայթացնել Մեղրիում, որը չի ստացվել վերջի պահին։

Թե բա Քի Վեստը հանճարեղ տարբերակ էր ․․․
1.1K views19:07
Открыть/Комментировать
2022-06-16 21:58:46 Վերջին 3-4 տարում Հայաստանում սպանվեցին մի քանի նախկին ոստիկանապետ ու ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը։ Բոլորի դեպքում էլ հայտարարվեց նույնը՝ ինքնասպան են եղել, իրանք իրանց կրակել են։

Ովքե՞ր սպանեցին էս մարդկանց ու էլ ու՞մ են ուզում սպանեն սրանք, որ հիմա չեն կարողանում անել, քանի որ ֆիզիկապես դա զուտ անհնար է էս պահին, ումի՞ց են սրանք էտքան սարսափում ու ինչի՞ համար։ Կարողա՞ նույն էն մարդիկ ու իրենց հովանավոր ուժերն են, ովքեր նաև հոկտեմբերի 27-ը կազմակերպեցին։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ արեց, որ սկսեց բաց խոսել։ Բաց խաղից ճիշտը չկա ․․․
1.1K views18:58
Открыть/Комментировать
2022-06-16 21:30:04 Հայաստանն ու Ադրբեջանը թշնամի են, դա պարզ է, բայց Ադրբեջանը որպես պետություն, իսկ Ալիևը որպես անհատ այն սուբյեկտները չեն, որ կարողանան պատերազմ սկսելու որոշումներ ընդունել, հետևաբար Ալիևի կամ պաշտոնական Բաքվի հայտարարությունները մեկնաբանելը, վերլուծելն ինչ-որ իմաստով անշնորհակալ գործ է, փոխարենը պետք է խորը վերլուծել ու հասկանալ, թե ու՞մ ականջներն են երևում Բաքվի ետևում, մտածու՞մ եք Թուրքիայի, ճիշտ եք մտածում, բայց մասամբ․ Ադրբեջանի վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունեն Մեծ Բրիտանիան և Իսրայելը, իսկ ավելի կոնկրետ՝ համաշխարհային ֆինանսական էլիտան։

ՀՀ վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանին ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը շատ ավելի մեծ է, քան հնարավոր է պատկերացնել։ Փաշինյանը նաև նշեց, որ Արցախյան երկրորդ պատերազմը 2011 թվականին Սիրիայում և 2014-ին Ուկրաինայում մեկնարկած գործընթացների շարունակությունն էր, որով աշխարհաքաղաքական փոթորիկը սկսվեց։

Խաղը բացվում է, իրերը սկսվում են իրենց անուններով կոչվել, սա, իհարկե, վտանգավոր է, բայց անչափ հետաքրքիր ․․․
1.2K views18:30
Открыть/Комментировать
2022-06-15 23:46:50 Նիկոլ Փաշինյան. Մենք պատրանքներով չենք ապրում. աշխարհում մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան հնարավոր է պատկերացնել, և այս վտանգը վերահսկելի դարձնելու, չեզոքացնելու միակ տարբերակը խաղաղության օրակարգի առաջ քաշումն է, որից հրաժարվելը, սակայն, ոչ միայն լինելու է Արցախի, այլ նաև Հայաստանի կործանումը։
1.4K views20:46
Открыть/Комментировать
2022-06-15 11:31:19 Վլադիմիր Զելենսկի. Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ-ն ցավալի կորուստներ է կրել:
806 views08:31
Открыть/Комментировать
2022-06-15 09:33:04
«Հպարտ եմ, որ չեմ եղել մի թիմի անդամ, որի անդամներից մեկը գագիկ մելքոնյանն է»։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան
926 views06:33
Открыть/Комментировать
2022-06-15 09:27:45 ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տխրահռչակ գեներալ գագիկ մելքոնյանին, որն օրեր առաջ զառանցել էր, թե Հայաստանը պատերազմում պարտվել է, քանի որ Դավիթ Տոնոյանը չի եղել ՔՊ անդամ

Դավիթ Տոնոյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ մեկնաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, խոսել է այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի եւ բառացի ասել է. «էս պատերազմի ժամանակ, որ մենք տանուլ տվեցինք, հիմնական խնդիրներից մեկն այդ էր, որ իր թիմից չէին, որ կազմակերպված ձեւով, մենք գիտենք ինչ ձեւով փախուստներ կազմակերպեցին»:

Այս առիթով մի քանի շեշտադրում կանեմ.

1. Այն փաստը, որ Գագիկ Մելքոնյանը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ում, ամենեւին չի նշանակում, որ նա ունի պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ պատերազմի արդյունքի մասին եզրակացություններ անելու համար:

2. Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է:

3. 2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել եւ ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին:

4. Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները միայն հաստատում են իմ կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին:

5. Իմ խորին համոզմամբ, պաշտպանության նախարարը, հանդիսանալով Կառավարության անդամ եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով պաշտպանական ոլորտում Կառավարության ծրագրերի իրականացման համար, այնուամենայնիվ, պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից։

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, դրա վերաբերյալ իմ մասնագիտական կարծիքը կհայտնեմ հետո մոտ ժամանակներս»։
928 views06:27
Открыть/Комментировать
2022-06-14 21:52:58 Մինչև օգոստոսի 2-ը ընդդիմությունը վարչապետի թեկնածու կառաջարկի:
605 views18:52
Открыть/Комментировать
2022-06-14 21:24:07 Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հայտարարեց, որ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը շատ լուրջ հայտարարությամբ հանդես կգա, նա ծաղրու՞մ էր Իշխանին։
707 views18:24
Открыть/Комментировать