Получи случайную криптовалюту за регистрацию!

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Логотип телеграм канала @arcaxinfo — ԱրցախԻնֆո / АрцахИнфо Ա
Логотип телеграм канала @arcaxinfo — ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Адрес канала: @arcaxinfo
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Количество подписчиков: 3.36K
Описание канала:

Новости и аналитика на армянском и русском
📢 Հետևեք մեզ 👇👇
✅Telegram-ում՝ https://t.me/Arcaxinfo

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал arcaxinfo и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 83

2022-04-21 11:20:33 Բողոքի ակցիաները Ազատության հրապարակում շարունակվում են․ Օր 5-րդ․ Ուղիղ
@YerevanTodaynews
56 views08:20
Открыть/Комментировать
2022-04-21 11:00:08 ԻՆՉ ԷԼ ՍՏՈՐԱԳՐԻ, ԼԻՆԵԼՈՒ Է Ի ՆՊԱՍՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Հարցազրույց Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ:


- Հայաստանի ընդդիմադիրները իշխանությունների հրաժարականի պահանջով ակցիաներ են անում, ի՞նչ եք կարծում կհաջողե՞ն:

- Դժվարանում եմ ասել, անկանխատեսելի է: Գուցե այսօր հնարավոր չէ, բայց վաղը հնարավոր լինի կամ հակառակը: Հնարավոր է տարիներ տեւի այդ պայքարը: Ոչ մեկն ասել չի կարող, թե վաղն ինչ կլինի:

- Ընդդիմությանը վստահո՞ւմ եք:

- Ընդդիմությունը շատ բազմաշերտ է:

- Խոսքս վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը:

- Պատգամավորներից շատերին ճանաչում, հարգում եւ ընդունում եմ, սակայն ժողովուրդը նրանց անունը կապում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, դա վարկաբեկում է նրանց, սակայն նրանց շարքերում կան ազգի նվիրյալներ, որոնց պաշտում եմ:

- Կարծում եք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են:

- Չէ, ուղղակի իշխանություն-ընդդիմություն պայքարում նրանց անունը ցեխոտեցին: Նրանց շարքերում կան հայրենիքի նվիրյալներ։ Ինչ խոսք, բացթողումներ էլ են ունեցել, բայց Արցախն ազատագրելն ու երեսուն տարի պահելը քիչ բան չէր:

- Ի՞նչ տվեց ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան: 

- Եթե հավասարը հավասարի հետ է հանդիպում, ակնկալիքներ լինում են, բայց այսօր մենք պարտված կողմ ենք, երկրի վարչապետի ցանկացած հանդիպում մեզ ոչ մի լավ բան չի տալու, քանի մենք այս հոգեվիճակում ենք: Պետք է պարտվողական կեցվածքից դուրս գալ:

- Իսկ դա ինչպե՞ս եք պատկերացնում:

- Դրա համար ժամանակ է պետք: Հզոր տնտեսություն, զենք, բանակ: Այսօր երկրի ղեկավարը որեւէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի: Ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի: 

- Արցախի իշխանությունների անելիքն այս համատեքստում ո՞րն է:

- Արցախի իշխանություններին ոչ մի ատյանում խոսք չեն տալիս: Հայաստանն է Արցախի անունից հանդես եկողը: Արցախի իշխանությունները պետք է հայտարարեն, որ ոչ մեկը մեր փոխարեն իրավունք չունի խոսել մեր ժողովրդի ճակատագրի մասին: Նախկինում անընդհատ ասում էին, թե Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մեջ մտնեն: Նույնը պետք է հիմա արվի: Արցախի իշխանությունները թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային կառույցներում պետք է կարողանան իրենց խոսքն ասել: Եթե ոչ, ապա մնում է զինվելն ու սպասելը վատագույնի:

- Իսկ Արցախում տրամադրությունն ինչպիսի՞ն է:

- Արցախցին սպասում է պատերազմի: Լինելու է նոր Սարդարապատ, թեկուզ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ որոշումներ ընդունեն, մեկ է Արցախը չի հանձնվելու: Ուղղակի այն, ինչ երեսուն տարի սրբորեն պահել էինք, դառնում է զրո, հիմա պետք է սկսել զրոյից: Պետք է կամավորական ջոկատներ ձեւավորվեն, ու հասնենք արդյունքի:

- Բայց այսօր մարդկանց մեջ, ինչպես 88-ին էր, կա՞ Արցախի ու Հայաստանի միասնական լինելու գաղափարը:

- Միանշանակ: Երբ պահը գալիս է, հայ ազգը դառնում է մի մարմին: Այս պահին գուցե քաղաքական խժդժոցների մեջ կան տարաձայնություններ, սակայն մենք միասնական ենք: Մեծից փոքր պատրաստ ենք զենք վերցնել:

- Իսկ չե՞ք կարծում, որ պահն արդեն եկել է:

- Այն ժամանակ, երբ դիվանագիտությունն անզոր լինի, գալու է համախմբվելու ժամանակը: Արցախն Ադրբեջանին տալով՝ դարձնելու ենք Նախիջեւան, առնվազն տասը տարի հետո այստեղ մարդ չի մնալու։ Սա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում՝ նաեւ իշխանությունն ու ընդդիմությունը: Արցախցին այսօր գիտակցում է սա ու պատրաստ է զենք վերցնել:

- Արցախցիներին նաեւ մեղադրում են Արցախը լքելու մեջ:

- Ես միշտ այդ թեմայով բանավիճում եմ: Արցախի 10 տոկոսը չի որոշում արցախցու ով լինելը: Ճիշտ է, պատերազմի ժամանակ ջիպերով փախչողների ես էլ եմ տեսել, բայց դա ընդամենը 10 տոկոսն է: Մորթապաշտներ ամեն տեղ էլ կան: Եթե վերցնենք Հայաստանը, Երեւանը, գուցե այնտեղ հակառակը լինի՝ 10 տոկոսը հայրենասեր լինի, մնացածը ոչ: Քաշաթաղի շրջանը, ունենալով ընդամենը 9 հազար բնակիչ, տվել է ահռելի շատ զոհեր ու վիրավորներ: Հայաստանի ոչ մի բնակավայր այդքան զոհ ու վիրավոր չի տվել: Եթե չեն կռվել, այդքան զոհ որտեղի՞ց:

Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք արցախցիներին չսիրելով՝ փորձում են վարկաբեկել մեզ, սակայն իրականությունն այլ է: 80 տարեկան մարդը պատերազմի օրերին աշխատում էր, 60 տարեկանը զենքը ձեռքին կռիվ տալիս…

/Հրապարակ/

@arcaxinfo
89 views08:00
Открыть/Комментировать
2022-04-21 10:53:46 Путин поручил представить к государственным наградам солдат и офицеров отличившихся в боях за освобождение Мариуполя
84 views07:53
Открыть/Комментировать
2022-04-21 10:40:00 Մենք արդեն զգում ենք, որ մեր կողմից այդքան նշված կրիտիկական զանվածն արդեն ինչ-որ մի ձև է ստացել։

Երբ վերնագրեր են դրվում, թե 44-օրյա պատերազմի տղաներն են հացադուլ անում, դա իրականում «անկախության սերնդի» պոտենցիալը փոքրացնում է, որովհետև շատ մարդիկ կան, որ էական, շատ մեծ աշխատանք են կատարել թիկունքում։ Այո, լավ ազդակներ կան, գալիս են, կոչից հետո շատ են գալիս, գալիս են պրոֆեսիանալներ՝ ամեն մեկն իր ընտրած մասնագիտության մեջ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը, որը մարտական ընկերոջ՝ Նվեր Կիրակոսյանի հետ արդեն 4-րդ օրն է հացադուլի մեջ է՝ ի պաշտպանություն արցախի։

Նրանց պնդմամբ՝ կրիտիկական զանգված պետք է հավաքվի հրապարակում՝ «անկախության սերնդի» ներկայացուցիչները։

«Երիտասարդները գալիս են, ասում՝ եկել ենք, ի՞նչ անենք։ Մենք արդեն զգում ենք, որ մեր կողմից այդքան նշված կրիտիկական զանվածն արդեն ինչ-որ մի ձև է ստացել։ Գալիս են մարդիկ, որոնք տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաների, շատ արագ են մտածում։  

Այս պահին կարող ենք ֆիքսել, որ նրանց, ում մենք փնտրում էինք, իրենք մեզ գտան, մենք էլ՝ իրենց։ Բայց սա բավարար չէ, իրոք բավարար չէ»,- նշեց Արթուր Ավագյանը։

@arcaxinfo
376 views07:40
Открыть/Комментировать
2022-04-21 10:24:31 Ինչ է իրականում Փաշինյանն ասել Պետդումայի նախագահին



114 views07:24
Открыть/Комментировать
2022-04-21 10:13:33
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Մարիուպոլը վերցվել է Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։

«Ազովստալում» այժմ արգելափակված է ավելի քան 2000 զինյալ, մոտ 1500-ն արդեն հանձնվել է։

Նախարարն ասել է, որ քաղաքը շրջափակելու ժամանակ այնտեղ եղել է ավելի քան 8000 ուկրաինացի զինվորական և օտարերկրյա վարձկան։

@ArmeniaSputnik
117 views07:13
Открыть/Комментировать
2022-04-21 09:56:19 Պետությունը չձախողեիք, արցախցիներին ուղղված այսքան «աննախադեպ» սոցիալական հոսքերի խնդիր չէր առաջանա.

Իշխանությունն ու «հարակից նվագախումբը» վերջին շրջանում անընդհատ խոսում են արցախցիներին ուղղվող սոցիալական «աննախադեպ» հոսքերի մասին, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, մենք չենք հրաժարվել Արցախից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն՝ պատերազմը, դրանում իրենց պարտությունը, որն Արցախում և Հայաստանում աննախադեպ ծանր սոցիալական վիճակի է հանգեցրել և որի մեղմանը գումար է ուղղվել փորձում են ժողովրդին որպես «լավություն ծախել»։

Պետությունը չձախողեիք այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, իսկ եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեր։

Երկրորդ, խորհրդարանի ամբիոնից հայտարարում եք, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, օրը ցերեկով Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը, առևտրի հանում, հետո էլ թե՝ «աննախադեպ» սոցիալական ծախսեր ենք արել։

Վաղն էլ ասելու են, դե գիտե՞ք, Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց դե Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում կամ թոշակ ենք բարձրացնում»։

@arcaxinfo
127 views06:56
Открыть/Комментировать
2022-04-21 09:35:28
Китай отказался вводить санкции против России

Генеральный секретарь ЦК Коммунистической партии Китая Си Цзиньпин:

«Все страны мира объединены единой судьбой. Мы находимся в одной лодке, и нам предстоит, преодолевая страшные волны, двигаться к светлому будущему. Нельзя, чтобы кого-то собирались выбросить за борт в море. Мировое сообщество в процессе интеграции стало сложной конструкцией. Если мы выкинем одну деталь, возникнут трудности у всего механизма. Мы против односторонних санкций и не намерены проводить политику, нацеленную на формирование блоков и усиление противостояния. Китай поддерживает любые усилия, направленные на урегулирование кризисных ситуаций, мы не будем следовать двойным стандартам».

@CONQUEROR95
110 views06:35
Открыть/Комментировать
2022-04-21 09:20:28
Нам Азербайджану кроме Никола нечего возвращать. Не зря же Пашинян для азербайджанцев считается национальным героем, думаю и Никол, и азера будут очень рады встрече.
107 views06:20
Открыть/Комментировать
2022-04-21 09:00:13 Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության. Շատ մութ պատմություն է

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության: Մասնավորապես, նրանից հետաքրքրվել են գնման գործընթացի մասին, սակայն շատ հարցեր չեն տվել: Քննիչներին պարզապես հետաքրքիր է եղել, թե ինչպես են պայմանավորվել գնման գործընթացի շուրջ, ինչ քննարկումներ են ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Նարեկ Նալբանդյանից, սակայն մեր ջանքերն անցան ապարդյուն՝ վերջինս չպատասխանեց հետախոսազանգերին: Հավելենք, որ այս քրեական գործով հիմնական քննչական գործողությունները կատարվում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի մասով:

ԱԱԾ -ն մեծ հաշվով վերահսկողություն է սահմանում քննիչների գործողությունների մասով՝ հասկանալու համար, թե նրանք ինչ են արել այս գործի շրջանակներում:

Հավելենք, որ այս տան վաճառքը շատ մութ պատմություն է. կալանքի տակ գտնվող գույքը նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գնել է անհասկանալի իրավական հիմնավորումներով: Տան սեփականատերը՝ Հովիկ Աբրահամյանը, մինչ օրս չի հարցաքննվել:

Թե Նարեկ Նալբանդյանը ինչ է պատմել կամ հնարել իրավապահների մոտ« կներկայացնենք առաջիկայում»:

@arcaxinfo
162 views06:00
Открыть/Комментировать