Получи случайную криптовалюту за регистрацию!

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Логотип телеграм канала @arcaxinfo — ԱրցախԻնֆո / АрцахИнфо Ա
Логотип телеграм канала @arcaxinfo — ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Адрес канала: @arcaxinfo
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Количество подписчиков: 3.36K
Описание канала:

Новости и аналитика на армянском и русском
📢 Հետևեք մեզ 👇👇
✅Telegram-ում՝ https://t.me/Arcaxinfo

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал arcaxinfo и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 3

2022-06-24 11:44:00
Արի Ֆրանսիայի հրապարակ այսօր
18 views08:44
Открыть/Комментировать
2022-06-24 11:28:00 Վազգեն Սարգսյանին վերացնելու գործը հանձնարարվեց Նաիրի Հունանյանին, որը օտար մարդ չէր իրենց համար։

Մինչև 1999թ․ հոկտեմբերի 27-ը դեռ տարիներ առաջ նախագահականում նրան հյուրընկալության էր արժանացրել ՀՀՇ կուսակցության մամլո խոսնակ Լևոն Զուրաբյանը և նախագահի խորհրդական Վահագն Խաչատրյանը։ Սպանություն կազմակերպելու գործը Նաիրի Հունանյանը սովորել էր Թուրքիայում։ Հոկտեմբերի 27-ին նախորդող ժամանակաշրջանում Նաիրի Հունանյանը ակտիվ շփումներ է ունեցել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանի և ՀՀՇ-ի վարչության անդամ Արմեն Մանուկյանի հետ:

Սպանության պլանը ձախողելու դեպքում Վանո Սիրադեղյանը նախապատրաստել էր պահեստային տարբերակ։
Դեպքից հետո նա գնաց ֆրանսիական դեսպանատուն, որտեղ հայտարարեց, որ սպանությունը կազմակերպել են դաշնակները, հնարավոր է, որ իրենց նույնպես սպանեն և խնդրեց քաղաքական ապաստան։ Ֆրանսիական դեսպանատունը մերժում է։

Ինչո՞ւ ընտրվեց հոկտեմբերի 27-ը։

Այդ օրը ԱՄՆ Պետ դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ստրոուբ Թելբոթը Ղարաբաղի հարցով բանակցություններ պետք է վարեր Երևանում, և «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները մտածեցին, որ դա լավ առիթ է հանցագործության հետաքննությունը սխալ ուղղությամբ շեղելու համար, քանի որ հայտնի էր, որ Վազգեն Սարգսյանը վայելում է Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավի աջակցությունը։

Ուզում եմ մեջբերել ևս մի կարևոր հանգամանք։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան Պաշտպանության նախարարությունում տեղի է ունենում բազմամարդ ժողով։ Բացի նախարարության ղեկավարներից, գեներալներից և Վազգեն Սարգսյանի ընկերներից, այնտեղ էին գտնվում նաև վերը թվարկված անձինք, որոնք նախապես հանդիպել էին Նաիրի Հունանյանի հետ, այդ թվում Վանո Սիրադեղյանը։

Ուշ երեկոյան պատվիրակություն է մեկնում նախագահի նստավայր՝ հանդիպելու նախագահ Քոչարյանի հետ և ներկայացնելու որոշ պահանջներ։ Խոսակցության ընթացքում Վահան Շիրխանյանը մի թուղթ է հանձնում ՝ կառավարության նոր կազմով, որտեղ ինքը պետք է լիներ վարչապետը։ Իր հետ եկած բոլոր անձանց համար դա անսպասելի էր, ոչ մեկը այդ գրության մասին նախապես տեղյակ չէր։ Ահաբեկչական գործողության մանրամասների մասին գիտեին միայն ՀՀՇ ղեկավարության ամենավստահելի մարդիկ, իսկ այդ սխեմայի ամենակարևոր փուլը պետք է սկսվեր գիշերը։ Շիրխանյանը և Վանոն պետք է համոզեին գեներալներին, որ անհրաժեշտ է գրոհել ԱԺ դահլիճը, Նաիրի Հունանյանն իր խմբով անպայման պետք է սպանվեր, իսկ հաջորդ օրը Վազգեն Սարգսյանի հուղարկավորությունից հետո բանակի ճնշման տակ Քոչարյանը պետք է հրաժարական տար նախագահի պաշտոնից։

Այդ պլանը տապալվեց շնորհիվ այն բանի, որ Քոչարյանն իրենցից ավելի խորագետ և խելացի գտնվեց։
Նա հասկացավ, թե ինչ մտադրությամբ են գրոհելու ԱԺ դահլիճը և այնպես արեց, որ գրոհը տեղի չունենար և Նաիրի Հունանյանը ողջ մնար։

Այսպիսին էր Հայաստանի պատմության ամենամեծ ոճրագործությունը՝ «Հոկտեմբերի 27»-ը, որը պետք է լուծեր ընդամենը մի խնդիր․ Լևոն Տեր-Պետրոսյանին նորից վերադարձնել իշխանության, որպեսզի նա իրականացներ հրեաների նավթային ծրագրերը։

ՀԳ
Նորից Անգլիան, նորից «British Petrolium»-ը, նորից հրեաները, նորից հայերին վերացնելու խարդավանքներն ու դավադրությունները։ Ահա թե ում ճանապարհին են կանգնած հայերը․․․

***
Հատվածներ "Мой путь к богу или выкраденная избранность" գրքից՝
https://www.books.am/am/catalog/product/view/id/280507/
(հուսամ հաջող թարգմանել եմ)

/@ultimaparadox ալիքից/

@arcaxinfo
28 views08:28
Открыть/Комментировать
2022-06-24 11:14:59
Нашу страну представляет политический импотент.

@armvoice
41 views08:14
Открыть/Комментировать
2022-06-24 11:02:38 Բացահայտվել են լատունե գրքի և երկաթե զանգի գողությունները

Ոստիկանությունը բացահայտել է Խնկո Ապոր մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքի և Երևանի Տիկնիկային թատրոնի մուտքի դիմաց տեղադրված երկաթե զանգի գողությունները։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, գողություններն արել է Վեդի քաղաքի մի բնակիչ
Նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:

@ArmeniaSputnik
58 views08:02
Открыть/Комментировать
2022-06-24 10:44:59 Թագուհի Թովմասյանը Ջհանգիրյանի ձայնագրության սղագրությունն ուղարկելու է միջազգային կառույցներին

Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը, Թովմասյանի գնահատմամբ, տպավորություն է ստեղծում, թե Հայաստանում արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ», դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը։

«ԵՎ գործընկերներիցս գնահատականներ եմ խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը»,– ֆեյսբուքում գրել է պատգամավորը։

Նա նաև հայտնում է, որ ուշադրությամբ հետևելու է այս գործի քննությանը, քանի որ արդար դատաքննության իրավունքը ոչ միայն պետք է երաշխավորվի գործնականում, այլ նաև տեսանելի լինի հասարակության համար:

@ArmeniaSputnik
70 views07:44
Открыть/Комментировать
2022-06-24 10:27:04 Ինչպես են թալանվում ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները.

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ քաղաքացիները «թավշյա» թալանի են ենթարկվում։ Օրը ցերեկով։ Հեղափոխավարի։
ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձրել է սուրբ կով և ձեռք չի տալիս դրան (9,25%)։

Պարզ լեզվով ասած՝ ԿԲ–ն փողի գինը թանկ է պահում։ Ասում են՝ դրանով պայքարում ենք գնաճի դեմ։ Սակայն արդյունք չունեն։ Թիրախային են սահմանել տարեկան 4 տոկոսը, բայց մենք լրիվ այլ իրականության մեջ ենք ապրում։ Համեմատեք գները նախորդ տարվա կամ նախորդ ամսվա հետ և կհամոզվեք։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7,7 տոկոսով։
Այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսից թանկ է ուղիղ 9 տոկոսով։
ԿԲ–ն զսպող քաղաքականություն է վարում, բայց գները միևնույն է չեն իջնում, փոխարենն աղքատանում են ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները, տուժում է բիզնեսը, շահում են մի քանի հոգի։

Ուշագրավն այն է, որ էժանացող դոլարի ու եվրոյի պայմաններում առնվազն չեն էժանանում, իսկ շատ հաճախ թանկանում են ներմուծվող ապրանքները։ Դա նշանակում է, որ համապատասխան կառույցները չեն աշխատում կամ աչք են փակում այդ երևույթի վրա։ Մինչդեռ նախկինում նույն այս մարդիկ երբ ընդդիմադիր էին աշխատում, աղի արտասուք էին թափում գնաճի թեմայով ու նույնիսկ հակագնաճային հանրահավաքներ կազմակերպում։

Ուշագրավ մեկ այլ երևույթ էլ կա։
Դոլարն ու եվրոն ամեն օր էժանանում են։ Դրամն արժեվորվում է, բայց սա այն դեպքը չէ, երբ պետք է ուրախանալ։
«Ուժեղ» դրամը հարվածում է արտահանողներին։
Իսկ սա լուրջ հարված է տնտեսությանը, քանզի կարող է չվերականգնվող կորստի պատճառ դառնալ։ Դրսում այդքան հեշտ չէ շուկա գրավելը։ Հենց տեղդ կորցրեցիր, արդեն ուրիշները կլցնեն վակումը։
ԿԲ–ն օլիմպիական հանդարտությամբ է հետևում դրամի «ուժեղացմանը», ինչը ողջամիտ կասկած է առաջացնում, որ գործ ունենք պարզ թալանի հետ։

Իշխանություններն էժան դոլար են հավաքում։ Թքած, թե ինչ կլինի մարդկանց խնայողությունների հետ։ Իսկ եթե սրանք ասեն, որ արժե խնայողությունները դրամով պահել, ապա դա կհիշեցնի ոչ վաղ անցյալի պատմությունն ու կդառնա սև հումոր, քանզի մեկ անգամ արդեն նման կոչ հնչել էր, ժողովրդի մեծ մասը հավատացել էր ու «քաշվել» (1 օրվա մեջ դրամը դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվեց մոտ 25 տոկոսով)։

Հիմա շատ ավելի գռեհիկ մեթոդով են ժողովրդի ձեռքից հավաքում տարադրամները։ Եվ այս ամենը թալանի դեմ, իբր, պայքարող իշխանությունների օրոք։

@arcaxinfo
79 views07:27
Открыть/Комментировать
2022-06-24 10:18:59 Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել.


82 views07:18
Открыть/Комментировать
2022-06-24 09:58:34 Արցախի ընդդիմադիր խմբակցություններն 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել եւ դիմել ԱԺ-ին՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու պահանջով։

8 պատգամավորներին է միացել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Սակայն դիմումը ներկայացնելուց հետո, մեր տեղեկություններով, իշխանական «Ազատ հայրենիքի» եւ «Միասնական հայրենիքի» պատգամավորները սկսել են ճնշումներ գործադրել իրենց գործընկերոջ վրա, որպեսզի հետ վերցնի ստորագրությունը.

«Հրապարակ»

@arcaxinfo
95 views06:58
Открыть/Комментировать
2022-06-24 09:19:23 ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին.

Հայ համայնքն ու լոբբիստները Վաշինգտոնում միայնակ են պայքարում թուրք-ադրբեջանական լոբբինգի, դեսպանությունների և նավթադոլարների դեմ․ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում

Սուրեն Սարգսյան
106 views06:19
Открыть/Комментировать
2022-06-24 09:03:28 Ջհանգիրյանի հարցազրույցը խայտառակ ձայնագրությունից ավելի խայտառակ էր․ Ագնեսա Խամոյան

Հրաժարականից առաջ Նիկոլը որոշել է մի հատ էլ ինքը ստորացնի տիկին Վիկտորինի սիրելի «բարեփոխիչ» Ջհանգիրյանին․ պատգամավոր
@YerevanTodaynews
118 views06:03
Открыть/Комментировать