Получи случайную криптовалюту за регистрацию!

5165 🇦🇲

Логотип телеграм канала @movement5165 — 5165 🇦🇲 5
Логотип телеграм канала @movement5165 — 5165 🇦🇲
Адрес канала: @movement5165
Категории: Без категории
Язык: Русский
Количество подписчиков: 524
Описание канала:

5165 շարժումը»նպատակ ունի համախմբել ՀՀ ազգային շահերով, ազգային արժեքներով և գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կարող ու պատասխանատու ուժերին ստեղծելու կենսունակ ու հզոր  ազգային պետություն
Բաժանորդագրվեք @Movement5165

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал movement5165 и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

1

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

0


Последние сообщения

2022-05-02 17:23:16
Մայիսի 2-ին` ժամը 22։30-ին, Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ կվառվի խարույկ, որի շուրջ կլինի հարց ու պատասխան։

Եթե ունեք ստեղծված իրավիճակին վերաբերվող սուր հարցեր, եթե ձեզ հուզում է Հայաստանի պետականության պահպանումը և Արցախի անվտանգությունը, ապա սպասում ենք ձեզ։

#համախմբում
689 views14:23
Открыть/Комментировать
2022-04-15 07:30:53
Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը. հասարակական և քաղաքական գործիչներ։

5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն, ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով, որտեղ հանրությանը կներկայացվի գործողությունների ծրագիր-ժամանակացույցը։
1.1K views04:30
Открыть/Комментировать
2022-04-05 14:55:57 Հարգելի՛ գործընկերներ, անհատապես շնորհակալ ենք յուրաքանչյուրիցդ՝ մինչ այժմ 5165 շարժմանն աջակցելու համար։ Ներողություն ենք խնդրում,եթե ինչ-ինչ հարցերում հիասթափեցրել ենք ձեզ։ Հիմա շատ կարևոր է ձեր աջակցությունը։ Վաղը՝ ապրիլի 6-ին, ժամը 13․00-ից սկսած մեր շարժումը կառավարության շենքի դիմաց ակցիա է իրականացնելու՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով։ Վաղը Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևն են հանդիպելու։ Շատ կարևոր է, որ Բրյուսելից տեսնեն, որ Հայաստանում մարդիկ կան, որ համաձայն չեն Արցախն Ադրբեջանին հանձնելու Փաշինյան-Ալիև պայմանավորվածությանը։ Շատ կարևոր է, որ Արցախից տեսնեն, որ այստեղ Արցախին տեր կանգնող մարդիկ կան։ Նեղությու՛ն տվեք ձեզ, խնդրում ենք, մի քիչ ժամանակ տրամադրեք և մասնակցեք։Հարգելի՛ գործընկերներ, անհատապես շնորհակալ ենք յուրաքանչյուրիցդ՝ մինչ այժմ 5165 շարժմանն աջակցելու համար։ Ներողություն ենք խնդրում,եթե ինչ-ինչ հարցերում հիասթափեցրել ենք ձեզ։ Հիմա շատ կարևոր է ձեր աջակցությունը։ Վաղը՝ ապրիլի 6-ին, ժամը 13․00-ից սկսած մեր շարժումը կառավարության շենքի դիմաց ակցիա է իրականացնելու՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով։ Վաղը Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևն են հանդիպելու։ Շատ կարևոր է, որ Բրյուսելից տեսնեն, որ Հայաստանում մարդիկ կան, որ համաձայն չեն Արցախն Ադրբեջանին հանձնելու Փաշինյան-Ալիև պայմանավորվածությանը։ Շատ կարևոր է, որ Արցախից տեսնեն, որ այստեղ Արցախին տեր կանգնող մարդիկ կան։ Նեղությու՛ն տվեք ձեզ, խնդրում ենք, մի քիչ ժամանակ տրամադրեք և մասնակցեք։
973 viewsedited  11:55
Открыть/Комментировать
2022-04-05 14:55:56
624 views11:55
Открыть/Комментировать
2022-04-02 19:41:52 Հայրենակիցնե՛ր,

Արցախի փրկությունը նաև Հայաստանի փրկությունն է։ Առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անվտանգ Հայաստան։ Հետևաբար Արցախի անկախության ճանաչումը հանուն Արցախի ժողովրդի փրկության և Հայաստանի ամուր անվտանգության ապահովման հրամայականն է։

«5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, ժամը 15․00-ին մեր պահանջագիրն ենք հանձնելու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին։



#1344;այրենակիցնե՛ր,

Արցախի փրկությունը նաև Հայաստանի փրկությունն է։ Առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անվտանգ Հայաստան։ Հետևաբար Արցախի անկախության ճանաչումը հանուն Արցախի ժողովրդի փրկության և Հայաստանի ամուր անվտանգության ապահովման հրամայականն է։

«5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, ժամը 15․00-ին մեր պահանջագիրն ենք հանձնելու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին։



749 views16:41
Открыть/Комментировать
2022-03-27 17:36:47 «5165 շարժում»․ Արցախի անվտանգության ու հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից։

«5165 շարժման» անդամները մարտի 26-ին այցելել եղել են Արցախ, եղել Ստեփանակերտում, Ասկերանում և Խրամորթում, տեղում ծանոթացել իրավիճակին։ Այցի նպատակն էր տեղում հասկանալ Ադրբեջանի զինուժի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժելու, հայկական զինուժի դիրքերն զբաղեցնելու և Քարագլուխ ռազմավարական բարձունքի մի մասին տիրելու հանգամանքները, ինչպես նաև քաջալերել ադրբեջանական հերթական ագրեսիայից տուժած մեր հայրենակիցներին։

Մեր խնդիրն էր, մասնավորապես, հասկանալ, թե որքանով է իրականությանը համապատասխանում հայկական մեդիադաշտում տարածված տեղեկությանն առ այն, որ հայկական և ադրբեջանական կողմերը ռուս խաղաղապահների հետ միասին ի սկզբանե ձեռք էին բերել պայմանավորվածություն դիրքերից հայելային ետքաշվելու և դիրքերը ռուս խաղաղապահների կողմից զբաղեցնելու մասին, մինչդեռ ադրբեջանցիները, հերթական անգամ դիմելով նենգության, խաբել են ռուսական կողմին և, հայերի կողմից պայմանավորվածությունը կատարելուց հետո, զբաղեցրել են դիրքերը և ներխուժել Փառուխ գյուղ։

Մարտի 26-ին և 27-ին մեր հանդիպումների ու զրույցների ընթացքում տարբեր շրջանակների կողմից ներկայացվեցին ռացիոնալ ենթադրություններ, ըստ որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մերձակա դիրքերից հայկական զինուժի դուրսբերումը կատարվել է Արցախում մարտի 8-ից դադարեցված գազամատակարարումը վերագործարկելու դիմաց պայմանավորվածության արդյունքում, սակայն թե ո՞վ է այս գործարքի նախաձեռնող կողմը, ու՞մ միջև է տեղի ունեցել պայմանավորվածությունը, ռուսական կողմը ի սկզբանե՞ է մասնակցել պայմանավորվածության ձեռքբերմանը, թե՞ դրա ձեռքբերման կամ իրականացման որոշակի փուլում, հարցեր են, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։ Դա շատ կարևոր է, քանի որ մեր ստացած տպավորություններով միանշանակ չէ, որ ռուսական կողմը հենց ի սկզբանե է մաս կազմել այս պայմանավորվածության։ Անկախ այս ամենից, առնվազն տարակուսելու տեղիք է տալիս հետևյալը․ եթե Արցախի գազամատակարարումը Ադրբեջանը այս անգամ օգտագործել է որպես գործիք՝ ամրանալու ռազմավարական նշանակության բարձունքի վրա, տիրանալու հայկական գյուղի, ապա ի՞նչ երաշխիք ունենք, որ թշնամին պարբերաբար չի գործադրելու այս կարգի լծակներ և հերթով չի գրավելու Արցախի բնակավայրերն ու բարձունքները։

Ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հայտնում ենք, որ Քարագլուխ բարձունքը, որտեղից անմիջաբար վերահսկվում են Ասկերանի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես նաև դեպի Ստեփանակերտ տանող ռազմավարական ճանապարհը, ադրբեջանական մասնակի հսկողության տակ է․ ցանկանում ենք ընդգծել, որ բարձունքը միայն թշնամու վերահսկողության տակ չէ․ այնտեղ տեղակայված են ինչպես ադրբեջանական ուժերը, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։

Ցանկանում ենք շեշտել նաև, որ ի հեճուկս թշնամու սադրանքների ու ահաբեկման, արցախցիների մարտական ոգին բարձր է։ Շարժման անդամները զրուցել են Խրամորթ համայնքի ղեկավարի ու գյուղացիների հետ։ Խրամորթում, որտեղ հաստատվել են նաև Փառուխի տղամարդիկ, վճռական են տրամադրված թշնամու հետագա առաջխաղացումը կասեցնելու և նրան ելման դիրքեր շպրտելու հարցում։

Մեր տպավորությամբ 44-օրյա պատերազմի շոկն Արցախում այլևս հաղթահարված է և առկա է պայքարի վճռականություն։ Չնայած ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության զգացում է ստեղծում, այդուհանդերձ Արցախում հասկանում են, որ թշնամու դավադիր ներխուժումների ու սադրանքների դեմն առնելը հնարավոր է միայն հայ ազգաբնակչության համառ ու խրոխտ պայքարով։ Այս տեսանկյունից խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունից տարբեր մակարդակներով ու ձևերով Արցախին աջակցելը։ Արցախի մեր հայրենակիցներն առաջին հերթին մեր բարոյահոգեբանական աջակցության կարիքն ունեն։ Արցախ այցելելու, արցախցիների կողքին լինելու հանգամանքը մեծ նշանակություն ունի ժողովրդի ոգին բարձր պահելու առումով։ Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Արցախ տանող ճանապարհն անվտանգ է։

«5165 շարժման» անդամների Արցախ այցը և բնակչության հետ շփումները ցույց են տալիս, որ Արցախի անվտանգության ու նրա հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից։
768 viewsedited  14:36
Открыть/Комментировать
2022-03-25 19:29:55 Վերջին օրերին նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Շաբաթներ տեւող հումանիտար ճգնաժամին, երբ Արցախի բնակչությանը զրկել են գազից եւ ջերմությունից, համարժեք պատասխանի բացակայությունը եւ միջազգային հանրության լռությունն ավելի է գրգռել Ադրբեջանի իշխանությունների ախորժակը, եւ մարտի 24-ին թշնամին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու զբաղեցրել Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Այսօր ունենք զոհեր եւ տասնյակ վիրավորներ։
Անկախ նրանից, թե Փառուխի անվտանգության ապահովման հարցում ռուս խաղաղապահներն ինչ են արել կամ ինչ չեն արել, անկախ նրանից միջազգային հանրությունն ինչպես է արձագանքել կամ չի արձագանքել, կարեւոր է հասկանալ, թե ինչ ենք անում մենք,ինչ են անում Հայաստանի և Արցախի իշխանությունները, ադրբեջանական ագրեսիան կասեցնելու եւ մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Ինչպե՞ս կարող է կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը զբաղվել ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավով։

Ի՞նչ բացատրություն ունի այն փաստը, որ ՀՀ զինված ուժերը մինչ այժմ Գլխավոր Շտաբի պետ չունեն։

Ինչու՞ ՀՀ-ից Արցախ զորակոչ այլևս տեղի չի ունենում։

Ինչու՞ պետության սուղ միջոցները մսխվում են չհիմնավորված անհրաժեշտության թանկարժեք գործուղումներում։

Ելնելով վերը նշվածից եւ բազմաթիվ այլ ակնհայտ իրողություններից, մեզ համար միանշանակ է, որ գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար եւ անպատասխանատու քաղաքականություն, կանգնեցնելով Հայաստանն ու Արցախը աղետի առաջ։

Ստեղծված իրավիճակում մենք օրհասական անհրաժեշտություն ենք համարում երկրի իրավիճակով իրապես մտահոգ, հայոց անկախ պետականությանն ու ազգային արժեքներին հավատարիմ ուժերի համախմբում եւ պատասխանատվության ստանձնում։

Հ.Գ. Այս պահին 5165 շարժման ներկայացուցիչները գտնվում են Արցախում` տեղում ծանոթանալու իրավիճակին։
715 views16:29
Открыть/Комментировать
2022-03-16 14:15:19 «5165 շարժման» մամուլի ասուլիսը Արցախի հարցում վերջին զարգացումների թեմայով, որի նպատակն է հանրությանն իրազեկել ընթացիկ վտանգավոր գործընթացների վերաբերյալ և ներկայացնել մեր գնահատականները։ Ասուլիսին, ի մասնավորի, կշոշափվեն հետևյալ հարցերը․
• Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի 5 առաջարկները և պաշտոնական Երևանի արձագանքը,
• Էներգետիկ ճգնաժամն Արցախում, որը հումանիտար լուրջ խնդիրներ է ստեղծում․ ՀՀ իշխանությունների անգործությունը այս հարցում,
• ՀՀ բարձրագույն ղեկավարության վերջին շրջանի դիվանագիտական քայլերի գնահատականը։
884 views11:15
Открыть/Комментировать
2022-03-16 14:15:05

815 views11:15
Открыть/Комментировать
2022-03-14 18:23:09 «5165 շարժման» արձագանքը Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի նախապայմանների և դրանց՝ ՀՀ ԱԳՆ պատասխանի առնչությամբ

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները գրված են վերջնագրային լեզվով։ Այս վերջնագրերին համաձայնելը կնշանակի հայաթափել հայկական Արցախը, կորցնել այն մեկընդմիշտ և դրանով իսկ սրել Ադրբեջանի ախորժակը։ Հայկական կողմի պատասխանը մշուշոտ է և շփոթահար։ Այն կրկին ի ցույց է դնում պատասխանատու անձանց ապիկարությունն ու անկարողությունը պետական հարցերում։

«5165 շարժումը» պահանջում է ՀՀ իշխանություններից հանրայնացնել Ադրբեջանին տրված պատասխանը և միաժամանակ հայտնում հետևյալը․
1. Անթույլատրելի ու անընդունելի է Արցախի հարցի լուծման ցանկացած տարբերակ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի իրացման։
2. Անընդունելի է Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Առաջարկում ենք սկսել ակտիվ միջազգային արշավ՝ դիվանագիտական դեմարշ Ադրբեջանի կողմից դրսևորվող ճնշման ու ահաբեկչության քաղաքականության դեմ։ Անհրաժեշտ է գործի դնել արտաքին քաղաքականության ամբողջ գործիքակազմը՝ ներառյալ Սփյուռքի ներուժը, որպեսզի հնարավոր լինի հասնել Ադրբեջանի կողմից գործադրվող բռնության դրսևորումների (գազատարի խափանում, բնակավայրերի ու դիրքերի գնդակոծում և հրետակոծում) դադարեցմանն ու պատժմանը։
742 views15:23
Открыть/Комментировать