Получи случайную криптовалюту за регистрацию!

The Geopolitics / Գեոպոլիտիկա

Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա T
Логотип телеграм канала @armgeopolitic — The Geopolitics / Գեոպոլիտիկա
Адрес канала: @armgeopolitic
Категории: Политика
Язык: Русский
Количество подписчиков: 7.14K
Описание канала:

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն կենտրոն է:
📩 Գովազդի և համագործակցության համար՝ vah.aghajanyan@gmail.com

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал armgeopolitic и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 10

2022-06-14 20:48:42 Քանի դեռ կա այս ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության։ Գործում է ամենապարզ քաղաքական տեխնոլոգիան․ Նիկոլ Փաշինյանին իշխանության պահողը, ընտրություններում իր հաղթանակն ապահովողը ոչ թե իր վարկանիշն է, այլ իր այլընտրանքի հակավարկանիշը։ Հեծանիվ հորինելու կարիք չկա։
757 views17:48
Открыть/Комментировать
2022-06-14 20:15:49 Պաշտոնական. Ընդդիմությունը կազատի Ֆրանսիայի հրապարակը։
859 views17:15
Открыть/Комментировать
2022-06-14 10:48:25 Ընդդիմությունն իրենց պատկանող ԶԼՄ-ներով, վերլուծաբաններով և տարբեր այլ մեթոդներով իրենց աջակիցներին ակնարկում են խորհրդարան վերադառնալու մտադրության մասին․ արդեն իսկ կան տեղեկություններ, որ այսօր հայտարարվելու է Ֆրանսիայի հրապարակը վրաններից ազատելու մասին։
1.1K views07:48
Открыть/Комментировать
2022-06-14 09:45:34
Նիկոլ Փաշինյանը՝ Al Jazeera-ին․

Գործող աշխարհակարգը փլուզվում է, իսկ թե ինչպիսին է լինելու ապագան, գաղափար անգամ չկա։ Երեւանը հանդես է գալիս բոլոր խնդիրների խաղաղ, երկխոսության ճանապարհով լուծելու օգտին։

Ուկրաինական իրադարձություններից հետո Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ քաղաքացիներ և գործարարներ։

ՀՀ կառավարությունը փորձում է վստահելի և ազնիվ գործընկեր լինել Ռուսաստանի, եվրոպական երկրների և իր հարևանների համար։
1.1K views06:45
Открыть/Комментировать
2022-06-14 09:37:21
Այսօր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է ծննդյան 76-րդ տարեդարձը

Թրամփն այս պահին ակտիվորեն նախապատրաստվում է ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք Սենատի և 2024 թվականի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին։
1.1K viewsedited  06:37
Открыть/Комментировать
2022-06-13 21:42:51
Դավիթ Տոնոյան․ Այսպես շարունակել չի կարելի․ բանակը պետք է հեռու լինի բոլոր տեսակի քաղաքական գործընթացներից։ Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ նշանակումից հետո ամենաառաջին խնդիրը, որ ինքս ինձ համար ֆիքսեցի այն էր, որ զինված ուժերը պետք է պահել քաղաքական բոլոր գործընթացներից դուրս։ Այդ հարցում վարչապետը ինձ հետ համակարծիք է եղել

Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2019 թվականին էր հայտարարել, որ բանակը հեռու է պահելու քաղաքական գործընթացներից, և այդ հարցում ունի համաձայնություն վարչապետի հետ։ Այսօր նույն վարչապետի թիմի անդամը հայտարարել է, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, քանի որ հենց ինքը՝ Տոնոյանը, չի եղել ՔՊ անդամ կամ որ նույնն է՝ բանակը չի ծառայեցրել ՔՊ շահերին։
1.2K views18:42
Открыть/Комментировать
2022-06-13 21:32:59
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը հաղթել է պետական գնումների մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարը 2,5 մլրդ դրամ է:
1.1K views18:32
Открыть/Комментировать
2022-06-13 20:56:12
ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր գագիկ մելքոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, քանի որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և բանակի հրամանատարությունը ՔՊ անդամ չեն եղել և մաս չեն կազմել նիկոլ փաշինյանի քաղաքական թիմին։
1.2K viewsedited  17:56
Открыть/Комментировать
2022-06-13 19:56:49
Այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով հերթական դատական նիստը, որն անցկացվել է փակ ռեժիմով։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 27-ին, որից հետո գործը վարող դատավորը 1 ամսով գնալու է արձակուրդ, ինչը նշանակում է, որ Տոնոյանի ազատ արձակվելու վերաբերյալ հաջորդ միջնորդության քննությունը կարող է տեղի ունենալ միայն օգոստոսին։
1.1K views16:56
Открыть/Комментировать
2022-06-13 19:48:22
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն ու փոխվստահությունը` ընդգծելով, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի հայ-կատարական համագործակցությանը, այդ թվում` տնտեսության և հումանիտար ոլորտներում:

Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:
1.1K views16:48
Открыть/Комментировать