Получи случайную криптовалюту за регистрацию!

#եսԱրցախիհետեմ Unblock Humanity նախաձեռնությունը ստեղծվել է ա | ⚡️ REPAT RIARCH

#եսԱրցախիհետեմ
Unblock Humanity նախաձեռնությունը ստեղծվել է աշխարհին շրջափակման մասին պատմելու համար, որի նպատակով իրականացվում է դրամահավաք #reArmenia հարթակում․
https://rearmenia.com/hy/fundraisers/unblock-the-humanity-of-artsakh/?tab=story

Հավաքագրված միջոցներով՝
պատրաստվելու է հոլովակ, որը ներկայացնելու է շրջափակումը աշխարհի համար հասկանալի շեշտադրումներով
իրականացվելու է հոլովակի տարածումը ողջ աշխարհում՝ սոցիալական ցանցերի և միջազգային մեդիայի միջոցով


Նախաձեռնության գործընկերների կողմից ստեղծվում է նաև կայք, որը հստակ գործողությունների է մղելու այցելուներին՝ ըստ իրենց գտնվելու վայրի և ժամանակի։

Արցախի մեր հայրենակիցներն արդեն 130 օրից ավել գտնվում են շրջափակման մեջ։ Միջազգային հանրության ուշադրությունը մեր խնդրի վրա սևեռելու համար ես միանում եմ նախաձեռնությանը և կատարում եմ իմ ներդրումը։
Ընկերներ ջան, միացեք նաև Դուք և կատարեք Ձեր ներդրումը մեդիա դաշտում հաղթանակ տանելու համար։

#unblockhumanity #unblockartsakh #artsakhblockade #azerbaijaniagression