Получи случайную криптовалюту за регистрацию!

Գաղափարական դատարկության ու որոշ հիմնահարցերի վերաբերյալ համազ | Նորիկ Նորիկյան

Գաղափարական դատարկության ու որոշ հիմնահարցերի վերաբերյալ համազգային կոնսենսուսի անհրաժեշտության մասին
---------------------------------------------------
Ենթագիտակցորեն բոլորս հասկանում ենք, որ հայտնվել ենք գաղափարական դատարկության մեջ, որից դուրս գալու ճանապարհները բավականին բարդ են ու քիչ։

Այնուամենայնիվ, հայ քաղաքական միտքը կանգնած է հետևյալ հիմնահարցերին պատասխանելու խնդրի առաջ․

1․ Արցախի խնդիրը արդյո՞ք կարող է կրկին դառնալ հայ ժողովրդին միավորող գործոն, թե՞ ոչ։

2․ Այս ժամանակահատվածում ո՞րն է Հայաստանի Հանրապետության առաքելությունը, և ի՞նչ դերակատարություն պետք է մեզ վերապահենք ու իրագործենք տարածաշրջանում։

3․ Ի՞նչ անել, որ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը բխի ոչ թե որևէ քաղաքական ու պետական գործչի ամբոխահաճո հավակնություններից, այլ պետության իրական հնարավորություններից։

4․ Հայ ժողովուրդն արդյո՞ք Արցախի հակամարտության հանգուցալուծման հարցում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է հասնել համազգային կոնսենսուսի։

5․ Հայաստանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարո՞ղ են հստակեցնել իրենց պատկանելիությունը քաղաքակրթական հանրույթի համատեքստում, կամ այլ կերպ ասած՝ մենք Արևմու՞տք ենք, թ՞ե Արևելք, իսկ գուցե Հյուսի՞ս․․․

6․ Ինչպե՞ս վերականգնել Ադրբեջանի հետ խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը։

7․ Արդյո՞ք հնարավոր է նոր պատերազմ: Ի՞նչ անել՝ կանխելու համար այդ պատերազմը:

8. Հաջորդ հնարավոր պատերազմն արդյո՞ք կավարտվի Հայաստանի հաղթանակով, եթե ընթացիկ ռազմավարակական հայեցակարգերում փոփոխություններ չկրեն։

9․ Արևմուտքի և Ռուսաստանի՝ միմյանց նկատմամբ թշնամական հարաբերությունների կամ մշտապես գլոբալ հակադրության մեջ գտնվելու պայմաններում Հայաստանը կարո՞ղ է գտնել այդ պայմաններում, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի հետ սերտորեն գործակցելու հավասարակշռված դոկտրին, թե՞ ոչ։

11. Ինչը՞ պետք է դառնա արդի Հայաստանում ապրող մարդու ու քաղաքացու հիմնական գործը։

12. Արդյո՞ք հնարավոր է հայ ժողովրդի ներուժը կենտրոնացնել Հայաստանում։

13. Արդյո՞ք հնարավոր է հայ ժողովրդի ներուժը վերածել քաղաքական կապիտալի և ծառայեցնել Հայաստանի կենսական շահերի լուծմանը կամ միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանն ու շահերի առաջ մղմանը։

14. Արդյո՞ք հնարավոր է հաշտվել անցյալի հետ, եթե հնարավոր է՝ ինչպե՞ս, կամ հնարավո՞ր է մոռանալ անցյալն ու բացել իրական ապագայի դռները։

15. Կա՞ որևէ երաշխիք, որ անգամ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և աշխարհի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուց հետո կլուծվի հայ-ադբեջանական հակամարտությունը։

16. Մենք կարո՞ղ ենք Հայաստանում բարեկեցիկ ապրել, ինչպես՝ հրեաները Իսրայելում, ֆրանսիացիները՝ Ֆրանսիայում, դանիացիները՝ Դանիայում, ինչպես բոլոր զարգացած ու քաղաքակիրթ պետություններն ու ժողովուրդները...